ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Քննարկում

Պետականությանը սատար կանգնելով` կկարողանանք 1919-ի հռչակագրի խորհուրդն իրականություն դարձնել ապագա սերունդների համար

24 Մայիս 2019 1919-ին, երբ հռչակվեց Միացյալ Հայաստանի ակտը, այն այդ ժամանակ, միանշանակ, իրատեսական գաղափար էր, իսկ դրա ապացույցը 1920-ի օգոստոսի 10-ի` Սևրի պայմանագիրն ու նոյեմբերի 22-ի` Վուդրո Վիլսոնի իրավավճիռն էին. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց պատմական գիտությունների դոկտոր Արարատ Հակոբյանը:

ՀՅԴ-ի նախաձեռնած «Միացյալ Հայաստանի անկախության` 1919 թ. մայիս 28-ի ակտը. պատմություն և արդիականություն» գիտաժողովին մասնակցող պատմաբանն ընդգծեց` պահանջն օրախնդիր է նաև այժմ: Ըստ նրա` 8 մլն-ոց Սփյուռք ունեցող երկիրը միասնական հայրենիք ունենալու գաղափարին պետք է ձգտի, որովհետև եթե այդ գաղափարը չլինի, Սփյուռքը, որպես այդպիսին, կփոշիանա:

«Դրա համար մենք ամեն ճիգ ու ջանք պետք է գործադրենք, որպեսզի Միացյալ, Անկախ Հայաստանի գաղափարը գաղթաշխարհի համար մոռացության չմատնվի: Եթե ուզում ենք հեռանկար ունենալ, պետք է ձգտենք ու հասնենք այդ նպատակի իրականացմանը, որովհետև այն կապված է Հայոց ցեղապասնության ճանաչման, դատապարտման և հատուցման հետ: Հատուցումը միայն նյութականն ու բարոյականը չէ, այլև հիմնական նպատակը մեր հողերին ու հայրենիքին տեր դառնալն է: Իսկ կդառնա՞նք, թե՞ չէ` կախված կլինի մեր միասնականությունից, վճռականությունից: Ես կարծում եմ, որ Արցախի Հանրապետությունը կարելի է դիտարկել որպես Միացյալ, Անկախ Հայաստանի իրականացման մի մասնիկ, դրսևորում, որը փորձել ենք անել ու պետք է կարողանանք մինչև վերջ գնալ: Իհարկե, ժամանակակից պահանջները փոխվել են, փոխվել են միջազգային հարաբերությունները և այլն, բայց հայ ժողովուրդը երբեք չպետք է մոռացության մատնի իր պատմական հայրենիքը»,- ասաց մեր զրուցակիցը:

Պատմաբանը մտահոգություն հայտնեց, որ մարդիկ կան, որ դեմ են անկախությանն ու ասում են` գնանք, Ռուսաստանը մեզ տեր լինի: «Մեր հասարակության մեջ հատվածականությունը շատ է, մտածելակերպը տարբեր է, ազգային միասնական մտածելակերպը տուժում է: Օրինակ` ռուսները մասշտաբային մտածելակերպ ունեն, նրանք մտածում են իրենք հայրենիքը մասշտաբային դարձնելու մասին, և դա օգնում է նրանց»,- ասաց նա:

«Վէմ» համահայկական հանդեսի գլխավոր խմբագիր Գևորգ Խուդինյանն էլ Yerkir.am-ին ասաց, որ հայոց պատմության ամեն մի դարաշրջան էլ ունի միացյալի ընկալում: «Մենք միշտ էլ ձգտել ենք միացյալ լինել, բայց ոչ միշտ ենք հաջողել: Հայաստանի Առաջին հանրապետության հռչակումը Ցեղասպանությունից փրկված արևմտահայության իրավունքների փոխանցումն էր Հայաստանի նորաստեղծ պետականությանը, որովհետև Արևմտահայերի երկրորդ համագումարն այդ իրավունքը տվել էր նորաստեղծ պետականությանը: Այդ գործառույթն Առաջին հանրապետությունը փոխանցեց ներկայիս Հայաստանի Հանրապետությանը, որովհետև հենց 1990թ. օգոստոս 23-ի հռչակագրում ՀՀ-ն իրեն հայտարարել է որպես Հայաստանի Առաջին հանրապետության ավանդույթների շարունակող: Մենք, Միացյալ Հայաստանի ակտը հռչակելով, իրավունք ենք տվել նաև Հայաստանի ներկայիս իշխանություններին շարունակելու Հայկական հարցի հետապնդումը: Իսկ Հայկական հարցը պետականորեն հետապնդելու խնդիրը մենք դրել ենք Միացյալ ու Անկախ Հայաստանի հայտարարման ակտով՝ 1919-ի մայիսի 28-ին»,- նշեց Խուդինյանը:

