ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

ՀԴՄ կտրոններով տնտեսական հեղափոխության միֆերը

04 Ապրիլ 2019 Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշներն առավել շահեկան են վերլուծել` համեմատելով նախորդ տարվա արդյունքների հետ, ինչը հնարավորություն է տալիս գնահատել երկրի տնտեսության կառավարման արդյունավետությունը և միտումները: Եվ այսպես՝ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին գրանցվել է 6.5 տոկոս տնտեսական ակտիվության աճ, այն դեպքում, երբ 2018 թվականի նույն ժամանակահատվածում տնտեսական ակտիվությունը աճել էր 8.6 տոկոսով, այսինքն՝ 2.1 տոկոսով նվազել է տնտեսական աճի տեմպը: Ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի տնտեսական ակտիվությունը հիմնականում ապահովել են արդյունաբերության, շինարարության, ծառայությունների և առևտրի ոլորտները: Մասնավորապես՝

• 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին արդյունաբերությունը աճել է 1.9 տոկոս, իսկ 2018-ին աճը կազմում էր 8.3 տոկոս, այսինքն՝ աճի տեմպը նվազել է 6.4 տոկոսով: Նվազումը պայմանավորված է հանքարդյունաբերության ծավալների կրճատմամբ: Բանն այն է, որ 2018 թվականին Թեղուտի հանքավայրը շահագործող ընկերությունը դադարեցրեց իր գործունեությունը:

• 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին շինարարությունը աճել է 21.6 տոկոսով, իսկ 2018-ին աճը կազմում էր 22.7 տոկոս, այսինքն՝ աճի տեմպը նվազել է 0.9 տոկոսով: Շինարարության ոլորտի աճի վրա դեռևս մեծ ազդեցություն ունեն պետական վարկային միջոցներով իրականացվող շինարարական ծրագրերը: Ի դեպ՝ հյուսիս-հարավ ծրագրի Աշտարակ-Գյումրի ճանապարհատվածի (Տրանշներ 1.-ը և 2.-ը) շինարարական աշխատանքները պետք է ավարտվեն 2019 թվականի սեպտեմբերին, սակայն շինարարության ներկայիս տեմպը վկայում է, որ հերթական անգամ երկարաձգվելու է շինարարական աշխատանքների ժամանակացույցը՝ լրացուցիչ ֆինանսական բեռ առաջացնելով պետական բյուջեի վրա: Վստահաբար կարելի է նշել, որ հատկացված վարկային միջոցները բավարար չեն լինի ծրագիրը ավարտին հասցնելու համար:

• 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին առևտուրը աճել է 13.1 տոկոսով, իսկ 2018-ին աճը կազմում էր 17.4 տոկոս, այսինքն՝ աճի տեմպը նվազել է 4.3 տոկոսով: Հատկանշական է, որ պաշտոնատար անձինք պարբերաբար խոսում են, հրապարակում են միլիոնավոր ՀԴՄ կտրոնների տպագրության աճի մասին, մինչդեռ նախորդ տարի ավելի քիչ ՀԴՄ կտրոններ տպագրելով՝ առևտրի ոլորտն ավելի արագ է աճել: Հետևաբար, Հայաստանի տնտեսական քաղաքականության արդյունավետության գնահատման հիմքում առավել ընդգրկուն ցուցանիշներ պետք է դնել։

• 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին ծառայության ոլորտը աճել է 17.5 տոկոսով, իսկ 2018-ին աճը կազմում էր 15.1 տոկոս, այսինքն՝ աճի տեմպը ավելացել է 2,4 տոկոսով: Ծառայության ոլորտի աճը հիմնականում պայմանավորված է ստվերի կրճատմամբ և բանկային համակարգի ցուցանիշերի զգալի բարելավմամբ:
Տնտեսության վիճակը, ստվերայնության աստիճանը գնահատելու համար հաճախ օգտագործվում է էլեկտրաէներգիայի արտադրության և իրացման ծավալների ցուցիչը: Դեռևս լրացուցիչ պարզաբանման կարիք ունի հունվար-փետրվար ամիսներին էլեկտրաէներգիայի արտադրության 21 տոկոսով անկումը: Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ անկումը գլխավորապես բացատրվում է դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների կրճատմամբ:

Միանշանակ է, որ տնտեսական աճի դանդաղումը իր ազդեցությունն է թողել արտահանման և ներմուծման ցուցանիշների վրա, մասնավորապես՝

• 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին արտահանումը նվազել է 11.6 տոկոս, իսկ 2018-ին աճը կազմում էր 41 տոկոս, այսինքն՝ աճի տեմպը նվազել է 52.6 տոկոսով: Արտահանման ծավալների անկումը հիմնականում բացատրվում է Թեղուտից արդյունահանվող և արտահանվող պնղձի, մոլիբդենի դադարով: Արտահանվող այլ ապրանքների ծավալների կրճատում նույնպես կլինի։

• 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին ներմուծումը նվազել է 5.6 տոկոս, իսկ 2018-ին աճը կազմում էր 44.4 տոկոս, այսինքն՝ աճի տեմպը նվազել է 50 տոկոսով: Ներմուծման ծավալների կրճատման վրա էական ազդեցություն ունի խոշոր ներդրումային ծրագրերի դադարը, օրինակ՝ Ամուլսարը:

Մտահոգիչ է, որ 2019 թվականի ընթացքում արտահանումը, ի տարբերության ներմուծման, ավելի մեծ տեմպերով է կրճատվել, որը լրացուցիչ արժութային ճնշում կառաջացնի ներքին շուկայում, ինչը կարող է նպաստել ՀՀ դրամի արժեզրկմանը՝ կրճատվող դոլարային պահուստների պայմաններում:

Վերջին ամիսների ընթացքում մի շարք պաշտոնատար անձիք խոսում են բարձր աշխատավարձային քաղաքականության մասին, այն պարագայում, երբ 2019 թվականին միջին անվանական աշխատավարձը աճել է 4.9 տոկոսով, իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածում աճը կազմում էր 8.9 տոկոս, այսինքն՝ աշխատողների աշխատավարձերի աճի տեմպը նվազել է 4 տոկոսով:

Ամփոփելով վերը նշվածը՝ հարկ է արձանագրել, որ ՀՀ տնտեսության մեջ թռիչքաձև զարգացում և էական կառուցվածքային փոփոխություններ չեն արձանագրվել, տեսանելի չեն տնտեսական քաղաքականության նոր մոտեցումներ, մոդելներ:

Սուրեն Պարսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների պատասխանատու

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company