ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Անմեղութեան կանխավարկածը ամէն ՀՀ քաղաքացիի անօտարելի իրաւունքն է

17 Մայիս 2019 Կ՚ուզեմ ի յառաջագունէ յստակ ընել, որ այսօր ամբաստանեալի աթոռին վրայ գտնուող Նախ. Ռոբերտ Քոչարեան բացարձակապէս անմեղ է օրէնքին առջև մինչև , որ ազատ պայմաններու մէջ գործող դատարան մը -- լիովին սպառելէ ետք բոլոր հաւանական հարցականները -- հասնի այն եզրակացութեան, որ մեղաւոր է ան և ճշտէ յանցանքին էութիւնը և ընէ այս վերջինին համապատասխանող պատժական տնօրինումը։ Կը կրկնեմ. Նախ. Քոչարեան այսօր կը վայելէ ՀՀ Սահմանադրութեամբ իրեն վերապահուած իրաւունքներու ամբողջական պաշտպանութիւնը, ներառեա՛լ, առաջին հերթին, անմեղութեան կանխավարկածէն բխող իր իրաւունքները։ ԱՅՍ ԱՌՈՒՄՈՎ, ԱՆ ԱՆՄԵՂ Է ԻՆՉՊԷՍ ՈԵՒԷ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՌԱՆՑ ԴՈՅԶՆ ՎԵՐԱՊԱՀՈՒԹԵԱՆ։

Կ՚ուզեմ նաև սկիզբէն զգուշացնել բոլոր հաւանական ընդդիմախօսներս, որ բարեհաճին այս յօդուածին մէջ չփնտռել Նախ. Քոչարեանի դատական գործի կապակցութեամբ ըստ էութեան դիրքորոշուելու որևէ միտում։ Դուք չէք գիտեր իմ կարծիքս Քոչարեանի դատական գործին մասին և պիտի չգիտնաք։ Իսկ ես ոգի ի բռին կ՚առարկեմ բոլոր այն կանխակալ դատողութիւններուն (յաճախ այլապէս յարգելի յօդուածագիրներէ), որոնք իրենց միջամտութիւններով մթնոլորտ կ՚ըստեղծեն և ինքնաբերաբար կը նախապաշարեն դատական գործընթացը։

Այս պարացային, Նախ. Քոչարեանի գործը, ինքն ըստ ինքեան, կարևոր իսկ չէ։ Բայց ան մեծ պատասխանատւութեան հարց մը կը դնէ մեր առջև։ Ան փորձաքննութեան դաշտ կը հայթայթէ ՀՀ արդարադատութեան։ Ան նաև փորձաքննութեան ճակատագրական դաշտ կը հայթայթէ ՀՀ հանրութեան և մեր ազգային նախանձախնդրութեան։ Անկախ այն բանէն, թէ մեր բնազդները մեզի ի՞նչ կը թելադրեն, մենք պիտի գիտնանք սանձել այդ բնազդները և տէր կանգնիլ արդարադատութեան, որ մեր երկրի ամենէն թանկարժէք հարստութիւնն է։ Մենք բոլորով կանչուած ենք հաշիւ տալու մեր ինքնագիտակցութեան և խղճին առջև։ Մենք ինչպիսի՞ պետութիւն մը կ՚ուզենք մեզի և մեր երկրի ապագայ սերունդներուն համար։ Արժէքային ի՞նչ համակարգ՝ որմով կարողանանք հպարտ կանգնիլ մեր զաւակներուն, մեր թոռներուն և համայն մարդկութեան առջև։ Պաշտպանել անմեղութեան կանխավարկածի անձեռնմխելիութիւնը կը նշանակէ տէր կանգնիլ ՀՀ քաղաքացիի ազգային անօտարելի ժառանգութեան։

Քոչարեանի դատական գործի քննարկման տեղը ՀՀ դատարանն է։ Մենք պիտի պահանջենք, որ ՀՀ դատարանը գործէ մեծագոյն բծախնդրութեամբ յարգելով դատական գործընթացի բոլոր կանոնները (due process of the law) և առիթ տալով, որ մեղադրեալը ունենայ առաւելագոյն կարելիութիւնը իր անմեղութիւնը ապացուցելու։ Մենք պիտի ակնկալենք, որ դատարանը լիովին պարսպուած ըլլայ դուրսի ազդեցութիւններէն։ Դատարանը պէտք է կարողանայ խիստ հսկողութեան տակ առնել մանաւանդ պետական դիւանակալութենէն և քաղաքական ուժերէն դէպի դատական գործընթաց ուղղուած որևէ հաւանական միջամտութիւն։ Մենք նաև պիտի ակնկալենք, որ Պր. Վարչապետը՝ ի՛նք հրապարակաւ խրախուսէ հանրութիւնը, որ արդարադատութեան բոլոր սկզբունքներուն նախանձախնդիր պիտի մնայ, առաջին հերթին, կառավարութիւնը՝ ի՛նք։

Ընդունելի չէ, որ Նախ. Քոչարեանի դատը տեղի ունենայ դատարանէն դուրս զգացական և կողմնակալ ելոյթներով։ Ասիկա կա՛մ դատ է ժողովրդավարութեան օրինակարգի պահանջներուն յարիր և կա՛մ խաչելութիւն։ Մենք կա՛մ ամբոխ ենք և կա՛մ հասուն և արդարախոհ հասարակութիւն։ Կա՛մ հարազատ ժառանգորդներն ենք Մխիթար Գոշին և Սմբատ Սպարապետին և կամ անգլուխ այն հաւաքականութիւնը, որ «ոչ գիտէ զինչ գործէ»։ Որոշեցէ՛ք։ Ճշմարտութեան վայրկեանն է բոլորիս համար։

Կարօ Արմենեան
Մայիս 17, 2019

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company