ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Քննարկում

Միացյալ Հայաստանի ակտի 100-ամյակով կարևորում ենք միասնության գաղափարը

24 Մայիս 2019 Ճակատագրի բերումով, դեռևս 4-րդ դարից սկսած, մեր ժողովուրդը բաժանված է եղել Արևմտյան ու Արևելյան Հայաստանների: Ցավոք, դա նաև 16-րդ դարում կրկնվեց, ու 17-ում Հայաստանը կրկին վերաբաժանվեց, այս անգամ` Սեֆյան Պարսկաստանի ու Օսմանյան կայսրության միջև. ՀՅ Դաշնակցության և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի կողմից նախաձեռնված «Միացյալ Հայաստանի անկախության` 1919 թ. մայիս 28-ի ակտը. պատմություն և արդիականություն» գիտաժողովի ժամանակ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը:

Նա նշեց, որ հայ ժողովուրդը մշակութային, հոգեբանական ու զանազան այլ առումներով բաժանվեց երկու մասի, ու շատերի մոտ տպավորություն եղավ, թե երկու լեզու ստեղծեցինք, այսինքն` դրանք հայերենի երկու ճյուղերն էին` արևմտահայերենն ու արևելահայերենը: Իսկ գրաբարից հրաժարվելը, ըստ Մելքոնյանի, մեր միասնությունը խարխլող հանգամանք էր:

«Ցավոք, այս քաղաքական բաժանվածությունն ու 1700 տարվա ազգային ազատագրական շարժումները 20-րդ դարի պետականության վերականգնման շրջանում իրենց հետքը թողեցին, ու միայն 1918-ին, երբ կյանքի կոչվեց Առաջին հանրապետությունը, նոր միայն հնարավոր եղավ ընդհանուր շարժում ծավալել մեկ միասնական պետություն ստեղծելու առումով: 1917-ի մայիսին, երբ Արևմտահայերի ազգային խորհուրդը ստեղծվեց, սեպտեմբեր-հոկտեմբերին` Արևելահայերինը, կողմերից յուրաքանչյուրն իր դժգոհություն էր հայտնում` ինչո՞ւ ենք երկփեղկված ձևով շարունակում համատեղ պայքարը՝ հայոց պետականության վերականգնման կամ ազգային ազատագրական խնդիրները լուծելու առումով: Իսկ Արևմտյան Հայաստանից հարյուրհազարներով Արևելյան Հայաստանում հավաքվածներն իրենց դժգոհությունն էին հայտնում, թե ինչո՞ւ է փոքրիկ Հայաստանը կոչվում Հայաստանի Հանրապետություն, չէ՞ որ դա ստվեր էր գցում Հայաստանի Հանրապետության վրա, որովհետև Հայաստան ասելիս, ինչպես Թումանյանը կասեր, առաջին հերթին հասկանում ենք մեր էրգիրը` Արևմտյան Հայաստանը: Անդրանիկ Զորավարը, Պողոս Նուբարն ու արևմտահայ այլ գործիչները պահանջում էին, որ այն կոչվի Երևանի Հանրապետություն կամ Արարատյան Հանրապետություն»,- պատմական փաստերը հիշեցրեց մեր զրուցակիցը:

Մելքոնյանն ասաց նաև, որ 1919-ի փետրվարին Արևմտահայերի երկրորդ համագումարը խնդիր դրեց` մեկ միասնական պետություն ստեղծելու անհրաժեշտություն կա, ու դրա հիման վրա, ապրիլի 27-ին, կառավարությունը նախապատրաստեց Միացյալ Հայաստանի ակտը, որն ընդունվեց 1919-ի մայիսի 28-ին` պետության հռչակման տարեդարձի օրը:

«Այդ նույն ոգով մեր գործունեությունը շարունակվեց Փարիզի վեհաժողովում, իսկ Սան Ռեմոյի կոնֆերանսում մեծ տերություններին համոզեցին, որ Հայկական հարցի լուծումը ենթադրում է Հայաստանի երկու հատվածների միավորում: Հենց դրա հիմքի վրա էլ 1920-ի օգոստոսի 10-ի Սևրի դաշնագրով ենթադրվում էր, որ 70 հազար քառակուսի կմ տարածք ունեցող ՀՀ-ին պետք է միավորվեն ևս 4 նահանգներ` Տրապիզոնը, Բիթլիսը, Էրզրումն ու Վանը, այսինքն` կյանքի է կոչվելու Միացյալ Հայաստանի գաղափարը»,- շեշտեց նա:

Ակադեմիկոսը, զուգահեռներ անցկացնելով այսօրվա իրականության հետ, ասաց, որ այդ երկփեղկումը ժամանակ առ ժամանակ հասարակության մեջ գլուխ է բարձրացնում, ու նման վտանգ մենք տեսնում ենք Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների միջև: «Ամեն վայրկյան լսում ենք` Արցախ-Հայաստան: Չի կարելի նման բան ասել, պետք է ասել` Արցախ-Հայաստանի Հանրապետություն, որովհետև Արցախը Հայաստան է, թեև դեռևս Հայաստանի Հանրապետություն չէ: Ամենավտանգավորը` բանը հասել է այնտեղ, որ մարդիկ առանձնացնում են «Արցախի ու Հայաստանի ժողովուրդ», պատկերացնո՞ւմ եք: Այսինքն` ստացվում է, որ արցախահայությունը բոլորովին այլ ժողովուրդ է, ոչ թե հայ ժողովրդի մի հատվածը: Եվ այս տեսանկյունից դիտարկելով` Միացյալ Հայաստանի ակտի 100-ամյակով կարևորում ենք միասնության գաղափարը, ու այս գիտաժողովը տեղին է»,- ասաց մեր զրուցակիցը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company