ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Հայաստանի Հանրապետության անկախության 101-ամյակին նվիրված ձեռնարկ՝ Լոնդոնում

15 Հունիս 2019 Հունիսի 13-ին Լոնդոնում ՀՅԴ Դարբինյան Կոմիտեի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կոկտեյլ-ձեռնարկ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության հռչակման 101-ամյակին, որին մասնակցեցին նաև ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանն ու ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանը (Ֆրանսիա):

Բացման խոսքում ՀՅԴ Լոնդոնի կոմիտեի անդամ Րաֆֆի Քիլյանը, շնորհակալություն հայտնելով հրավիրյալներին, անդրադարձավ Հայաստանի Հանրապետության հռչակման պատմական քայլի կարեւորությանը, ապա բեմ հրավիրեց Անգլիայի աշխատավորական կուսակցության անդամ Ստեֆան Փաունդին: Վերջինս դրվատանքով խոսեց հայ–անգլիական պառլամենտական սերտ հարաբերությունների, Լոնդոնի հայ գաղութի եւ հատկապես Հայ Դատի հանձնախմբի հետ համագործակցության մասին, աշխատանքներ, որոնք իրեն մղել են լինել հայ ժողովրդի կողքին՝ ներդնելով բոլոր հնարավորությունները:

Խոսելով գործընկեր Դաշնակցության մասին՝ Ստեֆան Փաունդը շնորհավորեց Հակոբ Տեր- Խաչատուրյանին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հաստատեց, որ Հայաստանի Առաջին հանրապետության կերտումը չէր կարող իրականություն դառնալ առանց զոհողությունների, որոնց ակունքներում կանգնած էր եւ ղեկավարում էր ՀՅ Դաշնակցությունը: Պրն. Փաունդը հիշեց նաեւ, թե Դաշնակցությունն ինչպես դիմավորեց իրեն Արցախում, ապա հիացմունքով խոսեց հայկական երկրորդ հանրապետությունում ՀՅԴ կատարած աշխատանքների մասին:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն իր շնորհակալական խոսքից հետո անդրադարձավ 1918-ի Մայիս 28-ի Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման բոլոր նվիրյալներին և հատկապես հայ ժողովրդի կամքը ներկայացնող Արամ Մանուկյանի կերպարին, որ ճակատագրական պահին կարողացավ հորդորել, համախմբել բոլորին եւ վերջնական հաղթանակ ապահովել հայ ժողովրդի համար:

Անդրադառնալով Հայ Դատի աշխատանքներին եւ Դաշնակցույթան կողմից Հայսատանում եւ Սփյուռքում իրագործած եւ իրագործվող նախաձեռնություններին՝ Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշեց, որ դրանք, այսօրվա անմիջական հրամայականներից անկախ, պետք է դառնան հենասյուն, վերակազմակերպված Սփյուռք, որն իր հայապահպանության աշխատանքներին որպես լրացուցիչ ազդակ, ամբողջությամբ պետք է ծառայեցվի Հայաստանի հզորացման եւ Ղարաբաղի անկախության ճանաչման վերջնանպատակին:


Իր ելույթում Հակոբ Տեր-խաչատուրյանը նկատեց նաև, որ պատմությունը ժամանակի ընթացքում սկսել է իր արժանի գնահատականը տալ Մայիս 28-ը կերտող փաղանգին, որի ապացույցը եղավ այս տարի Սարդարապատի հուշահամալիրում Արամ Մանուկյանին նվիրված հուշակոթողի բացումն ու հուշակոթողի պատի մեջ Արարատի գագաթից, Վանից, Շուշիից բերված հողի և Արամ Մանուկյանի գերեզմանից առնված մասունքների ամփոփումը:

Ձեռնարկի ավարտին Մեծ Բրիտանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչ Արամ Արարատյանը ներկաներին փոխանցեց դեսպանության խոսքը: Նա, շնորհավորելով հայ ժողովրդի պատմական ճակատագիրը խարսխող Հայաստանի առաջին Հանրապետության 101 ամյակը, հաստատեց որ այսօր Հայաստանի Հանրապետություն ունենալու համար մենք ամբողջությամբ պարտական ենք Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերում մարտնչած սերնդին եւ այդ սերնդի կամքը ներկայացնող Արամ Մանուկյանին:

Արամ Արարատյանը անդրադարձավ նաև իշխանափոխությունից հետո Հայաստանի Հանրապետությունում արձանագրված ձեռքբերումներին, ինչպես նաև ընկերային և տնտեսական կյանքի հեռանկարներին:

Վերջում փակման խոսքով հանդես եկավ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի հոգեւոր առաջնորդ Գերշ. Սրբազան Հովակիմ Մանուկյանը: Նա շնորհավորեց եւ դրվատանքի խոսք արտասանեց Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 101-ամյակի կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց ներկաներին ու ձեռնարկի կազմակերպոիչ ՀՅԴ Լոնդոնի շրջանի կոմիտեությանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company