ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Տնտեսական վերլուծություն

Թոշակների և նպաստների համակարգերում խորանում են կոռուպցիոն ռիսկերը

07 Օգոստոս 2019 Առիթներ ունեցել ենք բազում անգամներ նշելու առարկայական այն փաստը, որ անկախացումից ի վեր Հայաստանում չլուծված են սոցիալական բազմաբնույթ ու տարածված մի շարք խնդիրներ, որոնք առաջնային վերաբերում են հենց աղքատ ընտանիքներին ու թոշակառուներին:

Սոցիալական աջակցությանն ուղղվող միջոցների ավելի քան 90 տոկոսը պետությունը վճարում է քաղաքացիներին՝ որպես կենսաթոշակ և սոցիալական նպաստ: Իսկ այս համակարգերում առկա կոռուպցիոն ռիսկերը ոչ միայն նվազեցնում են հիմնական այդ ծրագրերի հասցեականությունը, այլև պետական բյուջեի համար առաջացնում են լրացուցիչ ծախսեր, ինչը թույլ չի տալիս առկա հնարավորություններն ուղղել կենսաթոշակների ու նպաստների չափերի բարձրացմանը: Տարբեր գնահատումներով այդ ծախսերը տարեկան գերազանցում են 50 միլիարդ դրամը:

Ակնհայտ է, որ միայն իրավապահ մարմինների պայքարն այս ոլորտում կոռուպցիա ծնող արատավոր երևույթների դեմ չի կարող լիարժեք արդյունք ապահովել: Ակնհայտ է նաև, որ այս երևույթները հնարավոր է վերացնել միայն համակարգային բարեփոխումների արդյունքում: Վերջինիս մասին արդեն 15 ամիս է, որ միայն խոսում են գործող իշխանությունները, իսկ արատավոր երևույթներն էլ ավելի են խորանում, «հնարամիտ» նոր դրսևորումներ են ստանում՝ բարձիթողի կառավարման ֆոնին:
Հետևանքներն էլ լինում են՝ կուտակվող խնդիրները, աճող համակարգային ռիսկերը, ոլորտի մանր ու միջին չինովնիկների պարբերաբար ձերբակալությունները:

Առարկայական այսպիսի մարտահրավերների պարագայում նախ՝ անհրաժեշտ է օր առաջ արմատապես վերանայել ընտանիքների անապահովության գնահատման ողջ համակարգը, որը հիմնված է անուղղակի մեթոդի վրա: Հենց այս համակարգն է կոչված նպաստների հասցեականության ապահովմանը: Այս մեթոդով ընտանիքի անապահովության գնահատման համար կիրառվում են անուղղակի մի շարք ցուցանիշներ, որոնք օբյեկտիվության տեսանկյունից խնդրահարույց են դարձնում գնահատման արդյունքները: Աասենք օրինակ՝ ընտանիքի սպառած էլեկրաէներգիայի չափը, սպառած գազի ծավալը, բնակարանի կենցաղային պայմանները, ավտոմեքենա ձեռքբերելու կամ վաճառելու հանգամանքը և այլն:

Անապահովության գնահատման գործող համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերը առավելապես պայմանավորված են նաև հետևյալով՝ ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանների վերաբերյալ սոցիալական աշխատողի եզրակացությամբ այդ ընտանիքը կարող է զրկվել նպաստից՝ անկախ վերը բերված բնութագրիչներից և դրանց համար նախատեսված թվային արժեքներից: Եվ սա էլ այն դեպքում, երբ ներդրված չէ լիարժեք մեթոդաբանություն և վերահսկողական գործիքակազմ, իսկ սոցիալական աշխատողների վարձատրությունը մոտ է նվազագույն աշխատավարձի չափին:

Նախկինում եղել են այս համակարգի որոշակի վերանայումներ՝ ավելացել են անուղղակի գնահատման ցուցանիշները: Վերջերս էլ նախատեսվեց նպաստից զրկել այն ընտանիքներին, որոնք ունեն սահմանված գումարից ավել վարկ և կարողանում են կատարել իրենց վարկային պարտավորությունները: Նախատեսվող այս փոփոխությունը ևս անուղղակի գնահատման գործող մեթոդի շրջանակներում է և ունի անորոշության մեծ աստիճան: Այլ կերպ ասած՝ իրականում աղքատ ավելի շատ ընտանիքներ կարող են զրկվել նպաստից, քան այն ընտանիքների թիվն է, որոնք կիրառվող այս չափանիշի արդյունքում օբյեկտիվորեն դուրս կմնան սոցիալական նպաստի համակարգից:

Իհարկե, գործող խնդրահարույց համակարգի տրամաբանությամբ դրվագային ցանկացած փոփոխություն ավելի է խորացնելու առկա խնդիրները:

