ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Մեր կեանքի անսակարկելին եւ անյետաձգելին

28 Հունիս 2019 Այս տողերը մասնաւորապէս հասցէագրուած են բոլոր անոնց, որոնք հմայուած կը թուին ըլլալ Վարչապետ Նիկոլ Փաշինեանի իսկապէս հմայիչ հռետորաբանութեամբ։ Վարչապետը ինքզինք գերազանցեց յատկապէս իր վերջին ելոյթով, ուր ան վկայութեան կը կանչէր Արամ Մանուկեանն ու Առաջին Հանրապետութեան պետական մարդոց սերունդը զանոնք դաւանելով որպէս մաքուր և կուռ ազգային անկախ պետականութեան չափանիշներ, որոնց օրինակով, կ՚ըսէր ան, պիտի ապրին մերօրեայ իշխանութեան գործիչները առանց բացառութեան։ Խոստու՞մ. հրահա՞նգ. յիշեցու՞մ. յանձնառութիւ՞ն։ Ո՞ր մէկը ասոնցմէ։ Յամենայն դէպս՝ հրաշագործող խօսքե՛ր՝ որոնք աննախընթաց են իրենց թափանցող ազդեցութեամբ։ Ի վերջոյ ո՞ր դաշնակցականն է, որ պիտի կարենայ անտարբեր մնալ իր զգացումները հրահրող այս նախադասութիւններուն դիմաց։ Մէջբերումներ պիտի չընեմ, քանի որ Փաշինեանի ջատագովներուն (ինծի հարազատ ընկերներու) էջերը ողողուած են յորդառատ մէջբերումներով։

Կ՚ուզեմ պարզապէս յիշեցնել, որ մեր -- ըսել կ՚ուզեմ ՝ հանրութեա՛ն -- պարտականութիւնն է մնալ զգաստ և յանձնառու և առաջնորդուիլ իրականութեան նորմերով միայն։ Մեր պարտականութիւնն է քննել վիճակացոյցը յետին մանրամասնութեամբ փոխանակ անհիմն (համատեքստէն դուրս) զուգահեռներ փնտռելու Փաշինեանի և ՀՅԴ նուիրական դէմքերուն միջև։

Կը խօսուի այն մասին, որ արդէն իսկ յստակ տեղաշարժ գոյութիւն ունի զեղծարարութեան և փտախտի երևոյթներու հակակշռման մարզին մէջ հինին և նորին միջև։ Շատ յարգելի դէմքեր կը հաւաստեն այդ մասին։ Պէտք է անվերապահօրէն ողջունել այս երևոյթը և զայն շարունակաբար պահել լուսարձակի տակ։ Փտախտը տարերային երևոյթ է։ Ան կը չքուի մէկ օր և կը վերայայտնուի աւելի բարդ ձևերով մէկ այլ տեղ և մէկ ուրիշ օր…Հակափտախտային քաղաքականութիւնը չի կրնար սկիզբ ու վախճան ունենալ։ Ան ախտաբանական է և ունի իր տրամաբանութիւնը։ Արձանագրենք և անցնի՛նք։

Վարչապետ Փաշինեանի ջատագովները պէտք է խօսին կառավարութեան գործի հիմնական ոլորտներուն մասին։ Պէտք է խօսին կառավարութեան տնտեսական քաղաքականութեան մասին։ Մենաշնորհային համակարգի վերաբերմամբ որդեգրուած իրական վարքագծին մասին։ Կառավարութեան սոցիալական փաթեթին մասին։ Կառավարութեան որդեգրած եկամտահարկի համահարթեցման աղիտալի քաղաքականութեան մասին։ Դատական համակարգէն ներս ստեղծուած սահմանադրական քաոսին մասին։ Եռեակ իշխանութիւններու տարանջատութեան սկզբունքի խախտման վտանգաւոր երևոյթներուն մասին։ Գիւղատնտեսութեան մարզէն ներս տիրող ողբալի վիճակին մասին։ Արտագաղթի և աղքատութեան ցնցիչ երևոյթներուն մասին։ Վարչապետ Փաշինեանի աններելիօրէն ժողովրդահաճ (populist) քայլերուն մասին։ Ամբոխը պետութեան դէմ հրահրելու նախաձեռնութիւններուն մասին։ Շարքը երկար է։

Արտաքին քաղաքականութեան բեմին վրայ, ԱրտԳործՆախարար Մնացականեանի ցուցաբերած զգօն վարքագիծը այնուամենայնիւ ենթակայ է մեծ ռիսքերու, որոնք կը բխին Պր. Վարչապետի դեռևս լաւ չբանաձևուած քաղաքականութեան հետևանքներէն։ Հայաստան-Արցախ միջ-պետական յարաբերութիւններու վաղուան բնոյթէն։ Եւ առհասարակ տարածաշրջանի աշխարհաքաղաքական բարդ կառոյցը կարենալ կառավարելու կարողութիւններէն։ Այս բոլոր մարզերուն մէջ, առայժմ դեռ բաց է ու հարցական՝ ներկայ իշխանութեան վիճակացոյցը։

Ես յատկապէս տպաւորուած եմ Առողջապահութեան Նախարարին և իր թիմին հետապնդած անկեղծօրէն արմատական քաղաքականութեամբ յատկապէս հակածխախոտային պայքարի մարզին մէջ։ Կը մաղթեմ, որ ան լիովին արժանանայ Պր. Վարչապետի շարունակական զօրակցութեան։

Եւ վերջապէս կարելի չէ չխօսիլ Վարչապետի կրաւորական վերաբերմունքին մասին Արամ Մանուկեանի տան, Առաջին Հանրապետութեան Կառավարութեան Տան և այլ նմանօրինակ ազգային պարտաւորութիւններու հանդէպ, որոնց մասին լայնօրէն խօսած եմ բազմաթիւ յօդուածներով առանց դոյզն իսկ արձագանգ ստանալու Փաշինեանի նորօրեայ ջատագովներէն։

Հետևաբար հանրութեան — և այս պարագային արտախորհրդարանական ընդդիմութեա՛ն (իմա Դաշնակցութեան) — պարտաւորութիւնն է անցնիլ անդին քաղաքական հռետորաբանութեան սահմաններէն և փնտռել հանրօգուտ միջուկը ներկայ իշխանութեան գործին։ Ընդդիմութեան առաքելութիւնն է հետևողականօրէն պահանջել այդ գերազանցութիւնը։ Մեր առաքելութիւնն է Վարչապետ Փաշինեանը մղել դէպի այն նշաձողը, որ թելադրուած է Հայաստանի, Արցախի և հայութեան ազգային գերագոյն շահերէն։ Դաշնակցութիւնը պիտի ներկայանայ հանրութեան իր այլընտրանքային ծրագով։ Այդ մէկը չի նշանակեր սակայն, որ Դաշնակցութիւնը ինքզինք խզած է կառավարութեան կեանքէն։

Դաշնակցութիւնը իր հաստատած վերոյիշեալ նշաձողով անքակտելի մասն է պետական գործընթացին։ Եւ այդ նշաձողն է միայն, որ գործնականօրէն կը միացնէ ազգը նոյն գերամեծար նպատակներուն շուրջ՝ ազգային միասնականութիւնը համարելով անսակարկելի և անյետաձգելի այժմ և միշտ։

Կարօ Արմենեան
Յունիս 27, 2019

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կա

Համատարած բռնությունների և վախի մթնոլորտում, բռնաճնշումների բոլոր տեսակների կի

24 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company