ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

Պետական թափթփված կառավարման մեղքը դրվում է շարքային ծառայողների վրա

04 Ապրիլ 2019 Կառավարության այսօրվա նիստում վարչապետը բարձրացրեց սոցիալական նպաստների վճարման խնդիրը: Այս անգամ էլ կառավարությունը որոշել էր անցում կատարել պետական վճարումների ամբողջական էլեկտրոնային կառավարման:

Իհարկե, գաղափարը լավն է և այս գործընթացները պատշաճ իրականացնելու համար, կառավարության որոշմամբ, պատասխանատու պետական մարմիններին տրված էին հստակ հանձնարարականներ, իսկ կատարման համար էլ՝ ավելի, քան բավարար, ժամանակ:

Փաստորեն, կառավարության որոշումը սահմանված ժամկետներում պատկան մարմինները չեն կատարել: Եվ նորից ստացվում է, որ նախաձեռնված տեխնիկական փոփոխության դրական արդյունքը չտեսնելով՝ արձանագրվել է դրա բացասական հետեւանքը:

Այս ելքը տեսանելի պետք է լիներ դեռ ամիսներ առաջ և առնվազն մի շարք պետական մարմինների համար՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ, ՀՀ ֆինանսների նախարարություն, մարզպետարաններ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

Ցավոք, նորից անհետևողական կառավարման արդյունքում ունենք սոցիալական կոնկրետ բացասական հետևանքներ, որոնց առաջանալուց հետո այդ մասին հրապարակայնորեն բարձրաձայնում է վարչապետը:

Շուրջ 100 հազար աղքատ ընտանիքների մարտ ամսվա սոցիալական նպաստների վճարումն է ուշացվել: Ակնհայտ է՝ անթույլատրելի են այսպիսի երևույթները, որոնց չի կարելի նայել մատների արանքով: Փաստ է նաև, որ սրա բացասական հետեւանքը իրենց մաշկի վրա անմիջապես զգացել են մեր երկրի շուրջ 400 հազար սոցիալապես անապահով քաղաքացիները: Ի դեպ, սա աննախադեպ երևույթ է նախորդ առնվազն հինգ տարիների համար: Եվ նաև պարզ չի, թե երբ ամբողջական կլուծվի այս խնդիրը:

Ի՞նչ է ստացվում:

Փաստորեն, կառավարությունը կայացնում է որոշում, որը չի կատարվում և տուժում են հարյուր հազարավոր քաղաքացիներ:

Մասնավորապես նախատեսված էր, որ պետական բյուջեից բոլոր վճարումները պիտի կատարվեին ամբողջական էլեկտրոնային եղանակով: Անցնում է նախապատրաստվելու համար տրված բավարար ժամկետը: Եվ առանց հաշվի առնելու, որ լուծված չեն տեխնիկական խնդիրները, անցում են կատարում էլեկտրոնային համակարգով վճարումներին:

Հետո պարզում են, որ այդ եղանակով վճարումներ կատարող պետական մարմինների շուրջ 10 հազար աշխատողներից ընդամենը 30 տոկոսն ունի անհրաժեշտ էլեկտրոնային ստորագրության տեխնիկական հնարավորություն: Բնականաբար առաջանում է վճարման խնդիր, որի ժամանակավոր լուծման համար նորից վերադառնում են նախկին կարգավորմանը՝ թղթային եղանակին, բայց արդեն վճարումների ուշացումներով: Կառավարության նիստում մտահոգությունը հնչեցնում է վարչապետն ու նորից հանձնարարում է արագ գտնել լուծումներ:

Փաստ է, որ որդեգրված այս ձևը չի կարող տեղավորվել արդյունավետ կառավարման հայտնի որևէ մոդելի տրամաբանության մեջ:

Սակայն պակաս մտահոգիչ չէ նաև կառավարության այն մոտեցումը, ըստ որի՝ անհետևողական կառավարման հետեւանքով արձանագրված խնդիրների համար բարձրաստիճան պատասխանատուները «ջրից չոր են դուրս գալիս» և մեղքը գցվում է շարքային չինովնիկների վրա: Նախատեսում են անձնապես պարզել և խիստ պատասխանատվության ենթարկել շուրջ 7 հազար շարքային պաշտոնյաների, որոնք պետք է ունենային, բայց այս ընթացքում մի շարք պատճառներով չեն ստացել էլեկտրոնային ստորագրության տեխնիկական հնարավորություն:

Ակնհայտ է, որ այս խնդիրն ունի համատարած բնույթ, որի լուծման համար տրվել է բավարար ժամկետ: Սակայն չի լուծվել շատ պարզ պատճառով՝ չի եղել պատկան մարմինների ղեկավարների կողմից այդ աշխատանքների անհրաժեշտ համակարգում, որը հենց նրանց հիմնական գործառույթներից է: Օրենսդրությամբ սահմանված նաև այս գործառույթները կատարելու համար են նախարարները, մարզպետները, նրանց տեղակալները և ղեկավար այլ պաշտոնյաներ ստանում աշխատավարձ ու կրում պատասխանատվություն՝ պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

