ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Տնտեսական վերլուծություն

«Գազպրոմ Արմենիա»-ի վնասի և պարտքի առկայության հասցեատերը գործող իշխանություններն են, ոչ՝ ՀՅԴ-ն

18 Ապրիլ 2019 2019 թ. ապրիլի 18-ին օրաթերթերից մեկը հրապարակել է «Գազային» կերպարանափոխում. «Գազպրոմ Արմենիան» պարտք է կուտակում, ՀՅԴ-ն՝ անհանգստանում» վերտառությամբ հոդված, որով փորձ է արվել «թաքցնել» գազամատակարարման համակարգի, կուտակվող պարտքի և դրա հետևանքների մասին առկա խնդիրները։

Հիշեցնենք, որ 15.04.2019 թվականին ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը (այսուհետ՝ Գրասենյակ) հրապարակել էր «Հայաստանի գազամատակարարման համակարգը կանգնած է ճգնաժամի առջև» թեմայով համառոտ վերլուծական arfd.am, ըստ որի՝ Հայաստանի գազամատակարարման համակարգում պարտքի կուտակման մասին համառորեն լռում են թե ՀՀ կառավարությունը և թե «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Սա այն դեպքում, երբ 2019 թվականի առաջին եռամսյակում արդեն իսկ կուտակվել է մոտ 9.5 մլն ԱՄՆ դոլարի պարտք, իսկ տարեվերջին պարտքը կհասնի մոտ 30 մլն. ԱՄՆ դոլար: Պարտքի առաջացման պատճառ է հանդիսանում 2019 թվականի հունվար 1-ից սահմանի վրա 15 ԱՄՆ դոլարով բնական գազի գնի բարձրացումը:

ՀՀ կառավարությունը շարունակում է պնդել, որ սահմանի վրա բնական գազի բարձրացումը որևէ կերպ չի ազդի հայ սպառողների կողմից վճարվող սակագների վրա: Ըստ նրանց՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իր խնայողությունների և հաստիքացուցակների կրճատման հաշվին, այս տարվա ընթացքում կարող է պահպանել գործող սակագները: «Գազպրոմ Արմենիա» ընկերության ֆինանսական հաշվետվությունների համաձայն՝ընկերությունը վնասով է աշխատում։ 2017 թ. դեկտեմբերի 31–ի դրությամբ կուտակված վնասը կազմել էր 103.3 մլրդ ՀՀ դրամ, այսինքն՝ խնայողություններ չունի: Եթե գործող իշխանությունների աջակիցները չեն վստահում այդ պաշտոնական տվյալներին, ուրեմն ՀՀ պետական եկումուտների կոմիտեն թերացել և թերանում է հարկային վարչարարության հարցում՝ չօգտագորելով իր վերահսկողական գործիքակազմը: Հետևաբար, Ընկերության վնասի առկայության հասցեատերը գործող իշխանություններն են, ոչ՝ ՀՅԴ-ն:

Իսկ ինչ վերաբերում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության ուռճացված հաստիքացուցակին, ապա, հարկ եմ համարում ընդգծել. ՀՅԴ ներկայացուցիչները բազմիցս խոսել են ուռճացված հաստիքացուցակների մասին՝ առաջարկելով ընդունել գազամատակարարման համակարգում աշխատողների թվաքանակի հաշվարկման մեթոդաբանություն, որը թույլ կտա աշխատավարձի գծով ծախսերը ճիշտ հաշվարկել: Ոչ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ՝ ՀՀ ՀԾԿՀ) և ոչ էլ ՀՀ կառավարությունն այդ ուղղությամբ որևէ քայլ չեն ձեռնարկել։

Իշխանության ներկայացուցիչները առանց որևէ հիմնավորման և հաշվարկի հայտարարում են, որ հաստիքների կրճատման հաշվին հնարավոր է փոխհատուցել սահմանի վրա 15 ԱՄՆ դոլարով բարձրացած բնական գազի գինը: Մեր ընդդիմախոսներին առաջարկում ենք կատարել պարզմաթեմատիկական հաշվարկ. ՀՀ ՀԾԿՀ-ն գործող բնական գազի սակագնի հաշվարկում ներառել է մոտ 5800 աշխատակիցներ, որոնց միջին ամսական աշխատավարձը կազմում է շուրջ 230 000 ՀՀ դրամ, արդյունքում՝ ընդհանուր աշխատավարձային ֆոնդը կազմում է շուրջ 16 մլրդ ՀՀ դրամ (5800*230000) կամ 33 մլն ԱՄՆ դոլար: Ենթադրենք Գազպրոմ ընկերությունը կրճատում է 2900-ով կամ 50 տոկոսով սակագնի հաշվարկի մեջ ներառված հաստիքացուցակը. խնայողությունը տարվա կտրվածքով կկազմի 8 մլրդ ՀՀ դրամ կամ 16.5 մլն ԱՄՆ դոլար: ննույնիսկ 50 տոկոսով գազամատակարարման համակարգի աշխատակիցների թվի կրճատումը, չի ծածկի Գազպրոմ Արմենիա ընկերության կողմից կուտակվող 30 մլն ԱՄՆ դոլարին հասնող պարտքը: Հիշեցնենք, գործող իշխանությունները, բացի աշխատատեղերի կրճատումից, այլ աղբյուր չեն նշում: Հետևաբար, գազամակատարարման համակարգի պարտքը շարունակաբար աճելու է:

Ինչու՞է գազամատակարարման համակարգում առկա ուռճացված հաստիքացուցակներ. այս հարցին առաջին հերթին պետք է պատասխանի գործող իշխանությունների ՀՀ ՀԾԿՀ-ի նախագահի թեկնածու Գարեգին Բաղրամյանը, ով տարիներ շարունակ ի պաշտոնե հաշվարկել է հաստիքները: ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունների պատգամավորները հնարավորություն ունեն այս հարցադրումը հնչեցնել:

ՀՅԴ-ն կողմ է բնական գազի սակագնի իջեցմանը և հստակ կարող է ներկայացնել այդ աղբյուրները.այն է՝ կորուստների հաշվարկման մեթոդաբանության վերանայում, աշխատողների թվաքանակի մեթոդաբանության սահմանում, գնումների արդյունավետության աճ և այլն:

Առնվազն տարօրինակ է բնական գազի արդյունավետ սակագին ունենալը կապել այս կամ այն գաղափարախոսության հետ: Հակառակ դեպքում ստացվում է, որ ընկերավարները (սոցիալիստները) կողմ են բնական գազի սակագնի նվազեցմանը, իսկ նեոլիբերալները՝ դեմ:

Մեկ անգամ ևս պետք է փաստել, որ Հայաստանի գազամատակարարման համակարգը կուտակում է պարտք, որի մարման աղբյուրները առ այսօր հրապարակված չեն: Անհեռատես է այն մոտեցումը՝ «այս պարտքը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է կուտակում, մեզ ինչ…»: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը բակի խանութ, կրպակ չէ, որի սնանկությունը կամ ֆինանսական վիճակի վատթարացումն որևէ ազդեցություն չունենա մեր տնտեսության վրա:

Կուտակվող պարտքը՝ իր տույժերով ուշ թե շուտ, ուղղակի կամ անուղղակի եղանակով վճարելու է հայ սպառողը՝ գազամատակարարման համակարգը ճգնաժամից հանելու համար: Սա հակառուսական տրամադրությունների դրսևորման դաշտ չէ: Որքան շուտ գործող իշխանությունների մասնագետները գիտակցեն հարցի լրջությունը, այնքան շուտ համատեղ ուժերով հնարավոր է գտնել համալիր լուծումներ:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company