ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Լենա Նազարյանի լուսանկարները, Վրաստանը եւ մեր շահերը

11 Հունիս 2019 Այս օրերին համացանցում տեսնում եմ տիկին Լենա Նազարյանի լուսանկարների մասին քննարկումներ: Ես չգիտեմ, ավելին` չեմ էլ ուզում իմանալ, թե տիկին Նազարյանը դրանով ի՞նչ է ուզում ասել: Բայց մի բան ուզում եմ ասել կամ հիշեցնել այդ առիթով. տիկին Նազարյանը ՀՀ Ազգային ժողովի ՀՀ-Վրաստան բարեկամական խմբի ղեկավարն է: Մի ոլորտ, որը օդ ու ջրի նման կարևոր է ՀՀ-ի համար` թե ռազմավարական, թե տարանցիկ, թե անվտանգության, թե թուրք-ադրբեջանական տանդեմին հակազդելու և բազմաթիվ այլ իմաստներով:

Էլ չխոսեմ այն հսկայածավալ խնդիրների մասին, որոնք առկա են Վրաստանում ապրող հայության, մասնավորապես ջավախահայության շրջանում, և դրանց միայն թվարկումը մի քանի էջ կարող է լցնել:

Հեշեցնենք նաև, որ օրերս արգելեցին Վրաստան մտնել հերթական ՀՀ քաղաքացուն` ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանին, և արդեն Վրաստան մուտքի արգելք ունեցող ՀՀ քաղաքացիների թիվը հասնում է խայտառակ չափերի:

Հետաքրքիր է` տիկին Նազարյանը քանի՞ անգամ է զանգահարել այս ընթացքում իր վրացի պաշտոնակցին, քանի՞ անգամ է փորձել հանդիպել հետը և աշխատանքներ տարել, օրինակ, վրաց քաղաքական գործիչների ոչ հայանպաստ հայտարարությունները բացառելու համար: Զորօրինակ` ոչ անհայտ Շալվա Նաթելաշվիլու վերջին հայտարարություններից տեղյա՞կ է տիկին Նազարյանը: Կամ, Ախալքալաքի վերջին ծեծկռտուքից և վրացի ոստիկանների կողմից հայության հանդեպ ոչ ադեկվատ պահվածքից տեղյա՞կ է տիկինը, և կարո՞ղ ենք իմանալ, թե ինչ քայլեր են արվել:

Այն, որ ջավախքաբնակ գործիչները այս օրերին զանգահարում են մեզ և հարցնում, թե այդ հանձնաժողովը այժմ արդյոք գործու՞մ է, կամ ովքե՞ր են անդամները` արդեն փաստում է, որ այս ոլորտում առկա է անգործություն, և, դատելով այս տոտալ ամայությունից` հակված ենք կարծելու, որ տիկին Նազարյանը միայն տեղյակ է մի բանից` այն, որ ինքը ի պաշտոնե այդ խմբի ղեկավարն է և փոխարինում է Է. Շարմազանովին: Էսքանը, ոչ ավելին:

Դատելով բարեկամական խմբի անդամակազմից` կարելի է փաստել, որ մնացյալ 19 անդամներից մի քանիսն են ընդամենը, որ ընդհանրապես Վրաստանի տեղը գիտեն կամ կամ ինչ-որ չափով տեղեկացված են Վրաստանից և հայ-վրացական հարաբերություններից: Էդմոն Մարուքյանը նախկինում մի քանի անգամ եղել է Ջավախքում, ես ներկա եմ եղել այդ այցերին, Արմեն Փամբուխչյանը արմատներով ջավախքից է, հուսով ենք, որ արյան կանչով օգտակար կլինի խնդիրների լուծմանը, Մխիթար Հայրապետյանը պետք է, որ տեղյակ լիներ խնդիրներից` նախկին իր պաշտոնից ելնելով, Վարդան Ղուկասյանը, անկախ ամեն ինչից, որոշ ուշադրություն տածել է: Հիշենք, թեկուզ, Թումանյանի ապրած տան գնման և համայնքին նվիրելու նրա նախաձեռնությունը և… կարծես այսքանը: Հարգանքս մնացած բոլոր անդամների մասնագիտական կարողությունների նկատմամբ, բայց այդ մարդիկ այս խմբում ուղղակի դիզայնի համար են, ուրիշ ոչինչ:

