ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բիւրօ
  • Ելոյթներ

Պահն է լրջանալու ու ազգովին համախմբվելու

23 Մայիս 2019 ՀՅԴ Բյուրոյի անդամ Բենիամին Պչաքճյանի ելույթը Հայ Յեղափոխական Դաշնակցության նախաձեռնած հանրահավաքի ժամանակ:

Ելույթը ներկայացնում ենք ստորև` ամբողջությամբ

Նախորդ ապրիլ -մայիսին տեղի ունեցած համաժողովրդական շարժումը բուռն արձագանք ունեցավ նաեւ Սփյուռքում։ Ակնկալիքն այն էր, որ հասունացել է անցյալի հոռի երեւույթները մերժելու, Հայաստան- Սփյուռք հարաբերություններում նոր էջ բացելու, համազգային օրակարգ ձեւավորելու երկար սպասված ժամանակը։ Սփյուռքը մեծ ոգեւորությամբ ընդունեց շարժման հայտարարված նպատակները ու իր պատրաստակամությունը հայտնեց մասնակից դառնալու գործընթացին։

Ցավոք, ստիպված ենք արձանագրել, որ մեկ տարի անց կա որոշակի հիասթափություն, չիրականացված ակնկալիքներ, տագնապ եւ անորոշություն երկրի ապագայի նկատմամբ։ Անցյալի սխալները սրբագրելու եւ առաջ գնալու փոխարեն զարմանալի է Սփյուռքի նախարարության լուծարումը եւ փոխարինումը անորոշ դրվածքով։ Սփյուռքի կառույցների տեսակետների անտեսմամբ առաջարկված տարբերակը անհասկանալի է։

Բաժանարար գծերը, այլամերժության մթնոլորտը այսօր փորձում է տարածվել նաեւ Սփյուռքի տարբեր հատվածներում։ Սեւ ու սպիտակ, հեղափոխական ու հակահեղափոխական պիտակավորումները պառակտում ու ջլատում են մեր ուժերը։ Համահայկական օրակարգերը՝ Հայ դատ, Արցախ, Հայոց պետականության ամրապնդում եւ զարգացում՝ սրան են, որ մեզ կարող են միավորել։ Այս օրակարգերի շուրջ միավորումն է, որ անցնող տարիներին հաղթանակներ եւ ձեռքբերումներ է պարգեւել մեզ։ Այդ միավորումն է, որ մեզ ավելի ուժեղ է դարձրել, ավելի ինքնավստահ՝ մեծացնելով մեր համազգային դիմադրողականությունը։ Իբրեւ արդյունք այսօր ունենք զույգ հայկական պետականություններ, հզոր ու մարտունակ բանակ։

Անշուշտ, բաժանարար գծեր կարող են լինել, բայց այդ բաժանարար գծերը ներազգային ճակատում պետք է ճիշտ հասցեագրվեն։ Սպիտակ են նրանք, ովքեր համազգային մեր իղձերն ու նպատակները վեր են դասում հատվածական շահերից: Սպիտակ են նրանք, ովքեր ձեռքբերումները պահպանելով եւ սխալները սրբագրելով նոր հաղթանակներ են կերտում: Սպիտակ են նրանք, ովքեր իրենց ներդումը համազգային պայքարում չեն պայմանավորում իշխանության մեջ լինել-չլինելու հանգամանքով: Սպիտակ են նրանք, ովքեր համահայկական ներուժի համախմբման ու նպատակային ուղղորդման հավատացողներն են։

Սեւերը նրանք են, ովքեր փորձում են անհանդուրժողականություն սերմանել, միասնականը տրոհել, երկփեղկել, տարբերությունների վրա շեշտադրելով՝ ընդհանրություններն անտեսել։ Սեւ են նրանք, ովքեր փորձում են խաթարել մեր արժեհամակարգը, հայության ազգային նկարագրին անհարիր կեղծ արժեքներ ներմուծելով։ Սեւ են նրանք, ովքեր գիտակցաբար կամ ոչ գիտակցաբար մեր սրբություններն ու համազգային ձեռքբերումները փորձում են նսեմացնել ու արժեզրկել։ Սեւ են նրանք, ովքեր ունակ են քանդելու, բայց ոչ արարելու ու կառուցելու։ Վերջապես սեւ են նրանք, ովքեր փորձում են սեպ խրել Հայաստանի ու Արցախի միջեւ:

Հայաստանաբնակ մեր հայրենակիցների ակնկալիքներից մեկը տնտեսության զարգացումը, նոր աշխատատեղերի ստեղծումն ու կենսամակարդակի բարձրացումն է։ Արտաքին ներդրումների ապահովումը այս նպատակները իրագործելու համար հիմնական երաշխիքն են։ Սակայն, անհրաժեշտ է ու նախապայման՝ ներքաղաքական կայունությունն ու կանխատեսելի ու հստակ տնտեսական քաղաքականությունը։ Պարբերական ցնցումները եւ լարված իրավիճակները վստահություն չեն ներշնչում ներդրողների համար։

Դաշնակցությունն իր համահայկական կառույցով, Հայ Դատի գրասենյակներով եւ ուղեկից միություններով անկախ նրանից՝ իշխանություն է, թե ընդդիմություն՝ գործել է ու պիտի գործի ի շահ Հայաստանի պետականության հզորացման, Արցախի անվտանգության ապահովման, միջազգային ճանաչման ու հայության համազգային նպատակների իրագործման։

Ազգովի համախմբվելու եւ լրջանալու պահն է։ Ժամանակ կորցնելու ու սխալվելու իրավունք՝ պարզապես չունենք։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company