ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հայ դատ

Սյոդերտելիե քաղաքի իշխանությունները մեծ աշխատանք են տարել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում

23 Ապրիլ 2019 Շվեդիայի ՀՅԴ կոմիտեն, համագործակցությամբ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի, Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին ընդառաջ, նախաձեռնել է Շվեդիայի Սյոդերտելիե քաղաքի քաղաքապետ Բոել Սեսիլիա Գոնդերի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան:

Քաղաքապետ Գոնդերին և շվեդական քաղաքի ավագանու անդամներին այսօր հյուրընկալել էին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և ՀՅԴ ԳՄ մասնագիտական ոլորտային հանձախմբերի համախմբող Արծվիկ Մինասյանը:

Ողջունելով ներկաներին` Իշխան Սաղաթելյանն ասաց, որ տեղյակ է, թե Սյոդերտելիե քաղաքի իշխանություններն ինչ մեծ աշխատանք են տարել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում:

«Այն, ինչ տեղի ունեցավ Թուրքիայում, մեծագույն հանցագործություն էր մարդկության նկատմամբ, ու եթե ձեզ նման մարդիկ շատ լինեին, որ դատապարտեին մարդկության նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն, գուցե չլիներ հրեաների Հոլոքոստը: Ուրախ ենք ձեզ տեսնել Հայաստանի ամենահին կազմակերպություններից մեկում: Չափազանց կարևոր է մեզ համար, որ Շվեդիայի կարևոր քաղաքներից մեկի քաղաքապետը մեզ հետ հարաբերություններ է հաստատում: Կարևորում ենք նաև երկուստեք աջակցությունն ու հնարավոր համագործակցությունը մեր երկու քաղաքների` Սևանի և Սյոդերտելիե միջև, որ հետագայում գուցե քույր քաղաքներ ճանաչվեն: Բարի գալուստ ամենառաջին ու ամենահին քրիստոնեական երկիր»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

ԳՄ ներկայացուցիչը նշեց նաև, որ դեռևս 1918-ին, երբ ձևավորվել էր Հայաստանի Առաջին հանրապետությունը, մենք այն քիչ երկրներից էինք, որտեղ կին պատգամավորներ էին ներկայացված խորհրդարանում և հավասար հնարավորություններ ունեին:

Սյոդերտելիեի քաղաքապետը, որը Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ է, իր հերթին շնորհակալություն հայտնեց հրավերի համար: Հիշեց` 8 տարի առաջ, երբ քաղաքապետ էր ընտրվել, իր երկրի խորհրդարանը նոր էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Մեր կուսակցության, «Կանաչների» ու ձախ կուսակցությունների հետ կարողացանք բարձրացնել այդ հարցն ու հասնել դրա վավերացմանը: Սյոդերտելիեի բնակիչների մեկ երրորդը Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի ժառանգներն են, իսկ շվեդահայերի մեկ երրորդն ապրում է հենց մեր քաղաքում: Ես կարոտով էի սպասում այն օրվան, թե երբ պետք է գայի Հայաստան ու հարգանքի տուրք մատուցեի Ցեղասպանության հուշակոթողին»,- նշեց նա:

Շվեդ քաղաքապետը նաև ընդգծեց, որ շարունակելու են աշխատանքն այն ուղղությամբ, որ իրենց երկրի կառավարությունն էլ ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ըստ նրա` անցած տարի Սյոդերտելիե էր այցելել արտաքին գործերի նախարարը և հանդիպում ունեցել Ցեղասպանություն ապրած բոլոր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ: «Խնդիրն այն է, որ գործընթացը բավական երկար է տևում, բայց մենք պետք է անենք հնարավորը, որ կառավարության կողմից Ցեղասպանության ճանաչումը հնարավոր դառնա»,- հավելեց Բոել Սեսիլիա Գոնդերը:

Նա խոսեց նաև Սևանը և Սյոդերտելիեն քույր քաղաքներ ճանաչելու մասին: Շեշտեց` իրենց համար նույնպես հաճելի կլինի նման համագործակցությունը, իրենք նույնպես պատարստ են դրան, բայց, որպեսզի քաղաքները քույր հռչակվեն, պետք է հետևել Շվեդիայում գործող կանոններին:

Հանդիպմանը ներկա` ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանն էլ կարևորեց, որ Հայաստան են այցելել գաղափարակից կուսակցության ներկայացուցիչները: Շվեդացի հյուրերին նա տեղեկացրեց, որ 130-ամյա կուսակցությունը` ՀՅԴ-ն, 102 տարի է` Սոցինտերնի անդամ է: «Ընկերվարական շարժումների մեջ մշտապես փորձում ենք մոտ լինել մեզ համար հարազատ, քույր կուսակցությունների հետ»,- շեշտեց Կարապետյանը:

Հանդիպմանը ներկա էին նաև Սյոդերտելիե քաղաքի ավագանու անդամներ Լինդա Սյոգրեն և հայազգի Սարգիս-Հովհաննես Խաչատուրյանը, ինչպես նաև Շվեդիայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Արամ Յանեկյանն ու ներկայացուցիչ Սիմոն Տեր-Սահակյանը:

Սյոդերտելիե քաղաքի ավագանու անդամ Լինդա Սյոգրեն նշեց, որ շատ կարևորում է Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը և պատրաստվում է ամեն ինչ անել երկկողմ հետագա համագործակցության համար: Իսկ Սարգիս-Հովհաննես Խաչատուրյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մշտապես բարձրացում է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներսում, որն այս պահին Շվեդիայի իշխող ուժն է:

yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company