Պատմական գիտությունների թեկնածու, ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող Կարեն Հայրապետյանը, անդրադառնալով Միացյալ ու Անկախ Հայաստանի ակտի 100-ամյակին, ասաց` դրա հետ կապված շատ դասեր կան` քաղաքական, պատմական, և եթե մենք այդ դասերը չսերտենք, ապա դարձյալ հնարավոր է, որ վտանգների առջև կանգնենք:

«Իմ թեման հատվածականության մասին է: Գրված է, թե հատվածական ինչ երևույթներ կան`ղարաբաղցի, հայաստանցի և այլն: Հենց սա մեր միասնության մեծագույն վտանգն է: Այդ երևույթը, որպես իրականություն, գոյություն ուներ 1917-1920թթ: Դրա հաղթահարման ուղղությամբ Առաջին հանրապետությունում գործ է կատարվել, քաղաքական գործունեություն է ծավալվել և դրա ուսումնասիրությունը մեզ հնարավորություն կտա այսօր գոնե խուսափելու սխալներից: Չեմ ասում` հաղթահարել հատվածականությունը, որովհետև այդ ուղղությամբ մեզանում ոչ մի խոսակցություն չկա, իսկ եթե մենք չհաղթահարենք այդ համախտանիշը, ըստ էության, գնալու ենք նրան, որ այլևս միասնականություն չլինի, իսկ եթե միասնակություն չլինի, հաղթանակներ չեն լինի: Ազգը վտանգված է»,- ահազանգեց նա:

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը համոզված է` 100 տարի առաջ մայիսի 28-ին Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունված Անկախ և Միացյալ Հայաստանի հռչակագիրը կարևոր պատմական փաստաթուղթ էր, որն ընթերցեց ՀՀ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը, և որը տարածվեց ամբողջ աշխարհով մեկ: Ընդ որում` այնտեղ հռչակվում է, որ Հայաստանի ամբողջականությունը վերականգնելու և ժողովրդի լիակատար ազատությունն ու բարգավաճումն ապահովելու համար Հայաստանի կառավարությունը, համաձայն բովանդակ հայ ժողովրդի միահամուռ կամքի և ցանկության, հայտարարում է, որ այսօրվանից Հայաստանի բաժան-բաժան մասերը մշտապես միացած են` իբրև անկախ պետական միություն:

«Հայաստանի կառավարությունը հայտարարում է նաև Միացյալ Հայաստանի կառավարությունը: Այս ակտով նախատեսվում էր միացյալ Հայաստանի կառավարություն և արևմտահայ 13 ներկայացուցիչներով համալրել Հայաստանի խորհրդարանը կամ խորհուրդը: Ընդ որում` խորհրդարանի համալրումն էլ նպատակ ուներ ցույց տալու, որ միասնական կառավարությունն է այսուհետ աշխատելու: Իհարկե, այս պատմական ակտը դուր չեկավ շատ կուսակցությունների, այդ թվում` Հայաստանի Ժողովրդական կուսակցությանը, որը մինչ այդ կոալիցիայի մեջ էր և դրանից հետո հայտարարեց իր դուրս գալու մասին: Քաղաքական կուսակցությունների հիմնական տարաձայնությունը վերաբերում էր օրենսդիր և գործադիր մարմինների կառուցվածքային փոփոխություններին: Պետք է ասել նաև, որ այս շատ կարևոր քաղաքական ակտի ընդունումը Միացյալ Հայաստանի գոյության պարագայում արևմտահայությանը նպատակամղեց «փարվել» այս խնդիրներին և լծվել այս խնդիրների իրագործման գործին: Ըստ էության, դրանից հետո լուծարվեց խորհրդարանը, և նշանակվեցին նոր խորհրդարանի ընտրություններ, որոնք կայացան հունիսի 23-25-ը, և արմատական փոփոխություններ տեղի ունեցան խորհրդարանում ու մյուս կառույցներում, որոնք համալրվեցին նոր անդամներով»,- ներկայացրեց Մինասյանը:

