ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Յայտարարութիւններ

ՀՅ Դաշնակցության Արցախի կազմակերպության Շրջանային ժողովի հայտարարությունը

08 Հուլիս 2019 ՀՅ Դաշնակցության Արցախի կազմակերպության բարձրագույն ժողովը, քննելով եւ վերլուծելով Արցախում տիրող կացությունը եւ առաջիկա ՏԻՄ, նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում Դաշնակցության դիրքորոշումները, արձանգրելով, որ որոշ քաղաքական ուժերի եւ առանձին գործիչների կողմից վաղաժամկետ սկսած նախագահական ընտրությունների նախապատրաստման գործընթացը եւ սահմանադրական իրավակարգավորումներին հակասող փաստացի քարոզարշավը հասարակության ծայրաստիճան բեւեռացման պատճառ է դարձել, ինչին նպաստել է նաեւ իշխանության կողմից երկրում արմատական բարեփոխումների գործընթացի անհետեւողականությունը.

Հաշվի առնելով, որ.

Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ հարաբերություններում առաջացած մտահոգիչ լարվածությունը,
Բանակցային գործընթացում առկա մարտահրավերներն ու վտանգները եւ այդ առումով Արցախի սուբյեկտայնության բարձրացման հրամայականը,
Արցախի հիմնախնդրի համահայկական նշանակությունը հայ ժողովրդի պահանջատիրության եւ նպատակների իրականացման գործում,

Հաստատում է, որ՝

– Նոր սահմանադրական կարգով իրականացվող առաջին համապետական ընտրությունները վճռորոշ դեր են ունենալու Արցախի Հանրապետության ներքին կյանքում եւ արտաքին հարաբերություններում,

– Ընտրությունները պետք է մեկ անգամ եւս վերահաստատեն էլ ավելի հզորացված, ավելի ժողովրդավարական եւ սոցիալական պետություն կառուցելու ժողովրդի կամքը,

– Քաղաքական որեւէ գործընթաց չպետք է խաթարի ժողովրդի միասնականությունը:

ՀՅԴ Արցախի կազմակերպության Շրջանային ժողովը համոզված է, որ Արցախի առաջընթացի երաշխիքը ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների արդյունքում ազգային օրակարգով առաջնորդվող իշխանության ձեւավորումն է:

Այդպիսի օրակարգով առաջնորդվող իշխանության պետական ուղեգիծը պետք է հիմնված լինի «Զարգանալ՝ չզիջելով» գաղափարի վրա, ապահովելով.

– Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականության վերականգնումը,

– Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի՝ իրավապայմանագրային հիմքի վրա ամրապնդումը,

Սոցիալական արդարության, մարդու իրավունքների պահպանության եւ օրենքի գերակայության վրա հիմնված ներազգային համերաշխության ապահովումը,
Զսպումների եւ հակակշիռների մեխանիզմների ներդրմամբ պետական համակարգի հավասարակշռման, անմիջական ժողովրդավարության ընդլայնմանն ու ամրապնդմանն ուղղված՝ Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունումը,
Վերաբնակեցման համակարգված, լայնածավալ ու հետեւողական իրականացումը:

Քննելով առաջիկա համապետական ընտրությունների հարցը՝ ՀՅԴ Արցախի կազմակերպության բարձրագույն ժողովը որոշեց.

Մասնակցել ԱՀ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին,
Հանձնարարել նորընտիր Կենտրոնական կոմիտեին՝ բազմակողմանի բանակցություններ սկսել ազգային միասնական օրակարգի հիման վրա նախագահի համաձայնեցված թեկնածու առաջադրելու շուրջ,
Բանակցությունների արդյունքների հիման վրա աշնանը հրավիրել Արտակարգ ժողով՝ ՀՅ Դաշնակցության կողմից ԱՀ նախագահի թեկնածու առաջադրելու օրակարգով:

ՀՅԴ Արցախի կազմակերպության ՇԺ

07.07.2019թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company