ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրոյցներ

Գերակշիռ է այն տեսակետը, որ Դաշնակցությունը հանդես գա առանձին թեկնածուով

03 Հուլիս 2019 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը։

– Պարոն Սարգսյան, մամուլում կան տեղեկություններ, որ Դաշնակցությունն Արցախի նախագահական ընտրություններում սատարելու է նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի թեկնածությունը։ Որքանո՞վ են այդ տեղեկությունները համապատասխանում իրականությանը։

– Մենք որևէ որոշում չունենք։ Հուլիսի սկզբներին լինելու է Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի կառույցի Շրջանային ժողովը, այսինքն՝ համագումարը։ Ամբողջ Ղարաբաղի շրջանները համագումար են անելու՝ քննարկելու մեր օրակարգը, տարբեր հարցերի շուրջ ստեղծված իրավիճակը՝ այդ թվում և նախագահական ընտրությունները։ Վերջնական որոշումը լինելու է հուլիսի սկզբին, երբ տեղի ունենա այդ ժողովը։ Այսօր մեր ընկերների զրույցներում ու առաջարկություններում գերակշիռ մաս է կազմում այն տեսակետը, որ Դաշնակցությունը պետք է հանդես գա առանձին թեկնածուով։

– Իսկ Ձեր պատկերացումներում կա՞ արդեն ինչ-որ մեկը։

– Որոշում չկա, որոշումը լինելու է Շրջանային ժողովում։ Կարծես միտումն այն է, որ մի քանի օր էլ սպասենք, նոր որոշումն ասենք, որ լինելու է առանձին թեկնածու։ Ոչ թե սիրուն բառերի համար եմ ասում, այլ ընդհանրապես ասեմ՝ անձը քիչ նշանակություն ունի։ Մենք ծրագիր ու թիմ ունենք, և մեր տարբերությունը մյուս կուսակցություններից հենց սրանով է պայմանավորված։ Շրջանային ժողովը կորոշի ոչ թե անձը, այլ իր ռազմավարությունը։ Կենտրոնական կոմիտեն, մեր համապատասխան կանոնադրության համաձայն, իր որոշումը կկայացնի։ Ի դեպ, նշեմ, որ կարող է լինել ոչ կուսակցական անձ, բայց առաջադրված Դաշնակցության կողմից։ Դրա համար պետք է սպասել Շրջանային ժողովի որոշմանը։

– Տեղյակ եք, որ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ստորագրահավաք է անցկացնում Արցախում, արդեն անհրաժեշտ քանակությամբ ստորագրություն հավաքվել է, և չի բացառվում, որ առաջիկայում փողոցային զարգացումներ լինեն։ Ի դեպ, նշվում է, որ հենց նման հեռանկարների պատճառով է, որ Բակո Սահակյանը ուժեղացնում է ուժային կառույցները։ Դաշնակցության դիրքավորումն այս գործընթացներում ինչպիսի՞ն է լինելու։

– Մեր դիրքավորումը, ռազմավարությունն այդ ասպարեզում հետևյալն է. Արցախը պետք է վեր կանգնի կուսակցական բոլոր հարցերից ու պահի միասնություն, որովհետև մեր խնդիրները և՛ արտաքին, և՛ ներքին հարցերում չափից դուրս շատ են։ Պետք է փորձել միասնական ուժերով կարողանալ հաղթահարել։ Այն, ինչը չի հակասում Սահմանադրությանը, մենք դրա կողմնակիցն ենք։ Իսկ այն, ինչը հակասում է, բնական է, որ մենք կողմնակից չենք։ Բայց խնդիրն այն է, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ամբողջովին դեմ է եղել այս Սահմանադրությանը, ոչ թե մի կետին, այլ ամբողջությամբ։ Բոլոր կետերը մեկը մյուսից կախված են։ Եթե 2020 թվականի ընտրություններում հաղթի Դաշնակցության թեկնածուն, և մենք ունենանք դաշնակցական նախագահ, ապա այդ դաշնակցական նախագահի առաջին հայտարարություններից մեկն այն է լինելու, որ ստեղծվի համապատասխան մարմին, որն աշխատելու է նոր Սահմանադրություն ընդունելու ուղղությամբ։ Այդ Սահմանադրության մեջ վերացվելու է նախագահի պաշտոնը, և մենք լինելու ենք խորհրդարանական պետություն, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանը։ Այսինքն՝ նա լինելու է Արցախի Հանրապետության վերջին նախագահը, մենք ամբողջությամբ դեմ ենք այս Սահմանադրությանը։ Քանի որ այն ընդունվել է հանրաքվեով, ժողովրդի կողմից՝ բնական է, որ մենք հակասահմանադրական քայլերին կողմ չենք կարող լինել, կողմ ենք մարդու ազատ կամքի արտահայտմանը, բայց Սահմանադրության դեմ գործունեություններ չպետք է ծավալել։ Սա անձի հետ կապված չէ, մենք երևույթի հետ կապված ահա այսպիսի դիրքորոշում ունենք։ Իսկ մեր հզորության հիմքը միանշանակ պետք է արդարությունը լինի։ Արցախի Հանրապետության ճանաչման ամենակարճ ճանապարհը ժողովրդավարության հաստատումն է, դրա համար էլ մեզ պետք են սահմանադրական փոփոխություններ։ Մեր կարծիքով՝ խորհրդարանական մոդելը շատ ավելի ժողովրդավար է։

– Նշեցիք, որ Ձեր թեկնածուն կարող է լինել ոչ Դաշնակցության անդամ, բայց առաջադրվի Դաշնակցության կողմից։ Խոսվում է Ռ. Քոչարյանի հնարավոր մասնակցության մասին, դա տեսականորեն հնարավո՞ր տարբերակ է։

– Իսկ այս Սահմանադրությամբ կարելի՞ է։

– Ոչ, նկատի ունեմ Բաբայանի կողմից իրականացվող փոփոխություններից հետո։

– Մենք ասել ենք, որ այն, ինչ սահմանադրական է, մենք դրա կողմնակիցն ենք լինելու։ Կրկնում եմ՝ որոշում չկա, շեշտում եմ՝ լինելու է հուլիսի սկզբի Շրջանային ժողովում։ Մտքի մարզանք չանենք, բայց հավանականությունը մեծ է, որ լինի Դաշնակցության կողմից առաջադրված թեկնածու։ Անուն, բնականաբար, չկա։ Ես անկեղծ պատասխան տվեցի, ոչ թե քաղաքական գնահատական։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company