ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Լուրեր

Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակը կհավաքագրի Հայաստանում հաստատված սփյուռքահայերի խնդիրները

20 Հունիս 2019 ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ կյանքի է կոչվել Հայաստանում հաստատված հայրենադարձների խորհրդատվության գրասենյակը, որն այսօր նախաձեռնել էր առաջին հանդիպումը իրանահայերի հետ՝ լսելու նրանց խնդիրները, մտահոգությունները։

Հանձնախմբի անդամ Սիմոն Գաֆալյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ հանձնախմբի կարևոր առաքելությունը Հայաստանում հաստատված սփյուռքահայերի հետ կապ հաստատելն ու նրանց անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելն է: Դա կարող է լինել թե՛ սոցիալական ցանցերի, մասնավորապես՝ «Ֆեյսբուք»-ի, թե՛ ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում գործող գրասենյակի միջոցով։

«Հիմնական նպատակն այն է, որ հնարավորինս շատ թվով սփյուռքահայեր հաստատվեն Հայաստանում, որովհետև հենց այդպես կզարգանա ու կհզորանա մեր երկիրը»,- ասաց Գաֆալյանն ու հավելեց՝ այսօրվա հանդիպման ժամանակ ներկայացնում էին հանձնախմբի հիմնական անելիքներն ու գործառույթները:

Նա տեղեկացրեց, որ ոչ միայն իրենք են ինչ-ինչ հարցեր բարձրացնելու կամ տեղեկություն տրամադրելու, այլ ակնկալելու են, որ հայրենիքում հաստատված սփյուռքահայերն իրենք նախաձեռնող լինեն, բարձրաձայնեն այն խնդիրների մասին, որոնք առկա են։ Այդ կերպ առավել հեշտ կլինի լուծումներ գտնել։

Ըստ մեր զրուցակցի` հանձնախումբը ոչ միայն Դաշնակցությանը հարող սփյուռքահայերին պետք է օժանդակի, այլև Սփյուռքի բոլոր ներկայացուցիչներին։

Հանձնախմբի անդամներից Վիգեն Հաբոյանն էլ Yerkir.am-ին ասաց, որ մարդկանց օժանդակալու, հասկանալու համար նախ պետք է պարզել՝ նրանք ինչ խնդիրներ ու պահանջներ ունեն։

«Առաջնային են լեզվի՝ արևմտահայերենի ու արևելահայերենի խնդիրը, քաղաքացիություն ստանալու հարցերը։ Փորձում ենք նաև աշխատանքի հարցերով զբաղվել։ Կարող ենք ասել՝ հավաքագրում եք Հայաստանում հաստատված սփյուռքահայերի խնդիրները՝ վարորդական իրավունքից մինչև բնակարան ձեռք բերելու հարցերը, ու փորձում լուծումներ գտնել դրանց համար»,- ասաց նա։

Հաբոյանը վստահ է՝ երբ գրասենյակի աշխատանքների մասին տեղեկատվությունը Սփյուռքում տարածում գտնի, շատերը կմտածեն հայրենիքում հաստատվելու մասին։

«Հանձախումբը կամրջի դեր է կատարում, որպեսզի հետագայում հայրենադարձության ալիք բարձրանա։ Օրինակ` երբ սիրիահայերը եկան, մենք անպատրաստ էինք, ու եթե այս հանձնախումբն այն ժամանակ կյանքի կոչված լիներ, վստահաբար, ավելի ճիշտ կարող էինք ուղղորդել նրանց։ Հանձնախմբի կայքէջն ու ֆեյսբուքյան էջը հնարավորություն են ընձեռելու նաև դեռևս Հայաստանում չհաստատված, բայց ցանկություն ունեցող սփյուռքահային ստանալու իրեն հուզող հարցերի պատասխանները։ Նրանց առցանց խորհրդատվություն կտրամադրվի»,- նշեց Վիգեն Հաբոյանը։

Իրանահայերի հետ հանձնախմբի նախաձեռնած հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում բնակության հաստատած իրանահայերի աջակցության հանձնախմբի անդամ Աիդա Հովհաննիսյանը։ Մասնագիտության բերումով (իրավաբան) նրան հաճախ են դիմում։ «Իրանահայերի համար առաջնային հարցերից է բանկային հաշվեհամարներ բացելը, բանկային փոխանցումներ անելը։ Ճիշտ է, այժմ դրամային հաշվեհամարներ բացելու հետ կապված խնդիրները, կարծես թե, լուծվել են, բայց այլ արտարժույթների մասով դեռևս խոչընդոտներ կան։ Խնդիրներ կան նաև երեխաների կրթության հարցում։ Եթե նոր ես հաստատվել Հայաստանում, երեխային անմիջապես դպրոց ուղարկելը խնդիր է։ Չգիտես` ինչու, ձգձգվում է, խնդիրներ են առաջանում, անգամ մանկապարտեզում չես կարող գրանցել երեխային։ Մարդիկ էլ ստիպված երեխային ուղարկում են մասնավոր մանկապարտեզ, ամսական վճարում կատարում, այն պարագայում, երբ դեռևս աշխատանք չունեն։ Կարևոր է նաև աշխատանքի խնդիրը, որն առնչվում է բոլորին։ Խնդիրներ կան հարկային ու մաքսային հարցերում, գրանցման առնչությամբ խնդիրներ են առաջ գալիս և այլն։ Եվ եթե այս խնդիրներից որոշների համար հնարավոր լինի ընդհանուր լուծում գտնել, այն կարող է օգտակար լինել սփյուռքահայ ցանկացած համայնքի համար»,- բացատրեց Հովհաննիսյանը։

Yerkir.am-ի հարցին` այս հարցերն ու խնդիրները կարո՞ղ են Սփյուռքի` այլևս գոյություն չունեցող նախարարության թերի աշխատանքի հետևանքը լինել, Աիդա Հովհաննիսյանն արձագանքեց․ «Նախարարության հայեցակարգի ու աշխատանքային ծրագրի մեջ այս բոլոր խնդիրները, որ ներկայացնում ենք, ամենայն մանրամասնությամբ ներառված չէին։ Ես չեմ ասում` թերացում, որովհետև չի եղել հայեցակարգ, որ թերացում էլ լինի»։

Հավելենք, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ կյանքի կոչված հայրենադարձների խորհրդատվության գրասենյակն առաջիկայում նման ձևաչափով հանդիպումներ կնախաձեռնի լիբանանահայերի, սիրիահայերի և այլ համայնքների ներկայացուցիչների հետ։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Ադրբեջանական մամուլից տեղեկացա, որ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան, տիկի

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company