ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բիւրօ
  • Հարցազրոյցներ

Վստահ չեմ, որ ՀՀ իշխանությունները Արցախի օժանդակության հետ կապված ինչ-որ բան ասում են ԱՄՆ իշխանություններին

03 Օգոստոս 2019 «Հատկապես այս Սպիտակ տունը առաջին անգամը չէ, որ փորձում է Արցախին տրամադրվող օժանդակությունը ոչ միայն կրճատել, այլեւ ընդհանրապես դադարեցնել: Թեեւ նախորդ վարչակազմի օրոք էլ այնպես չէր, որ ուղղակի բյուջեի մեջ գրվում էր հատկացման մասին, բայց ինչ-որ տեղ արձանագրվում էր: Այս իշխանությունների համար մի քանի խնդիր կա, որոնցից գլխավորը Ադրբեջանի ազդեցության հարցն է»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Հիշեցնենք՝ նախօրեին Հայ Դատի հանձնախումբն ահազանգել էր, որ Ամերիկյան վարչակազմը մտադիր է երկու ամսվա ընթացքում դադարեցնել Արցախին տրամադրվող ֆինանսական օգնությունը, որը նախնական հաստատման էր արժանացել 2020 թվականի ֆինանսական ծրագրով:

Կիրո Մանոյանի խոսքով, առհասարակ, Միացյալ Նահանգների գործող իշխանությունը նվազեցրել է մարդասիրական օժանդակությունները: Սպիտակ տունը, ինչպես նշեց Կիրո Մանոյանը, պատճառաբանություններ են ներկայացնում, որոնք սակայն, ըստ մեր զրուցակցի, զուտ պատրվակ են: «Իրական նպատակն այն է, որ իրենք Ադրբեջանին չանհանգստացնեն, քանի որ ԱՄՆ-ը աշխարհում միակ պետությունն է, որը այսպես ուղղակի մարդասիրական օժանդակություն է տրամադրում Արցախին»,-համոզված է Կիրո Մանոյանը:

Նշենք, որ Միացյալ Նահանգներն Արցախին մարդասիրական օժանդակություն է տրամադրում 1998 թվականից ի վեր: Կիրո Մանոյանը վստահ չէ, որ Հայաստանի իշխանությունները Արցախին տրամադրվող օժանդակության հնարավոր դադարեցման հարցը բարձրացրել են ամերիկյան կողմի մոտ:

«Վստահ չեմ , որ ՀՀ իշխանությունները Արցախի օժանդակության հետ կապված խնդրով ինչ-որ բան ասում են ԱՄՆ իշխանություններին: Եթե համեմատենք, օրինակ` Ֆրանսիայում առկա խնդրի հետ, երբ Ֆրանսիայի իշխանությունները ադրբեջանական ճնշումների ազդեցության տակ սկսեցին դատական գործերով Արցախի քույր քաղաքների հետ կապված որոշումները չեղարկել, ՀՀ իշխանությունը՝ մեր ԱԳՆ-ն ասաց, որ դա Արցախի խնդիրն է, Արցախն է զբաղվում, մենք անելիք չունենք: Այս դեպքում էլ շատ վստահ չեմ, որ ՀՀ իշխանությունները դժգոհություն կամ մտահոգություն արտահայտած լինեն»,-ասաց Կիրո Մանոյանը:

