ՀՅԴ Երիտասարդները մասնակցեցին «Ընկերվարության և ժողովրդավարության» ակադեմիայի ամառային հավաքին
03 Օգոստոս 2019 Հուլիսի 24-ից-28-ը Ուկրաինայի Լվով քաղաքի մերձակայքում տեղի ունեցավ հոլանդական «Մաքս Վան Դեռ Շտոել» հիմնադրամի, Ուկրաինայի Ընկերվար-ժողովրդավար կուսակցության և Բրիտանիայի Աշխատավորական կուսակցության կազմակերպած «Ընկերվարության և ժողովրդավարության ակադեմիայի» ամենամյա ամառային հավաքը:Հավաքին մասնակցում էին երիտասարդներ 5 երկրներից՝ Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա, Բելառուս: ՀՅԴ-ից մասնակցում էին ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամ Մարիամ Ռևազյանը և ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամ Վարդան Պապիկյանը:
Աշխատանքների ընթացում քննարկվեցին ընկերային արդարության խնդիրները, ինչպես նաև ընկերվար կուսակցությունների գործունեությունն ու աշխուժությունը նշված երկրներում: Ուկրաինական «Սոցիալ-դեմոկրատիայի պլատֆորմ» կազմակերպության անդամներն իրենց քաղաքական փորձը ներկայացրեցին մասնակիցներին:
Ծրագրի շրջանակներում քննարկվեցին նաև աշխարհաքաղաքականությանը, կոռուպցիայի դեմ պայքարին և մարդու իրավունքներին վերաբերող հարցեր:
Ակադեմիայի աշխատանքների ընթացքում մասնակիցները ձեռք բերեցին նոր հմտություններ ու գիտելիքներ, որոնք հետագայում կօգտագործեն իրենց հետագա քաղաքական գործունեության մեջ: