ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Ուղերձ

Հրայր Կարապետյանի հրաժեշտի ուղերձը

01 Հուլիս 2019 Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոսի պաշտոնում գործունեության ավարտի առիթով Հրայր Կարապետյանը ուղերձ է հղել տեղի հայ համայնքին, որը կարելի է նաեւ համարել հակիրճ հաշվետվություն: Ստորեւ ներկայացնում ենք Գլխավոր հյուպատոսի ուղերձը:

Սանկտ Պետերբուրգում գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի հրաժեշտի ուղերձը հայ համայնքին

Սիրելի հայրենակիցներ,

ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ ավարտվեց իմ՝ որպես գլխավոր հյուպատոսի գործունեության ժամկետը Սանկտ-Պետերբուրգում և Ռուսաստանի Դաշնության Հյուսիսարևմտյան տարածաշրջանում:

Նախ ուզում եմ հավաստիացնել, որ ինձ համար մեծ պատիվ էր այս տարիների ընթացքում ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը այս կարևորագույն տարածաշրջանում և Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաքում: Կարծում եմ, որ նշված ժամանակահատվածում մենք ձեր հետ միասին ունեցանք բազմաթիվ ձեռքբերումներ ու նվաճումներ, նշեմ դրանցից մի քանիսը:

Սանկտ Պետերբուրգի կենտրոնական մասում Հայաստանի Հանրապետությունը 49 տարով անվարձահատույց այլևս ունի իր ներկայանալի գլխավոր հյուպատոսությունը, որով հիրավի կարող է հպարտանալ յուրաքանչյուր հայ: Այն ձեռք բերվեց մեծ ջանքերի գնով և իհարկե վերանորոգվեց ու կահավորվեց հիմնականում հայ համայնքի ուժերով: Այսօր Սանկտ Պետերբուրգի գեղեցիկ այգիներից մեկում (Կամսկի այգում) վեր է խոյանում Կոմիտաս Վարդապետի հոյակերտ հուշարձանը, որն արդեն դարձել է մեզ համար նվիրական օրերին խորհրդանշական հավաքատեղի: Մեկ տարուց ավելի է, որ Սանկտ Պետերբուրգի թիվ 259 պետական դպրոցն անվանակոչվել է հայազգի քաղաքական գործիչ Լորիս Մելիքովի անունով, որը Ռուսաստանի Դաշնությունում բացառիկ իրողություն է: Ռուսաստանի Դաշնության հյուսիսարևմտյան շրջաների բոլոր մարզկենտրոններում կանգնեցվեցին հայկական խաչքարեր և հուշարձաններ, և այդ շրջանների մեծ մասը այսօր փոխհամագործակցության պայմանագրեր են կնքել և սերտ կապի մեջ են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզերի ու քաղաքների հետ:

Իհարկե ընթացքի մեջ են կիսատ մնացած բազմաթիվ նախաձեռնություններ ու ծրագրեր, սակայն ես վստահ եմ, որ հայրենանվեր աշխատանքով դրանք ևս մոտ ապագայում կիրականացվեն:

Օգտվելով առիթից իմ երախտագիտությունն եմ հայտնում հայ համայնքի ղեկավարին, մեր հայ եկեղեցու սպասավորներին, քաղաքապետարանի ներկայացուցչին, տարբեր բարեգործներին, երիտասարդական կազմակերպություններին, ամբողջ հայ համայնքին, որոնք իրենց հայրենանվեր գործունեությամբ միշտ էլ գործուն օժանդակություն են ցուցաբերել մեր ծրագրերին ու նախաձեռնություններին․ Նրանց շնորհիվ է նաև, որ Սանկտ Պետերբուրգում հայությունը գնալով էլ ավելի խորը հարգանք ու պատիվ է վայելում ռուս հասարակության մոտ:

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում տարածաշրջանի տարբեր ռազմական բուհերում ուսանող մեր սպաներին ու կուրսանտներին, որոնց օրինակելի վարքագծով մենք միշտ հպարտացել ենք և միշտ բարձր են պահել հայոց բանակի պատիվը:

Հավաստիացնում եմ բոլորիդ, որ մեր համատեղ աշխատանքը անշուշտ ոգեշնչում և կոչում է նորանոր ձեռքբերումների:
Բարին ընդ ձեզ:

Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ
և լիազոր նախարար Հրայր Կարապետյան
25.06.2019թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company