Մամուլի հաղորդագրություն
26 Ապրիլ 2019
2019թ. ապրիլի 25-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը և ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի և նրա ավագ խորհրդական Ալեքսանդր Անանեւի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների, տարածաշրջանային խնդիրների, նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի լայն շրջանակ։
ՀՅԴ հանրային կապերի գրասենյակ
26.04.2019