ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Հսկում Հայոց ցեղասպանութեան Լաւալի յուշարձանին դիմաց

24 Ապրիլ 2019

Երեքշաբթի, 23 Ապրիլ 2019-ին, երեկոյեան ժամը 8:00-ին, Հայոց Ցեղասպանութեան նուիրուած Լաւալի յուշարձանին դիմաց տեղի ունեցաւ Հսկում, կազմակերպութեամբ ՀՅԴ ԳԵՄ-ի «Բեկոր Աշոտ» եւ «Լեւոն Շանթ» մասնաճիւղերուն, ներկայութեամբ դաշնակցային երեսփոխաններ Ֆայսալ Էլ-Խուրիի (Laval-les-Iles), Եւա Նասիֆի (Vimy), Ֆիլիփ Լոնկի, Լաւալի քաղաքապետական խորհուրդի անդամներ Արամ Էլակէօզի (Renaud), Սանտրա Էլ-Հըլուի (Souvenir-Labelle), Ալին Տիպի (Սեն Մարթէն շրջան), Վիրժինի Տիւֆուրի (Sainte-Rose), Լաւալի Սուրբ Գէորգ եկեղեցւոյ հոգեւոր հովեւ Հոգշ. Տէր Վարդան Վրդ. Թաշճեանի, ՀՅԴ Բիւրոյի անդամ ընկեր Ռաֆֆի Տօնապետեանի, Կեդրոնական կոմիտէութեան անդամներու, Մոնթրէալի «Միհրան Փափազեան» եւ Լաւալի «Սարգիս Զէյթլեան» կոմիտէութեան անդամներուն, քոյր միութիւններու եւ յարակից մարմիններու ներկայացուցիչներու եւ գաղութիս անդամներու:

Հսկումի բացումը կատարուեցաւ գանատական եւ հայկական քայլերգներով, ապա բացման խօսքով հանդէս եկաւ ընկերուհի Կարինէ Կարապետեան: Խօսք առաւ Հայ Դատի յանձնախումբի Լաւալի ներկայացուցիչ ընկեր Յովիկ Թիւֆէնքճեան, որ ֆրանսերէն, անգլերէն եւ հայերէն իր խօսքին մէջ շեշտեց մեր վճռակամութիւնը՝ շարունակելու պայքարը, ինչպէս նաեւ դատապարտեց Թուրքիոյ ժխտումի քաղաքականութիւնը, ապա կոչ ուղղելով ներկաներուն ըսաւ. «Եկէք այս տարի եւս ներկայ արձանագրենք Ապրիլ 24-ի Օթթաուայի քայլարշաւին, որպէսզի ցոյց տանք , որ մենք ուժ ենք, մենք միասնակամ ենք, ցոյց տանք, որ ջանք պիտի չխնայենք՝ հասնելու մեր նպատակին եւ պիտի շարունակենք պայքարը մինչեւ Ամբողջական եւ արդար հատուցման տիրանալը»:

Հանդիսավարուհի ընկերուհի Կարինէն բեմ հրաւիրեց ընկեր Վազգէն Գարագաշեանը, որպէսզի ԳԵՄ-ի խօսքը փոխանցէ: Ան իր խօսքին մէջ անդրադարձաւ Թուրքիոյ ներկայ իշխանութեանց Օսմանեան կառավարութեան իրաւայաջորդը ըլլալուն եւ Ցեղասպանութեան ճանաչման ու արդար հատուցման միակ պատասխանատուն ըլլալուն, ապա շեշտեց. «Մենք՝ 20-րդ դարու նոր սերունդը վճռած ենք ջահակիրները դառնալ «Ճանաչումէն հատուցում» կարգախօսին, վճռած ենք մեր արդար դատի լուծման համար անշահախնդրօրէն նուիրուիլ Հայ Դատին, եւ հաւատացէ՛ք, սիրելի՛ հայրենակիցներ, որ միահամուռ ու միասնական ճիգերով կը հասնինք մեր նպատակին, կը հասնինք Սրբազան լերան կատարին»:

Հոգշ. Տէր Վարդան Վրդ. Թաշճեանի աղօթքով վերջ գտաւ հսկումի արարողութիւնը:

Յովիկ Կէտիկեան

horizonweekly.ca

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company