ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Լուրեր

Վաշինգտոնում կանցկացվի Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված բողոքի ակցիա

23 Ապրիլ 2019 Չնայած թուրքական կողմի հակացույցին` Վաշինգտոնում այս տարի էլ կանցկացվի Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված բողոքի ակցիան
Այս տարի ապրիլի 24-ին Վաշինգտոնի Շերիդան շրջանում մեկնարկելու է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հերքման դեմ և ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի ամենամյա ցույցը: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը:

Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Էրդողանի աջակիցները փորձում են կրկին հնարավորություն չտալ ամերիկացիներին` օգտվելու իրենց` ազատ արտահայտման սահմանադրական իրավունքից:

Թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտեն (TASC) ամեն տարի փորձում է խոչընդոտել Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով ապրիլի 24-ին կազմակերպվող բողոքի ակցիաների անցկացմանը: Ընդ որում` կոմիտեն ունի ցույցերի հռետորների ելույթներն աղմուկով և բարձր երաժշտությամբ խլացնելու բավական հարուստ փորձ:

Այս տարի ԱՄՆ ազգային այգիների ծառայությունն առաջին անգամ թույլ է տվել թուրքական կոմիտեին` իրենց վիճահարույց գործունեությունն իրականացնել ապրիլի 24-ին նախատեսվող բողոքի ակցիայի անցկացման վայրի մերձակա տարածքում: Բողոքի ակցիայի կազմակերպիչ Հայկական երիտասարդական միությունը և ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը ակտիվորեն պայքարում են թուրքական հակացույցի դեմ`բողոքարկելով ԱՄՆ ազգային այգիների ծառայության որոշումը:

Նաև` ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբն ակնկալում է, որ ԱՄՆ-ի հայկական, հունական և ասորական համայնքները կմիանան և, հանուն արդարության, միասին կբարձրացնեն իրենց բողոքի ձայնը:

Հիշեցնենք, որ դեռևս 2017 թվականի մայիսին Վաշինգտոնում Թուրքայի դեսպանատնից ոչ հեռու գտնվող ճանապարհին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահները դաժան ծեծի էին ենթարկել խաղաղ ցույց անցկացնող հայ, քուրդ և հույն ցուցարարներին: Ընդ որում` TASC-ի համանախագահ Գունայ Էվինչը Թուրքիայի կառավարության կողմից վարձված այն փաստաբաններից էր, որոնք պաշտպանում էին Էրդողանի թիկնապահներին տուժածների կողմից ներկայացված դատական հայցից:

Ի դեպ, Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով բողոքի ակցիան կհեռարձակվի ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի ֆեյբուքյան ուղիղ եթերում ապրիլի 24-ին` ժամը`16:30-ից:

yerkir.am

asbarez.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company