ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Երիտասարդական
  • Լուրեր

Համազգայինի Ուսանողական Հաւաքը (Ֆորում)` Հայաստանի Եւ Արցախի Մէջ

23 Հուլիս 2019 Տարբեր երկիրներէ Հայաստանի մէջ համախմբուած երիտասարդներու մասնակցութեամբ, Համազգայինի ուսանողական հաւաքի 2019-ի պաշտօնական բացումը տեղի ունեցաւ 15 յուլիս 2019-ին: Ֆորումի բացման հաւաքին մասնակիցները ծանօթացան Համազգայինի առաքելութեան եւ գործունէութեան, ինչպէս նաեւ` ֆորումի ծրագիրին, նպատակին եւ օրէնքներուն:

Բացումէն ետք, ֆորումականները խմբային խաղերու ընթացքին աւելի լաւ ծանօթացան իրարու: Անոնք պտոյտ մը կատարեցին Երեւանի մէջ: Ծանօթացան Օփերայի շուրջ գտնուող արձաններուն` Թումանեան, Սպենդիարեան, Խաչատուրեան, Սարեան, Կոմիտաս, Պապաջանեան եւ Թամանեան: Անոնք նաեւ նախաձեռնեցին Երեւանի բնակիչներուն հետ հանդիպումներու եւ անոնց հետ զրուցեցին իւրաքանչիւր դէմքի մասին: Աւելի ուշ, ֆորումականները երգով ու պարով ճոխ երեկոյ մը անցուցին «Ակունք» համոյթին մասնակցութեամբ:

Ֆորումի 2-րդ օրուան շրջապտոյտը սկիզբ առաւ Սաղմոսավանքէն: Ֆորումականներուն կ՛ընկերակցէր փրոֆեսէօր Աշոտ Գրիգորեան, որ ներկայացուց հայ ճարտարապետութեան պատմութենէն եւ ի մասնաւորի այս եկեղեցւոյ պատմութենէն ուշագրաւ տեղեկութիւններ, ապա խումբը ուղղուեցաւ տառերու պուրակ, որմէ ետք Արագած լեռ: Ֆորումականները վերադարձի ճամբուն վրայ այցելեցին Ամբերդ եւ այնտեղ գտնուող Ս. Աստուածածին եկեղեցին, ուր փրոֆեսէօր Աշոտ Գրիգորեան ներկայացուց բերդի ռազմավարական դիրքը, որուն շնորհիւ բերդը կանգուն կը մնայ մինչեւ օրս:

Ֆորումի 3-րդ օրուան այցելութեան առաջին վայրը Երեւանի պետական համալսարանն (ԵՊՀ) էր, ուր ֆորումականները հանդիպում ունեցան համալսարանի նախագահ Գեղամ Գէորգեանին հետ: Գէորգեան անդրադարձաւ համալսարանի հիմնադրութեան, պատմութեան եւ բաժանմունքներուն: Ընթացքին, մասնակիցները զիրենք յուզող լուսաբանական հարցումներ ուղղեցին: Ապա խումբը ուղղուեցաւ ԵՊՀ-ի թանգարան, ուր ուղեցոյցը հակիրճ ձեւով ներկայացում մը կատարեց այնտեղ գտնուող գանձերուն եւ գոյքերուն մասին:

ԵՊՀ-ի շրջապտոյտը աւարտելէ ետք, մասնակիցները ուղղուեցան Ջիւանիի անուան աշուղական դպրոց, ուր ոգեւորութիւնը մեծ էր թէ՛ մասնակիցներուն եւ թէ՛ ներկայացնողներուն: Փրոֆեսէօր Թովմաս Պօղոսեան մանրամասն բացատրութիւններ տուաւ հայ աշուղներու կենսագրականներուն, անոնց տարած աշխատանքին, ինչպէս նաեւ` հայկական նուագարաններուն եւ մեր պատմութեան մէջ անոնց ունեցած արժէքին մասին: Ֆորումականները յաջողեցան ներկաներուն ուշադրութիւնը գրաւել` շնորհիւ իրենց մասնակցութեան եւ ցուցաբերած հետաքրքրութեան:

Մշակութային արժէքներու ծանօթացումը ծաւալեցաւ ամբողջ օրուան ընթացքին, յաջորդ ժամադրավայրը Մեսրոպ Մաշտոցի անուան մատենադարանն էր: Մասնակիցները ուղեցոյցներու առաջնորդութեամբ շրջեցան մատենադարանի տարբեր բաժինները եւ ծանօթացան այնտեղ գտնուող մատեաններուն ու մագաղաթներուն, բոյսերուն եւ գոյքերուն, որոնք դարերու պատմութիւն ունին:

Ֆորումի խորհրդանիշ` Սասունցի Դաւիթի արձանին քով լուսանկարուելով, վերջ գտաւ 3-րդ օրուան ծրագիրը:

Ֆորումի ծրագիրի 4-րդ օրը հայրենիքի բնութեան նուիրուած էր: Առաւօտեան կանուխ ժամերէն խումբը ուղղուեցաւ Սեւանայ լիճ, ուր մասնակիցները նաւակներով շրջագայութիւն մը կատարեցին, ինչպէս նաեւ այցելեցին Սեւանայ վանք:

Բնութեան ջրաշխարհէն ետք, խումբը անցաւ լեռնաշխարհ` յաջորդաբար այցելելով Դիլիջան եւ Հաղարծին:

Երեկոյեան, մասնակիցները աշխատանոցի մը ընթացքին վերաթարմացուցին իրենց գիտելիքները նախօրօք այցելած մատենադարանի մասին:

Ֆորումի 5-րդ օրուան այցելութեան առաջին վայրը Ամենայն հայոց բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի թանգարանն էր: Ֆորումականները խումբ-խումբ շրջեցան արդիական շունչով պատրաստուած այդ թանգարանը եւ ծանօթացան Թումանեանի գործերուն ու օգտագործած գոյքերուն: Ապա անոնք ուղղուեցան դէպի Հայաստանի ամերիկեան համալսարան, ուր հանդիպում ունեցան համալսարանի ընդունելութեան բաժինի պատասխանատու Արինա Զոհրապեանի հետ, որ ամփոփ ձեւով ներկայացուց համալսարանին մէջ գտնուող ճիւղերը, դասաւանդութեան դրութիւնը եւ համալսարանի տրամադրած դիւրութիւնները:

Յաջորդ կայարանը ԹՈՒՄՕ կեդրոնն էր, ուր ֆորումականները ունեցան տեսերիզի, թուային խաղերու եւ ռոպոթիքսի պատրաստութեան աշխատանոցներ:

Երեկոյեան ֆորումականները իրենց աշխուժ մասնակցութիւնը բերին «Ո՞վ է հայը» զրոյցին: Զրուցավարն էր ֆորումի դաստիարակչական պատասխանատու Վիգէն Թիւֆէնքճեան: Մասնակիցները կարկինը լայն բանալով քննարկեցին նիւթը: Անոնք ունեցան շինիչ քննարկումներ:

Աւելի ուշ, ֆորումականները իրենց գիշերը անցուցին Երեւանի լուսաւոր փողոցները շրջելով:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company