ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

Ցնցումային կառավարման վտանգավոր սցենարն արդեն ուրվագծվում է

23 Մայիս 2019 Մեկ տարի առաջ տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո բազմիցս ենք բարձրացրել կոնկրետ խնդիրներ և մտահոգություններ, որոնք վերաբերում են երկրի բնականոն զարգացմանը, ժողովրդային շարժման արդյունքում ձևավորված առարկայական նպատակադրումներն իրապես կյանքի կոչելուն:

Ցավով պետք է արձանագրենք, որ այդ խնդիրներն ու մտահոգությունները հետզհետե դառնում են իրողություն: Տեսանելի են դառնում նաև դրանց բացասական կոնկրետ հետևանքները:

Սոցիալական և տնտեսական ոլորտներում կայուն զարգացման ապահովումը հայկական երկու պետություններում էլ շարունակում է կենսական նշանակություն ունենալ: Մենք ունենք լիարժեք զարգացման համար անհրաժեշտ ողջ ներուժը: Եվ միայն հնարավոր այս սցենարը կարող է ապահովել բավարար նյութական հիմքեր՝ աշխարհաքաղաքական բարդացող մարտահրավերներին դիմակայելու, սոցիալական խորացող խնդիրները լուծելու և արժանապատիվ ապրելու, առաջանցիկ զարգանալու և մեր ազգային հավաքական նպատակներին հասնելու համար:

Եվ իրապես հնարավոր է դրա իրականացումը, եթե համախմբվի զարգացման մեր ողջ ներուժը, եթե հասարակության մեջ արդարության զգացումը դրվագային դրսևորումների փոխարեն ունենա ամբողջական ու կայուն բնույթ, եթե մեր ժողովուրդն ապրի իր նման՝ քրիստոնեական արժեքներով, իրական հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի և օգնության պայմաններում: Սա է նաև անշրջելի ժողովրդավարության հաստատման իրական ճանապարհը:

Աղքատության և սոցիալական անհավասարության այս պայմաններում անհնար է կառուցել իրական ժողովրդավարական հասարակություն: Սոցիալական պետության կառուցման հեշտ ճանապահ չկա: Համաշխարհային պատմությունը վկայում է, որ այս գիտակցումը մերժող շատ իշխանություններ ձախողվել են իրենց երկրներում: Իշխանության կողմից միայն արբիտրի դեր ստանձնելով, շուկայական մրցակցությանը ապավինելով, անօրինական երևույթները բացառելով՝ անհնար է ապահովել սոցիալական արդարություն, հանրային լայն բարեկեցություն:

Իշխանության հորդորներով և բարի ցանկություններով աղքատությունը չի նահանջում, տնտեսությունն առաջանցիկ չի զարգանում: Սա արդեն բազմիցս ապացուցված փաստ է, նաև` մեր երկրի օրինակով:

Զարգացած ժողովրդավարություն ունեցող երկրները վաղուց արդեն հասկացել և գնում են պետության դերակատարման ու պատասխանատվության ավելացման, տնտեսությանը պետական մասնակցության աստիճանի բարձրացման և համախառն եկամուտների բաշխման ու վերաբաշխման ծավալների հետևողական աճի ճանապարհով: Այդ պետություններում բարձր եկամուտ ունեցողները հանրային խնդիրների լուծման համար վճարում են համեմատաբար ավելի բարձր հարկեր, իսկ պետությունը կանգնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված քաղաքացիների կողքին: Պետական տարբեր աջակցություններով են անապահով ընտանիքները դուրս գալիս աղքատության ճիրաններից, այլ ոչ թե ուղղակի կամ անուղղակի կերպով նրանց մեղադրելու, մերժելու և հասարակությունից մեկուսացնելու ճանապարհով:

Այս հիմնական նպատակներին ուղղակի կամ անուղղակի հակադրվող ցանկացած նեղ անձնային ու խմբային, կուսակցական ու քաղաքական շահ երբեք չի դառնալու ընդունելի և չի ունենալու հեռանկար:

Ցավո՛ք, այսպիսի երևույթների ականատեսն ենք նաև այսօր: Խորացող սոցիալական խնդիրների ֆոնին պարզ երևում են հասարակությունը պառակտելու և արհեստական նոր շերտերի բաժանելու վտանգավոր դրսևորումներ՝ «սևեր և սպիտակներ», իշխանության անվերապահ աջակիցներ ու որևէ քննադատական խոսք ասող քաղաքացիներ, «շարիկ գլորող և սուրճ խմող» հին չինովնիկներ և օրվա իշխանությունների հետ նոր ասպարեզ ելած չինովնիկներ, ի վերջո՝ «աղքատությունը սեփական գլխից հանած» աշխատասերներ, որոնք մինչև իրենց վաստակած վերջին դրամը պետք է նաև հարկ վճարեն, և «աղքատությունը սեփական գլխում պահած» ծույլեր:

Իշխանության աջակցությամբ և թողտվությամբ՝ արհեստական այս շերտավուրումը ստանում է նոր դրսևորումներ, փորձարկումներ և հանրային կյանքում արձանագրում անհանդուրժողականության նույնիսկ լկտի դրսևորումներ:

