ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ասուլիսներ

Գործող իշխանություները անհրաժեշտ ուշադրություն չեն դարձնում աշխատանքի ոլորտին

01 Մայիս 2019 Այսօր, մայիսի 1-ին «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցավ ՀՅԴ աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի մամուլի ասուլիսը:

Թադևոս Ավետիսյանն լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց գրասենյակը վերջերս իրականացրել է հսկայածավալ ուսումնասիրություն աշխատանքի իրավունքի ոլորտում, և այդ ուսումնասիրության արդյունքներն ամփոփ ներկայացվել ու տրամադրվել են լրատվամիջոցներին:

Զեկույցում ՀՅԴ մասնագետները ոլորտի խնդիրներին լուծումներ են առաջարկում` հուսալով, որ քաղաքականության պատասխանատուներն այս անգամ ավելի աչալուրջ կլինեն, ականջալուր կլինեն իրենց բարձրացրած հարցերին, մանրամասն կուսումնասիրեն դրանք: Իրենք էլ, ըստ բանախոսի, անհրաժեշտության դեպքում պատրաստ են մասնագիտական հմտություններով օժանդակել նոր կառավարիչներին:

«Վերջին մեկ տարում քաղաքական փոփոխություններից հետո համոզվում ենք, որ աշխատանքային իրավահավասարությունների ոլորտը, անհրաժեշտ բարեփոխումները, կարելի է ասել, երկրորդ պլան են մղվել: Դա նաև տեսնում ենք կառավարության ծրագրում, դրա ձևակերպումներում բավականաչափ շեշտադրումներ չկան,- նշեց Ավետիսյանը:

Ըստ նրա` աշխատանքային հարաբերությունները հանրության լայն զանգվածներին են վերաբերում ու բավական բարդ են, որովհետև այդտեղ տարբեր շահեր են հատվում` գործատուների, աշխատողների, պետության և այլն: «Սոցիալական պետությունը, որը ՀՀ Սահմանադրությամբ է ապահովված, պետք է կարևոր դերակատարում ունենա այս դաշտում իրավունքների ու պարտականությունների կշռման իմաստով»,- ասաց տնտեսագետը:

Նա հավելեց նաև, որ Հայաստանն անկախացումից ի վեր միջազգային մի շարք պարտավորություններ է ստորագրել, բայց դրանց մեծ մասը, ցավոք, չի իրականացվել, ինչը փաստվում է հեղինակավոր կազմակերպությունների երաշխավորություններում ու զեկույցներում: Դիտողությունները վերաբերում են աշխատավորի հանգստին, աշխատավարձին, աշխատանքային երաշխիքներին և այլն:

«Այս համատեքստում դրական օրինակ է ՀՅԴ «Հրայր Մարուխեան» հիմ­նադրամի աջակցությամբ 2017 թվականի դեկտեմբերից գործող աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը: Գրասենյակի անվճար ծառայություններից արդեն իսկ օգտվել է 300-ից ավելի քաղաքացի: Գրասենյակի կողմից տրամադրված խորհրդատվության և մատուցված փաստաբանական ծառայությունների օգնությամբ վերականգնվել են ավելի քան 100 քաղաքացիների աշխատանքային իրավունքները»,- հայտնեց Թադևոս Ավետիսյանը:

Թադևոս Ավետիսյանը նշեց, որ խնդիրներն են արձանագրվել նաև աշխատանքային նորմերի կատարման նկատմամբ պետական և ոչ պետական վերահսկողության բնագավառում. «Ցավոք պետք է արձանագրենք, որ նախորդ տարիներին տեսչական բարեփոխումներ կոչված գործընթացների ներքո աշխատանքային հարաբերությունների նկատմամբ պետական վերահսկողությունը էապես նվազել է: Եվ այստեղ պետությունը կարծես իր ձեռքերը հնարավորինս լվացել և դուրս է եկել: Այս նոր իրողություններով պայմանավորված այդ նույն մոտեցումը դեռ շարունակվում է»:

https://youtu.be/PEYaUPPDtO0

https://youtu.be/FUm31jqk8Co

Պետք է հրաժարվել 24-ժամյա աշխատանքային ռեժիմից` չգերադասելով գործատուի շահը

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում մանրամասնեց`իրենց գրասենյակի կողմից կատարած ուսումնասիրության մեջ մի քանի կարևոր խնդիրների են անդրադարձել, որ վերաբերում է գործատու-աշխատող հարաբերություններին, աշխատողների իրավունքներին և այլն:

«Նախկին զինծառայողների և նրանց ընտանիքի անդամ­ների, զինծառայողների ընտանիքի անդամ­ների, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքի անդամ­ների համար Աշխատանքային օրենսգրքով նախատեսված չեն կարգավորման անհրաժեշտ առանձնահատկություններ (արտոնություններ), որոնք գործում են օրինակ՝ Ռուսաստանում, Բելառուսում, Թուրքմենստանում, Տաջիկստանում: Անվիճելի է նմանատիպ կարգավորման առարկայական անհրաժեշտությունը նաև մեր երկրում: Այս նպատակով Օրենսգրքում անհրաժեշտ է՝ սահմանել նախկին զինծառայողների և նրանց ընտանիքի անդամ­ների, զինծառայողների ընտանիքի անդամ­ների, ինչպես նաև զոհված զինծա­ռայողների ընտանիքի անդամ­ների առանձնահատուկ կարգավիճակն աշխատանքային հարաբերություններում, ամրագրել սոցիալ-աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ, օրինակ՝ հաստիքների կրճատման հիմքով աշխատանքից ազատման դեպքում նախապատվության իրավունք, ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության առաջնահերթության իրավունք, չվճարվող լրացուցիչ արձակուրդ, պետական կազմակերպություններում աշխատանքի ընդունվելու առաջնահերթության իրավունք և այլն»,- ներկայացրեց նա:

