ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Տնտեսական վերլուծություն

Դրամի արժևորվման «հրաշքը» և հետևանքները

11 Հուլիս 2019 Վերջին ամիսների ընթացքում նկատվում է դրամի աստիճական արժևորում, որն իր էական ազդեցությունը կարող է ունենալ երկրի դոլարացված տնտեսության վրա: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը` նշելով, որ մասնագետների, քաղաքական գործիչների, գործարարների և պարզապես մեր քաղաքացիների համար հետաքրքիր է՝ ինչով է պայմանավորված դրամի` դոլարի նկատմամբ մոտ 3 տոկոսով կամ 12 դրամով արժևորումը:

Ըստ նրա` արժևորման պատճառները մի քանիսն են: Նախ` կառավարությունն ինչպես 2018-ին, այնպես էլ 2019-ի առաջին կիսամյակում ձախողել կամ թերակատարել է հարկաբյուջետային քաղաքականությունը:

«2018-ի պետական բյուջեի կատարման հաշվետվության համաձայն՝ շուրջ 80 մլրդ ՀՀ դրամով քիչ կապիտալ ծախսեր են իրականացվել կոռուպցիոն ռիսկերի, կառավարման և անարդյունավետության հետևանքով: Նույն տենդենցը շարունակվում է նաև 2019-ին: Այս տարվա առաջին կիսամյակում կառավարությունը 25-30 տոկոսի հասնող պրոֆիցիտ է գրանցել, այսինքն՝ տնտեսությունից ավելի շատ հավաքում, քան ծախսում է, ինչի պատճառով էլ դրամի քանակությունը ՀՀ կառավարության անարդյունավետ բաշխման հետևանքով կրճատվում է: Դա էլ նպաստում է դրամի ուղղակի արժևորմանը»,- բացատրեց մեր զրուցակիցը:

Պատճառներից մյուսը, ըստ նրա, այն է, որ ամռան ամիսներին արտարժույթի ներհոսք է նկատվում, ինչը պայմանավորված է գյուղմթերքի և վերամշակված գյուղմթերքի արտահանմամբ, ինչպես նաև տուրիստական հոսքերով, որոնք նպաստում են մեր տնտեսության մեջ դոլարի քանակության աճին: Պարսյանն ընդգծեց, որ, պաշտոնական վիճակագրության համաձայն, ապրիլ և մայիս ամիսներին ունենք արտահանման երկնիշ աճի տեմպ, սակայն այդ աճը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա հասարակության մեծ մասը չի զգում:

«Եթե նախորդ տարիներին գրանցվում էր գյուղմթերքի մեծածավալ վերարտահանում, ապա այս տարի զգալի ավելացել են ԱՄՆ-ից, Ճապոնիայից, ԵՄ-ից օգտագործված ավտոմեքենաների և դրանց մասերի վերարտահանման ծավալները, ինչը Հայաստանի տնտեսության համար ապահովում է լրացուցիչ արտարժութային հոսքեր»,- ասաց նա:

Տնտեսագետը շեշտեց նաև, որ դրամի արժևորումը, առաջին հերթին, հարվածում է մեր արտահանողներին. հայկական ապրանքների և ծառայությունների գները պարտադրված բարձրանում են արտահանման շուկաներում, ինչի հետևանքով մեր ապրանքները կորցնում են իրենց մրցունակությունը: «Օրինակ՝ եթե մեկ շիշ գինին 3 դոլար էր արտահանման շուկայում, ապա այլ հավասար պայմաններում գինու գինը բարձրացել է մոտ 3 տոկոսով կամ 10 ցենտով: Դոլարի արժևորման պայմաններում էլ ավելի ձեռնտու է հանգիստը կազմակերպել արտերկրում, ինչի հետևանքով էլ տուժում է ներգնա տուրիզմը»,- հավելեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատուն:

Սուրեն Պարսյանը մեկ հատկանշական փաստ էլ է առանձնացնում, այն է` արժևորվող դրամի պայմաններում հայկական շուկայում պետք է նվազեին ներկրվող ապրանքների գները, սակայն առանձին ապրանքների դեպքում տեղի է ունեցել ճիշտ հակառակը, օրինակ՝ բենզինի և դիզելային վառելիքի գները վերջին ամիսների ընթացքում բարձրացել են:

«Սա վկայում է, որ մեր տնտեսության` մենաշնորհ և գերիշխող դիրք ունեցող ընկերությունները պահպանում են իրենց ազդեցությունը շուկայի վրա և իրենք էլ թելադրում են գները: Որքան էլ հայտարարվում է, թե չկան մուտքի արգելքներ, նոր տնտեսվարողներ շուկայում չկան, կամ նորերն էլ հների հետ համաձայնեցված գնային քաղաքականությունն են վարում: Մենաշնորհների դեմ պայքարը չի ավարտվել, ավելին, դրանց ազդեցությունն անտեսելով, ավելի մեծ վնաս ենք հասցնելու մեր տնտեսության ներառական աճին: Սրա հետևանքով մենաշնորհների գործունեության հետևանքով առաջացած վնասը դարձյալ վճարելու է հայ սպառողը»,- ամփոփեց Սուրեն Պարսյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company