Ինձ կարող են հակադարձել բարեկամական խմբի մեր գործընկերները` ասելով, որ դրա համար կա ԱԳ նախարարություն, որը Վրաստանում ՀՀ դեսպանատան հետ համատեղ աշխատում է: Լավ, գոնե դեսպանատան մասով համաձայն եմ, իսկ այդ դեպքում ինչի՞ համար եք դուք, բարեկամներս, ինչի՞ համար է ձեր կենսագրության մեջ լրացվում, որ դուք եղել եք ՀՀ-Վրաստան միջխորհրդարանային բարեկամական խմբի անդամ կամ ղեկավար: Իրականում հենց խորհրդարանական մակարդակով հսկայածավալ աշխատանքներ կան կատարելու, և այդ ոլորտում անգործություն ցուցաբերելու համար, օրինակ, քննադատել ենք 2012-2017 թթ. հինգերորդ գումարման ԱԺ-ի ՀՀ-Վրաստան միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանին և իր նախորդներին:

Ի դեպ, մի հետաքրքիր իրողություն ևս նկատվեց այս ոլորտում. ՀՀ Գերագույն խորհրդի և Վրաստանի Խորհրդարանի միջև 1993 թ. մայիսի 19-ին կնքվել է միջխորհրդարանային համագործակցության մասին համաձայնագիրը, այն ուժը կորցրել է նոր` ՀՀ Ազգային ժողովի և Վրաստանի Խորհրդարանի միջև 1998 թ. մայիսի 1-ին կնքված պայմանագրով, որտեղ հոդված 4-ում նշված է հետևյալը. «Կողմերի փոխգործողությունների կազմակերպումը և համակարգումն իրականացնում է Վրաստանի Խորհրդարանի և ՀՀ Ազգային ժողովի համագործակցության գծով մշտապես գործող հանձնաժողովը (այսուհետ` Միջխորհրդարանային հանձնաժողով)` կազմված Կողմերի ներկայացուցիչներից:

Միջխորհրդարանային հանձնաժողովի գործունեությունը համակարգում են համանախագահները: Միջխորհրդարանային հանձնաժողովի համանախագահների թեկնածությունները և Կողմերի ներկայացուցիչներին հաստատում է յուրաքանչյուր Կողմ` իրենց ներքին կանոններին և ընթացակարգին համապատասխան»:

Շատ հետաքրքրական է, որ, սկսած 2017 թ.` վեցերորդ գումարման ԱԺ-ից, նշյալ Միջխորհրդարանային հանձնաժողովը վերածվել է բարեկամական խմբի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 1998 թ. մայիսի 1-ին կնքված պայմանագիրը հստակորեն գործում է, և նրանում որևէ փոփոխության մասին տեղեկություններ չենք գտնում (մնացյալ երկրների խորհրդարանների հետ բարեկամական կամ պատգամավորական խմբերի ձևավորման պարագայում համապատասխան պայմանագրով դա հստակ նշված է, օրինակ` Ֆրանսիայի, Սիրիայի, Լիբանանի, Եգիպտոսի հետ պայմանագրերում ևս), ապա կարելի է մատնանշել, որ կառուցվածքային այս փոփոխությունը հակասում է գործող պայմանագրին: Ցավոք, նույն իներցիայով բարեկամական խումբ է կազմավորվել նաև 2018 թ.` յոթերորդ գումարման ԱԺ-ի շրջանակներում, որի մասին մենք վերևում խոսեցինք:

Եվ վերջում. Վրաստանի նման բարդ պետության և հարևանի հետ պահանջվում է ամենօրյա անդուլ աշխատանք, հավատացնում եմ, որ այդ երկրի հետ ՀՀ պետական պատկան այրերի ամենօրյա աշխատանքը` մեր պետությանը, մեր պետականությանը, մեր անվտանգության համակարգին և կայուն զարգացմանը առավել քան անհրաժեշտ է, հազարապատիկ ավելի կարևոր, քան գեղեցիկ լուսանկարները հանրության քննարկմանը ներկայացնելու ուղղությամբ տարվող աշխատանքները:

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company