Բայց կառավարության նիստում այս խնդրի քննարկումից պարզ դարձավ, որ կառավարության որոշումը չկատարելու համար պատասխանատու են լինելու միայն շարքային չինովնիկները, ովքեր շուտով կենթարկվեն կարգապահական խիստ տույժերի, իսկ հետագայում էլ կհայտնվեն կրճատումների արդյունքում աշխատանքը կորցնողների առաջին շարքերում: Ի դեպ, պետական համակարգում հաստիքների կրճատման դեպքում աշխատանքը շարունակելու իրավունք ունեցող պետական ծառայողների առաջնահերթությունները վաղուց սահմանված են օրենքով: Բարեբախտաբար խնդիրը թողնված չէ ղեկավարների կամայական որոշումներին:

Այս մոտեցմամբ պարզ չի դառնում, թե ի՞նչի համար են պատասխանատու կառավարության հանձնարարականը չկատարած պետական մարմինների ղեկավարները՝ հատկապես բարձր և միջին օղակները:

Այսպիսի մոտեցումների պարագայում ստացվում է, որ պետական մարմինների ղեկավար կազմը ոչ մի մեղք չու՞նի և չի՞ ենթարկվելու պատասխանատվության՝ կառավարության որոշումներով տրված հանձնարարականները չկատարելու համար: Իսկ եթե այդպես է, ուրեմն նրանց անհրաժեշտությունը ևս չկա:

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի ԳՄ և ՀՅԴ

Հուլիսի 12-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի Գերա

12 Հուլիս 2025
ՀՅԴ Գանատայի Երիտասարդական միութեան յա

Հայաստանեայց առաքելական եկեղեցին ու հայութեան ազգային խորհրդանիշները կը մնան ս

12 Հուլիս 2025
Ակնարկ. Սիւնիքը` Ապու Տապիի Տաք Կէտ

Ապու Տապիի հանդիպումէն բխած պաշտօնական հաղորդագրութիւնները ակնկալելիօրէն փակագ

12 Հուլիս 2025
ՀՅԴ ՀԵՄ բողոքի ակցիան՝ ի պաշտպանությո

Հայ Յեղափոխական Դաշնակցության Երիտասարդական միության անդամները այսօր՝ հուլիսի

11 Հուլիս 2025
ՀՀ իշխանությունը ջղաձգվում է, երբ արտա

«Բոլորի համար այլևս ակնհայտ է, և՛ Հայաստանի ներսում, և՛ դրսում, որ այն, ինչ իր

11 Հուլիս 2025
ՀՅԴ ՀԵՄ հայտարարությունը. Դատապարտում

Վերջին օրերին մենք ականատեսն ենք լինում Դաշնակցության և ՀՅԴ Հայաստանի Երիտասար

11 Հուլիս 2025
Տեղի ունեցաւ Գարեգին Նժդեհի Կիսանդրիի

Կազմակերպութեամբ ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» կոմիտէին, ուրբաթ, 4 յուլիս 2025-ին, երեկո

11 Հուլիս 2025
Մենք պայքարել ենք, պայքարում ենք և պայ

«Անընդհատ որ գոռում են՝ «մեզ ուզում են գյուլեն, սպանեն», վստահեցնում եմ՝ իրենք

11 Հուլիս 2025
Նիկոլական զազրելի ու տգետ ողջ քարոզչակ

Իրավապահների այսօրվա «գործողությունները» Փաշինյանի՝ խորհրդարանում հնչեցրած «սա

10 Հուլիս 2025
Վարչախումբը քաղաքական հետապնդում է իրա

Այսօր վաղ առավոտից՝ օրվա տարբեր ժամերին ՀՅԴ անդամների տներում իրականացվել են խ

10 Հուլիս 2025
ՀՅԴ ՀԵՄ. Դատապարտում ենք յուրաքանչյուր

Հրապարակում ենք հոլովակ, որտեղ արդեն տարիներ շարունակ ՀՅԴ ՀԵՄ-ի կողմից իրականա

10 Հուլիս 2025
Մեզ լռեցնել չեն կարող

Իշխանական ռեպրեսիաներն ու իրավական «մասկի շոուները» Հայաստանում շարունակվում ե

10 Հուլիս 2025
Խուզարկություններ՝ ՀՅԴ անդամների տներ

Վաղ առավոտից ուժային կառույցները կրկին ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Այս պա

10 Հուլիս 2025
ՀՅԴ Պատուիրակութիւնը Այցելեց Վարչապետա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու, երեսփոխան Յակոբ Բագրատունի եւ

10 Հուլիս 2025
Իշխանության քաղաքական տեռորի ալիքը բար

Էրդողանից մինչև Ալիև․ կոնկրետ արդյունքներ։ Հունիսի 20-ին, Փաշինյանն աշխատան

10 Հուլիս 2025
Գահիրէի Մէջ Մեծ Շուքով Նշուած Է Հայաստ

Գահիրէի մէջ մեծ շուքով նշուեցան Հայաստանի Ա. Հանրապետութեան անկախութեան 107-րդ

10 Հուլիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչները Մոսկվայում քննար

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանն ու ՀՅԴ Հայաստան

09 Հուլիս 2025
Արցախահայության վերադարձի իրավունքի իր

ԱՄՆ Կոնգրեսում, հուլիսի 8-ին, անցկացվել է կոնգրեսական բրիֆինգ՝ նվիրված բռնի տե

09 Հուլիս 2025
Բռնապետն անցել է վայրագությունների նոր

Երկու շաբաթ է՝ բռնապետն անցել է վայրագությունների նոր փուլի։ Արշավ է Մայր Աթո

09 Հուլիս 2025
Մեր Համայնքի Քաղաքական Գործօնի Հանգամա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի արտասանուած խօ

09 Հուլիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company