Ըստ նրա` այս գիտաժողովը նվիրված է այդ շատ կարևոր միջոցառմանը` Միացյալ Հայաստանի` մեր երազանքի իրագործմանը, որն այսօր էլ ունի արդիական հնչեղություն: Նաև` գիտաժողովում նշված զեկուցումները արդյունք կտան` առանձին ժողովածուում տպագրվելով, որոնք օգտակար կլինեն թե՛ ուսանողներին, թե’ պատմաբան-գիտնականներին:

Հայագետ Հայկազուն Ալվրցյանն էլ նշեց` 1919-ի հռչակագիրը կարևոր էր այն ծանր օրերին, երբ պետությունն ընդամենը մեկ տարեկան էր: «Հայաստանի կառավարությունը և Ազգային ժողովը համախորհուրդ և միասնաբար որոշեցին ընդունել կարևորագույն մի հռչակագիր, որովհետև հայ ժողովրդի դարավոր պայքարի իմաստը Միացյալ Հայաստանի վրա պետականության կերտումն էր: Բնականաբար, այդ ժամանակ մենք արդեն ունեցանք հիմք, մենք ունեինք Արևելյան Հայաստանի փոքր տարածքի վրա հանրապետություն, որը պետք է լիներ նախաձեռնողը և իրականացնողը մեր ազգի դարավոր երազանքի` պետականության վերականգնումը մեր բոլոր տարածքների վրա: Միացյալ Հայաստան ասելով`մենք սա նկատի ունենք: Այս իմաստով խորհուրդը շատ մեծ է, որովհետև այն ոչ միայն փաստաթուղթ է` որպես հռչակագիր` ներկայացված ժողովրդին, այլև` ծրագիր, որը մեր ժողովրդին մղում է մեծ պետականության վերականգնման: Ցեղասպանությունից, Սարդարապատի ճակատամարտից հետո գրեթե ամբողջությամբ շրջափակված նորաստեղծ Հայաստանի Հանրապետության համար սա կենսական հզոր լիցք էր ժողովրդին ոտքի կանգնեցնելու ու ոգևորելու համար: Այս տեսակետից դրա խորհուրդը ոչ միայն այն օրերին էր կարևոր, այլև այս օրերին, որովհետև երբ ենք անկախություն ձեռք բերեցինք ու Արցախի ազատամարտի առաջին փուլն ավարտեցինք հաղթանակով, այս խորհուրդը կար: Ժողովուրդը հիմա էլ ասում է` Միացյալ Հայաստան»,- ընդգծեց Ալվրցյանը:

Ըստ նրա` սա Միացյալ Հայաստանի կերտման սկիզբն է, որի խորհուրդը մշտական է այնքան ժամանակ, քանի դեռ մեր ժողովուրդը չի վերականգնել իր հայրենիքը պապենական հողի վրա, իսկ դրա գրավականը հայոց պետականությունն է ու դրա հզորացումը: «Միայն այս պետականությանը սատար կանգնելով` մենք կկարողանանք 1919 թ. հռչակագրի խորհուրդն իրականություն դարձնել ապագա սերունդների համար»,- ասաց Հայկազուն Ալվրցյանը:

yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպական

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

16 Հոկտեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Բնապահպանական Խոստումներ․․․Կենսաբազմազ

«Երկիրը չի մեռնիր․ զայն կը սպաննեն։ Եւ այդ սպաննողները անուններ ու հասցէներ ու

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company