Նշենք, որ բոլորովին վերջերս ՝հուլիսի 14-26-ը աշխատանքային այցով ԱՄՆ էր մեկնել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը: Մոտավորապես նույն օրերին Միացյալ Նահանգներում էին նաեւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Հարցին, պատահակա՞ն է արդյոք, որ Արցախին տրամադրվող օժանդակության վերաբերյալ տեղեկատվութունն ստացվել է հայ բարձրաստիճան պաշտոնյաների ամերիկյան այցերից հետո, Կիրո Մանոյանն արձագանքեց. «Արարատ Միրզոյանը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ղեկավարությունը միջոցառմանը մասնակցելու համար էր մեկնել, նույն օրերին փոխվարչապետ Ավինյանն էր այնտեղ եւ արտգործնախարար Մնացականյանը, բայց ամենակարեւոր հարցն այն է՝ նրանք այս խնդրով խոսե՞լ են, թե չեն խոսել: Այդ հարցը պարզ չէ: Այնպես չէ, որ հայ-ամերիկյան հարաբերությունները վատանում են, այս ամենը վկայում է, որ ԱՄՆ իշխանությունները Արցախի հարցով Ադրբեջանին բավարարելու համար ինչ-որ կեցվածք են որդեգրել: Եթե Հայաստանի իշխանությունը նույն կերպ է առաջնորդվում, ինչ Ֆրանսիայի հարցում, նշանակում է, որ ոչ թե չեն կարողացել որեւէ բան անել, այլ պարզապես քայլեր չեն արել, չեն զբաղվել այդ հարցով, ինչը սխալ է»:

Կիրո Մանոյանի խոսքով, Հայաստան-Արցախ ռազմավարական համագործակցության պայմանագիրը, որի կնքման անհրաժեշտության մասին բարձրաձայնում է Դաշնակցությունը, հենց նման իրավիճակների համար էական նշանակություն կարող է ունենալ: Այդ փաստաթղթում, ըստ Մանոյանի, հստակ կդրվի հարցը, որ Հայաստանի թե արտգործնախարարությունը, թե խորհրդարանական դիվանագիտությունն ու պետական այլ կառույցներ պետք է Արցախին օժանդակեն միջազգային հարաբերությունները պատշաճ իրականացնելու համար: ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերը, նրա խոսքով, այս ուղղությամբ քայլեր իհարկե, իրականացնում են, բայց ՀՀ-ն իր բոլոր հնարավորություններով պետք է աջակցի այդ քայլերին:

Մեր դիտարկմանը, թե այսօր Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը կառուցում է, այսպես ասած, «թավշյա հեղափոխություն» բրենդի վրա, արդյոք ս՞ա արդյունավետ կարող է լինել նույն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, Կիրո Մանոյանը պատասխանեց.«Այդ բրենդը մեր իշխանություններն օգտագործում են, բայց, ըստ էության, արտաքին քաղաքականության մեջ որեւէ փոփոխություն չեն մտցրել, նույն Արցախի Հանրապետության ճանաչմանն աջակցելու մասով այս իշխանությունները շարունակում են նախորդ իշխանությունների կեցվածքը: Մենք երկուսի մեջ էլ եղել ենք ինչ-որ ժամանակ, բայց չենք կարողացել մեր գործընկերներին համոզել, որ անհրաժեշտ է, որ ՀՀ արտաքին քաղաքականության մաս կազմի նաեւ Արցախի հանրապետության միջազգային ճանաչմանն աջակցելը: Այս իշխանությունները նույնն են անում: Մեծ փոփոխություններ ընդհանրապես չեն բերել հակառակը, եթե ինչ-որ բան արվում է, դա ավելի շատ քաղաքականության ոչ հաջող կիրառումն է, քան քաղաքականության մեջ փոփոխություններ մտցնելը, որովհետեւ այսօր նաեւ տարբեր խնդիրներ ունենք»:

Կիրո Մանոյանը չբացառեց նաեւ, որ ԱՄՆ գործադիր իշխանության կեցվածքը Արցախին տրամադրվող օժանդակության մասով կարող է պայմանավորված լինել ՀՀ իշխանություններին Արցախի հարցով, այսպես ասած, լռեցնելու ԱՄՆ-ի փորձով: «Երբ օրինակ պատրաստվում են ՀՀ-ին տրամադրվող օժանդակությունը բարձրացնել, որը, հավանաբար, պետք է տրամադրվի դատական համակարգի փոփոխություններին, հենց դա կարող է լինել պատճառներից մեկը, որ Արցախին տրամադրվող կես միլիոնը իրենք փորձում են հանել հատկացվող գումարներից»,-ասաց Կիրրո Մանոյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company