ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Տնտեսական վերլուծություն

Չի կարող լինել հարուստ պետություն` աղքատ քաղաքացիներով

14 Հունիս 2019 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը այս տարվա հունիսի 7-ին առաջին ընթերցմամբ անցկացրել է Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը՝ ձայների` 72 կողմ, 32 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ: Մինչև երկրորդ ընթերցումը՝ հունիսի 12-ը, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, ի դեմս հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի, ԱԺ-ում կազմակերպել էր մասնագիտական քննարկում: Այս քննարկումը պետք է կազմակերպվեր մինչև առաջին ընթերցումը, բայց ինչևէ, շնորհակալություն հայտնելով Բաբկեն Թունյանին, պետք է մի քանի արձանագրումներ անել քննարկման, օրակարգի և, առհասարակ, փոխըմբռման կամ դրա բացակայության վերաբերյալ:

Այսպիսով`

ՀՀ իշխանության ներկայացուցիչները եկամտային հարկի համահարթեցման մոդելը կանցկացնեն, այս իմաստով պատրաստ չեն որևէ կերպ զիջել, որևէ այլ մոդելի անդրադառնալ, պատրաստ չեն քննարկել նույնիսկ պրոգրեսիվ համակարգի բարելավման և նոր մոդելի ներդրման հարցեր: Պատճառները տարբեր են՝ ժամանակ չկա, հաշվարկներ են արել, որ ամբողջ փաթեթի գործադրմամբ առաջացող 16.0 մլրդ դրամ պակասուրդը կարող են լրացնել հարկային վարչարարությամբ, և վերջապես, սա պաշտպանում է Նիկոլ Փաշինյանը: Տպավորություն է, որ արհեստական ստեղծել են խնդիր և փորձել այն լուծել:

Այնինչ` պետք էր եկամտային հարկը դարձնել իրական պրոգրեսիվ, որը պետք է լիներ քառաստիճան դրույքաչափերով, ընդ որում` առաջին դրույքաչափը երկրորդից նվազ լիներ առնվազն 10 տոկոսային կետով, իսկ երկրորդ և երրորդը` առնվազն 5 տոկոսային կետով` հաջորդող դրույքաչափերից: Մինչդեռ իշխանությունները գնում են կոշտ ռեգրեսիվ և նեոլիբերալ տնտեսական կարգն արմատավորելու ճանապարհով:

Համահարթեցումից բխող հետևանքներից են`

– բարձր եկամուտ ստացողների հարկման դրույքաչափերը նվազեցնելով և որոշ ապրանքատեսակների վրա անուղղակի հարկման բեռը ծանրացնելով` վատանալու է հանրության մեծ մասի (71.4%) գնողունակությունը, ինչն ուղղակի ազդեցություն է ունենալու սպառման ծավալների վրա և խորացնելու է սոցիալական ծանր վիճակն ու հասարակության շերտերի միջև բևեռվածությունը, ինչը դեմ է ՀՀ կառավարության գործունեության հնգամյա ծրագրում շեշտադրված ներառական տնտեսական կարգին,

– սոցիալապես ծանր վիճակում են հայտնվելու աշխատող, բայց աղքատ ընտանիքները, խաթարվելու է սոցիալական համերաշխության գաղափարը:

Համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի և ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի` եկամտային հարկի համահարթեցումից օգտվելու են նաև տնտեսվարողները: Ինչո՞ւ և ինչպե՞ս պետք է աշխատավարձից պահվող հարկերից օգտվեն գործատուները: Սա, ըստ պաշտոնյաների, նշանակում է, որ մասնավոր հատվածում վարձու աշխատողները գործատուների հետ պայմանավորվում են իրենց առձեռն աշխատավարձի չափի մասին, և նրանց կարող է չհետաքրքրել, թե որքա՞ն է կազմելու աշխատավարձը` ներառյալ պահումները: Այս թեզը թույլ է տալիս ենթադրել, որ կա հստակ ձևակերպված մոտեցում, որ գործատուի վրա են ծանրացած թե’ եկամտային հարկը, թե՛ պարտադիր կուտակային կենսաթոշակի վճարները, թե՛ դրոշմանիշային վճարը: Այսինքն` այս երեք բաղադրիչները կարգավորող օրենսդրության գաղափարը, ըստ հնչած թեզի, մասնավոր հատվածում համարյա չի գործում: Այս դեպքում հարց է առաջանում` ո՞ւմ է ձեռնատու եկամտային հարկի համահարթեցումը, եթե ոչ` պետական աշխատողներին: Այնինչ` պատկերն ավելի քան այլ է նաև մասնավոր հատվածում:

Ակցիզային հարկի բարձրացումը` կբարձրանա ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկը, մասնավորապես` օղու: Համաձայն նախագծի` մեկ շիշ 3 տարեկան 0.5լ տարողության կոնյակի նվազագույն գինը կազմում է 800 ((4000 x 40%) x 0.5 = 800) դրամ՝ առանց անուղղակի հարկերի (ակցիզային հարկ և ԱԱՀ), իսկ անուղղակի հարկերը կկազմեն 680 (ակցիզային հարկ՝ (3000 x 40%) x 0.5 = 600, ԱԱՀ՝ (800 + 600) x 20% = 280) դրամ: Սա նշանակում է, որ մեկ շիշ 3 տարեկան 0.5լ տարողության կոնյակի վաճառքի գինը չի կարող պակաս լինել 1680 (800 + 600 + 280 = 1680) դրամից: Նույնը հաշվարկենք օղու համար: Միայն 2022 թվականին մեկ շիշ 0.5լ տարողության օղու ակցիզային հարկը կկազմի 1320 (2640 x 0.5 = 1320) դրամ, և միայն ակցիզային հարկի վրա 20% ԱԱՀ հաշվարկելով` կստանանք 1584 (1320 x 1.2 = 1584) դրամ` առանց ուղղակի և վերադիր ծախսերի: Սա նշանակում է, որ մի երկու տարի անց իմաստ չի ունենա մթերել խաղող, թորել և երեք տարի պահել, որ դառնա կոնյակ, այլ կթորվի որպես օղի, որպեսզի փողի շրջապտույտների թիվն արագանա: Սա անհամաչափություն է, որը կարող է դուրս մղել կոնյակի արտադրությունը` որպես մշակույթ, և դրա փոխարեն խրախուսվելու է տնական օղու արտադրությունն ու օգտագործումը, որը հիմնականում գործում է ստվերում:

Սա վերանայման կարիք ունի

Շարժվելով առաջ` պետք է հստակ նշել, որ իշխանության ներկայացուցիչների կողմից չի ընդունվում նաև որոշ հարկատեսակների և տուրքերի մասով գոտիավորում: Այսինքն՝ համահարթ եկամտային հարկի պատճառով առաջացած բացը լրացվում է նաև տուրքերի ավելացմամբ: Գրավատների և փոխանակման կետերի տուրքերն ավելանալու են 60 անգամ: Առաջարկ է արվել մարզերում և Երևան քաղաքում գործող գրավատների համար սահմանել տարբերվող վճարաչափեր, քանի որ մարզերում գործող տնտեսվարողներն ուղղակի կփակվեն, և վարկային ծառայություն կմատուցեն միայն բանկերը, իսկ գրավատներից օգտվում են հիմնականում վարկային վատ պատմություն ունեցող քաղաքացիները: Որ խնդիր կա այստեղ, ոչ ոք չի ժխտում, բայց արդյո՞ք այս մոդելով խնդիրը կլուծվի: Կարծում եմ` ոչ:

Գազալցակայանները մեր երկրում սպասարկում են ավելի քան 500 հազար մարդու: Այստեղ նույնպես առաջարկ է արվել սանդղակավորել՝ կա’մ ըստ վարչատարածքային բաժանումների, կա’մ իրացման ծավալների, քանի որ նույն պատկերը նաև այստեղ է` ունեն ֆիքսված ծախսեր և վաճառքի տարբեր ծավալներ: Մանավանդ, որ հարկի հաշվարկի ժամանակ ևս առաջանում են չափի միավորների տրանֆորմացիայի հետ կապված խնդիրներ, այն դեպքում, երբ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազը վաճառում և հարկային հաշիվը դուրս է գրում խորանարդ մետրով, իսկ գազալցակայանները հարկեր պետք է հաշվարկեն կիլոգրամներով:

Նվազագույն չհարկվող եկամտի գաղափարն ավելի քան անընդունելի էր իշխանության ներկայացուցիչների համար, մինչդեռ պետք է ներդրվի այս համակարգը և լինի ոչ պակաս, քան կենսապահովման նվազագուն զամբյուղի արժեքն է: Սրանով կարող ենք լուծել շատ լուրջ սոցիալական խնդիր, այստեղ իշխանության ներկայացուցիչները հրապարակեցին տարեկան մոտավորապես 91.0 մլրդ պակասուրդի մասին: Սա կարելի էր ներդնել փուլային տարբերակով` ժամկետների սահմանմամբ:

Ի վերջո, ծախս պետք է անել և նոր սպասել արդյունքների:

Արմեն Գրիգորյան
ՀՅԴ անդամ, տնտեսագետ

yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպական

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

16 Հոկտեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Բնապահպանական Խոստումներ․․․Կենսաբազմազ

«Երկիրը չի մեռնիր․ զայն կը սպաննեն։ Եւ այդ սպաննողները անուններ ու հասցէներ ու

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company