Մյուս կարևոր դրույթը, ավելացրեց տնտեսագետը, վերաբերում է Հայաստանում օտարերկրացիների աշխատանքին: Նշեց, որ վերջերս հասարարակական և մասնագիտական տարբեր շրջանակներում ակտիվացել են քննարկումները Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի վերաբերյալ:

«Հայաստանում օտարերկրացիների աշխատանքը կարգավորող օրենսդրության նկատմամբ պետական վերահսկողությունը գրեթե բացակայում է, դրանք իրականացնող մարմիններն իրենց վերապահված գործառույթներն ու պատասխանատվությունը ոչ լիարժեք են իրականացնում վերջին շրջանում: 4 ամիս է, ինչ Հայաստանում նորից գործում է օտարերկրացիների աշխատանքի թույլտվության պահանջը: Իրականում ի՞նչ է սա ներկայացնում: Մեր գնահատմամբ օրենքի այս պահանջը ձևական բնույթ ունի: Գործող կարգավորման համաձայն՝ գործատուն իր մոտ առկա թափուր աշխատատեղի մասին տեղեկացնում է զբաղվածության բնագավառում լիազորված պետական մարմ­նին (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն): Եվ եթե մեկ ամսվա ընթացքում գործատուի պահանջներին համապատասխանող թեկնածու չի առաջադրվում իրեն կամ ինքը մերժում է առաջադրված թեկնածուներին, ապա ստանում է թույլտվություն՝ իր ուզած կոնկրետ օտարերկրացի աշխատողի համար: Ստացվում է, եթե գործատուն հստակ որոշել է կոնկրետ օտարերկրացու վերցնել աշխատանքի, ապա նա կարող է առանց որևէ հիմ­նավորման մերժել Հայաստանի քաղաքացիներից իրեն առաջադրված թեկնածուներին և ընդամենը մեկ ամիս սպասելուց հետո, որոշակի փաստաթղթեր ներկայացնելով՝ ստանա թույլտվություն: Փաստորեն, կարգավորման այս գործիքը ծառայում է ոչ թե իր բուն նպատակին՝ պաշտպանել ներքին աշխատաշուկան, այլ գործատուի համար առաջացնում է որոշակի լրացուցիչ վարչական բեռ՝ մեկ ամիս սպասել, որոշ փաստաթղթեր ներկայացնել, շփվել վարչական մարմինների հետ և այլն»,- ասում է բանախոսը:

ՀՅԴ-ականը կարևորում է նաև այն հանգամանքը, որ աշխատանքի թույլտվության պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունը ևս չի կարող լիարժեք լինել, քանի որ այն դրված է հարկային պետական ծառայության վրա` ընդամենը իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում: Բացատրեց` վերջին տարիներին ընթացող տեսչական բարեփոխում­ների շրջանակներում աշխատանքի պետական տեսչությունը միացվեց առողջապահական պետական տեսչությանը և պետական վերահսկողության տիրույթից դուրս մնացին աշխատանքային իրավունքի մի շարք կարևորագույն բնագավառներ, այդ թվում՝ օտարերկրացիների աշխատանքի նկատմամբ վերահսկողությունը:

«Հատկապես՝ մոտ ապագայի համար, մտահոգիչ է նաև արձանագրվող այն փաստը, որ վերջին շրջանում մեծ տեմպով ավելանում է բանվորական մասնագիտություններով և առանձին կոնկրետ երկրներից օտարերկրացի աշխատողների ներհոսքը մեր երկիր: Այս իմաստով հարկ է նկատել, որ միայն օտարերկրացիներին աշխատանքի թույլտվություն տալը բավարար չէ արդեն իսկ առկա խնդիրները լիարժեք լուծելու համար: Ներքին աշխատաշուկայի արդյունավետ պաշտպանության համար պետք է ամբողջականացվի կարգավորման գործիքակազմը: Այն պետք է համալրվի ըստ երկրների ու առանձին մասնագիտությունների՝ օտարերկրացի աշխատողների համար տարեկան թույլատրելի առավելագույն քվոտաների գործադրմամբ: Այս խնդիրների համակարգային լուծում­ները՝ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան, պետության համար պետք է լինեն աշխատանքի ոլորտում իրականացվող հետագա բարեփոխում­ների հիմնական օրակարգ: Հակառակ պարագայում ստացվում է, որ նորից կիրառում ենք կարգավորման գործիք, որն իրականում չի ծառայում պետական համապատասխան քաղաքականության բուն նպատակին, սակայն գործատուների համար առաջացնում է վարչական անտեղի ու լրացուցիչ բեռ՝ իր հնարավոր բոլոր ռիսկերով»,- մեկնաբանեց Ավետիսյանը:

Դառնալով աշխատանքային ժամերին ու ռեժիմին` նշեց, որ 2014 թվականին օրական 24 ժամյա աշխատանքն արգելող օրենքի նախագիծ էր դրվել շրջանառության մեջ, սակայն հետագայում այն չընդունվեց, ու գերադասվեց գործատուների շահը: Բայց Միջազգային իրավունքի նորմերով՝ ցանկացած դեպքում օրական աշխատաժամանակը չպետք է գերազանցի 16 ժամը:

yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company