ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

Եկամտային հարկի համահարթեցմանը վերաբերող մասնագիտական քննարկման իմիտացիա

13 Հունիս 2019 ՀՀ Ազգային ժողովն օրեր առաջ առաջին ընթերցմամբ ընդունեց եկամտային հարկի համահարթեցում նախատեսող օրենքի նախագիծը: Նախորդ օրն էլ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը կազմակերպել էր մասնագիտական քննարկում, որի ընթացքում ներկայացրեցինք առարկայական մի շարք խնդիրներ, որոնք ունեն հետևյալ ամփոփ բովանդակությունը՝

– եկամտային հարկի առաջարկվող համահարթեցմամբ վերացվում է հարկային համակարգի սոցիալական բաղադրիչը՝ հարկային բեռը հարուստներից առավելագույնս տեղափոխելով աղքատների վրա,

-պրոգրեսիվ հարկումը չի գործում, քանի որ առկա է մեծ ստվեր և սահմանված են արդյունավետ դրույքաչափեր,

– այս փոփոխությունը դրականորեն չի ազդում մինչև 150 000 դրամ աշխատավարձով աշխատողների վրա, որոնք աշխատողների 71 տոկոսն են (435 000 աշխատողներ), չի ազդում նաև աշխատողների 25 տոկոսը (142 000 մարդ) կազմող աղքատների վրա,

– բյուջեի հարկային մուտքերի նվազելու են 45 մլրդ դրամով, որը փոխհատուցվելու է անուղղակի հարկերի ավելացմամբ և գների բարձրացմամբ,

– բերված փոփոխությունները չեն բխում ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ սոցիալական և շուկայական տնտեսական կարգ ապահովելու պահանջից,

– եկամուտները բաշխվելու են բացառապես շուկայական հիմքով՝ «Շատին՝ շատ, քչին՝ քիչ» սկզբունքով, որն էլ հակասում է սոցիալական արդարության սկզբունքին՝ «Շատից՝ շատ, քչից՝ քիչ»,

-այս փոփոխությունները հակասում են գործող կառավարության ծրագրային մի շարք նպատակադրումների, որոնք բերված են սոցիալական ներառական զարգացման համատեքստում,

– գործատուի համար վերացվում է խթանը՝ ցածր աշխատավարձն առաջանցիկ ավելացնելու համար,

– աշխատատար ճյուղերում արտահանման խթաններ իրականում չեն լինելու, քանի որ այդ ճյուղերում վարձատրությունն ավանդաբար ցածր է, և հիմա էլ այդ ճյուղերի աշխատողները հարկվում են 23 տոկոս դրույքաչափով,

– ստվերը կրճատելու` իշխանությունների ակնկալիքը հիմնավոր չէ, նաև` միջազգային փորձագետների գնահատմամբ, իշխանությունները չունեն ստվերի չափերի որևէ գնահատական և կրճատման հստակ թիրախավորում,

– այս փոփոխություններով իշխանությունները քողարկում են պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի խնդիրները՝ հակասելով իրենց նախկին դիրքորոշմանը:

Գործող իշխանության ներկայացուցիչները բարձրացված խնդիրներին այս կամ այն կերպ փորձում էին բացատրություններ տալ: Անկնհայտ էր մի բան, որ դրանց գոյությունը հնարավոր չեղավ հիմնավոր մերժել: Ակնհայտ էր նաև, որ քաղաքական որոշում կայացնող իշխանավորներն ամեն գնով չընդունեցին մեր կողմից առաջարկվող այլընտրանքային լուծումները, որոնք միտված են այս խնդիրներին, ունեն օբյեկտիվ հիմք ու անհրաժեշտություն:

Մեր կողմից հետևողականորեն առաջարկվող լուծումներն ունեն հետևյալ ընդհանրական բովանդակությունը՝

– սահմանել եկամտային հարկի չհարկվող շեմ՝ կենսապահովման նվազագույն զամբյուղի չափով, որի պարագայում, պատասխանատուների գնահատմամբ, եկամտային հարկի մուտքերը կնվազեն 91 մլրդ դրամով,

-պրոգրեսիվ հարկման տարրեր ներմուծել՝ սահմանելով գոնե 2 դրույքաչափ՝ 20 տոկոս` մինչև 350 հազար դրամ եկամտի համար, որը բավարար է միջինը չորս հոգանոց ընտանիքի նվազագույն կենսապահովման համար, և 25 տոկոս՝ դրանից բարձր եկամտի համար, որով էլ կփոխհատուցվի եկամտահարկի մուտքերի հնարավոր նվազեցումը, կամ` սահմանել եկամտային հարկի դրույքաչափի նվազեցումներ՝ աշխատողի երեխաների թվից կախված,

– ներդնել եկամուտների համատարած հայտարարագրման և ռիսկերի վրա հիմնված ստուգումների համակարգի լիարժեք իրավական հիմքերը,

– միասնական եկամտային հարկից պարտադիր սոցիալական վճարն տարանջատել, որը կարող է ունենալ միասնական մեկ դրույքաչափ՝ անկախ եկամտի չափից,

-եկամտային հարկի փոփոխություններին զուգահեռ, մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան, բարձրացնել նվազագույն աշխատավարձը և սահմանել կենսապահովման նվազագույն զամբյուղից բարձր, միջին աշխատավարձի 50-60 տոկոս միջակայքում,

-վերացնել աշխատողների իրավունքների պաշտպանությանը վերաբերող օրենսդրական բացերն ու հակասությունները և ամբողջականացնել պետական վերահսկողության իրավական հիմքերը,

– նախատեսել բավարար օրենսդրական կարգավորումներ՝ սոցիալական գործընկերության կայացման ու զարգացման, արհմիությունների դերի բարձրացման համար:

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company