Անապահովության գործող համակարգի արմատական փոփոխության հիմքում անհրաժեշտ է դնել ընտանիքների եկամուտների գնահատման ուղղակի մեթոդը, հետևյալ ընդհանրական մեխանիզմով՝ պետք է լիարժեք հաշվարկվի ընտանիքի յուրաքանչյուր անդամին ընկնող իրական միջին եկամտի և կենսապահովման նվազագույն բյուջեի բացասական տարբերությունը, որն էլ կհանդիսանա նպաստի իրավունքը և չափը որոշող հիմնական բնութագրիչ: Այս մեթոդի կիրառումը հնարավոր կլինի միայն մեր երկրում եկամուտների հայտարարագրման ամբողջական համակարգ ներդնելու պարագայում:

Մյուս կողմից, սոցիալական աջակցության պասիվ՝ նպաստի քաղաքականությունից պետք է անցում կատարել աղքատության հաղթահարման, զբաղվածության խթանման ակտիվ՝ արդյունքի միտված քաղաքականության, որը պետք է լիարժեք ապախթանի ամեն գնով նպաստի ստացման առկա ձգտումները՝ ի հաշիվ օրինական աշխատանքի կամ ինքնազբաղվածության:
Փոխարենը՝ նույնիսկ այս պայմաններում 2018 թվականին ծախսվել է պետական բյուջեից զբաղվածության պետական աջակցությանը հատկացված միջոցների ընդամենը 25 տոկոսը: Եվ այս խնդրահարույց միտումը շարունակվում է նաև 2019 թվականին:

Հաջորդիվ՝ փաստացի շարունակվում է կենսաթոշակի անցնող անձանց աշխատանքային կեղծ ստաժերի հավելագրումը, իսկ աշխատանքային ստաժը կենսաթոշակի իրավունքի և չափի որոշման հիմքերից է:

Այս խնդրի համակարգային լուծման համար օրենքով նախատեսված էր մինչև 2019 թվականի հունվարի 1-ն ավարտել աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքները: Ընդ որում՝ աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը մեկնարկել է կառավարության որոշմամբ՝ դեռևս 2016 թվականի օգոստոսին:

2018 թվականի վերջին էլ արդեն նոր կառավարությունը մեկ տարով հետաձգեց աշխատանքային գրքույկների թվայնացումը: Փաստորեն, երկու տարին չբավարարեց կառավարությանը՝ այս կարևոր գործառույթն իրականացնելու համար, իսկ ավարտին հասցնելու համար էլ պետք էր ևս մեկ տարի սպասել: Ավելին՝ նման անբավարար տեմպի և անհետևողականության պարագայում ունենք հիմնավոր մտահոգություն, որ այս տարվա վերջին կառավարությունը նորից մեկ տարով կհետաձգի աշխատանքային գրքույկների թվայնացումը:

Այս գործընթացի համար պատասխանատու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը: Խոսքը վերաբերում է շուրջ 540 հազար վարձու աշխատողների աշխատանքային գրքույկներին, որոնք գործատուները պետք է ներկայացնեն պետական այդ ծառայություն, իսկ վերջինս էլ՝ ընդամենը պետք է դրանք սքանավորի ու մուտքագրի կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան: Ի դեպ, սոցիալական ապահովության պետական ծառայությունն ունի 51 տարածքային կենտրոններ շուրջ 650 աշխատողներով և այս աշխատանքները կատարելու համար ուներ 3 տարուց ավել ժամանակ: Այլ կերպ ասած՝ ծառայության յուրաքանչյուր աշխատողի հաշվով ստացվում է ամսական միջինը 20 աշխատանքային գրքույկների թվայնացում:

Պարզ է, որ պատասխանատու պետական մարմինը չի իրականացնել օրենքով իրնեն վերապահված աշխատանքները՝ կա՛մ չկարևորելով դրանց խիստ անհրաժեշտությունը, կա՛մ իր հիմնական գործառույթների իրականացումը ոչ պատշաճ կազմակերպելու արդյունքում:

Իհարկե, առանց աշխատանքային գրքույկների թվայնացման անհնար է վերացնել կեղծ ստաժերի հավելագրման շարունակվող արատավոր պրակտիկան: Մեկ անգամ և ամբողջական թվայնացնելով աշխատանքային գրքույկները՝ հնարավոր կլիներ լիարժեք ապահովել անհրաժեշտ տեղեկատվական հիմքը՝ աշխատանքային կեղծ ստաժի հիման վրա կենսաթոշակի նշանակումները բացառելու համար:

Փոխարենը՝ օրվա իշխանությունները հետևողականորեն առաջ են մղում կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը, որին նախկինում սկզբունքորեն դեմ էին, բայց իշխանության գալուց հետո ոչ միայն կողմ են, այլ պարտադիր կուտակային բաղադրիչը ընդլայնելու համար կարողանում են հատկացնել լրացուցիչ պետական միջոցներ:

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company