Աղքատության և գործազրկության կրճատման իրական արդյունքների բացակայության, եկամուտների բարձր բևեռացման մակարդակի պահպանման ֆոնին տեսնում ենք սոցիալական արդարության հաստատմանը հակասող քաղաքականություն և փոփոխություններ, որոնք մեծ հետևողականությամբ առաջ են մղում այսօրվա իշխանությունները՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի արմատավորում, եկամտահարկի համահարթեցում, զբաղվածության և աշխատավորների իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ՝ օրախնդիր բարեփոխումների անտեսում ու հետաձգում և այլն:

Տնտեսության իրական զարգացման ապահովմանն ուղղված գործընթացներում պետության դերի և պատասխանատվության հետևողական նվազեցումը աստիճանաբար փոխարինվում է իշխանությունների կողմից բերվող կեղծ, արհեստական և պոպուլիստական օրակարգերով, վիճակագրական ցուցանիշների պարբերաբար մանիպուլյացիաներով:

Սոցիալական ոլորտում հետաձգվում են իրական խնդիրների լուծումները, հանրային կյանքի մի շարք ոլորտներում իշխանության խոսքի և գործի խորացող խզումների համար մեղավորներ գտնելու անհեռանկար պրակտիկան արմատավորում է` պոպուլիստական լիակատար գործիքավորմամբ:

Օրինակները բազմաթիվ են: Սկզբում մեղավորը Ազգային ժողովն էր, որտեղ իշխանափոխություն արած քաղաքական ուժը մեծամասնություն չուներ: Շարունակում են ամեն ինչի համար մեղավոր մնալ հին իշխանությունները և նրանց պահպանվող ազդեցությունը: Իսկ հիմա էլ մեղավոր են դատական իշխանությունները: Մեղավոր են օրվա հացը մի կերպ վաստակող մարդիկ, որոնք մինչև իրենց վերջին դրամը հարկեր չեն վճարում: Մեղավոր են բնակչության 30 տոկոսը կազմող քաղաքացիները, որոնք աղքատ են: Մեղավոր են աշխատող աղքատները, որոնք կազմում են աշխատողների 25 տոկոսը: Մեղավոր են նվազագույն աշխատավարձ ստացող աշխատողները, որոնք էլ կազմում են աշխատողների 35 տոկոսը (շուրջ 200 հազար մարդ): Ի դեպ, նվազագույն ամսական աշխատավարձը նախորդ չորս տարիներին չի բարձրացվել և շուրջ 10 տոկոսով ցածր է նույնիսկ մեկ անձի հաշվով նվազագույն զամբյուղի արժեքից, իսկ նվազագույն աշխատավարձի չափը սահմանում է պետությունը: Մեղավոր են փոքր ձեռնարկատիրությամբ և գյուղատնտեսությամբ զբաղվողները, որոնք միջազգային շուկաներ դուրս չեն գալիս: Մեղավոր են մանր ու միջին չինովնիկները, որոնք արդեն տարիներ շարունակ զբաղեցնում են պետական պաշտոններ, կուտակել են որոշակի փորձառություն, անցել են տարբեր վերապատրաստումներ և ատեստավորումներ, բայց պարզվում է, որ հին են ու լավ չեն աշխատում:

Իշխանությունների որդեգրած այս տրամաբանությամբ՝ իրենք միայն ցանկություններ հայտնողն են ու որոշողը, անխոցելի ու անմեղ են՝ ի սկզբանե բացառելով որևէ խնդրի համար իրենց հասցեատեր լինելը: Մեկ էլ՝ չեն խանգարելու, եթե ժողովուրդն ուզենա լավ ապրել:

Սակայն այս առարկայական արձանագրումներն օրվա իշխանություններից պահանջում են մեր երկրի կայուն զարգացմանը վերաբերող՝ չլուծված և նոր առաջացող խնդիրների, իրենց առաջնային պատասխանատվության լիարժեք ընկալում և դրանց անդառնալի հնարավոր հետևանքների խորը գիտակցում:

Իշխանությունները չպետք է գայթակղվեն ու փնտրեն երկիրը զարգացնելու և իրենց իշխանությունը պահպանելու անաշխատ և թվացյալ հեշտ ճանապարհներ, քանի որ դրանք իրականում չկան: Միայն խոստումներն ու հորդորները չեն փոխարինելու իշխանություններից ակնկալվող անհրաժեշտ աշխատանքը, որի առարկայական արդյունքներին ամեն օր սպասում է ամբողջ հասարակությունը: Խոսքը չի կերակրում և չի պաշտպանում:

Մեր երկրի կայուն զարգացման համընդհանուր բանաձևն ամրագրված է Սահմանադրությամբ: Ընդամենը անհրաժեշտ է առաջ գնալ՝ իրապես ստանձնել Մայր օրենքով իշխանությունների համար ամրագրված ամբողջ պատասխանատվությունը և ծրագրված ու համակարգված ձևով, յուրաքանչյուր օր ապահովել շոշափելի կոնկրետ արդյունքներ՝ մեր երկիրն առավել անվտանգ, արժանապատիվ ու բարեկեցիկ դարձնելու իրական նպատակադրմամբ:

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company