ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հարցազրոյցներ

ԱՄՆ-ի կողմից Արցախին տրվող ֆինանսավորման դադարեցումը սխալ ազդանշան է Ալիևի ռեժիմին

19 Օգոստոս 2019 Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը մտահոգիչ հաղորդագրություններ է ստացել այն մասին, որ ԱՄՆ կառավարությունը մտադիր է երկու ամսում դադարեցնել Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցությունը, որի տրամադրումն ավելի վաղ հաստատվել էր Կոնգրեսի կողմից: Թեմայի շուրջ Tert.am-ը զրուցել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի մամուլի քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանի հետ:


- Տիկին Չուլջյան, որոշ մասնագետների կարծիքով՝ Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցության դադարեցումը, ըստ էության, Թրամփի պատասխանն է Հայաստանի կառավարության ու մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմանը՝ մարդասիրական առաքելություն ուղարկել Սիրիայի Արաբական Հանրապետություն: Արդյո՞ք սա այդպես է և կարելի՞ է սա դիտարկել ՀՀ Կառավարությանն ուղղված պատասխան գործողություն:

– Եթե Թրամփի վարչակազմի որոշումը՝ Արցախին օգնության ծրագրի դադարեցումը, որով ներկայում իրականացվում է Արցախում ականազերծման մարդասիրական ծրագիրը, ինչ-որ կերպ պայմանավորված է այդ հանգամանքով (Հայաստանի կողմից խիստ անհրաժեշտ բժշկական օգնության ցուցաբերում Սիրիայի Արաբական Հանրապետությանը և Սիրիայում ողջ մնացած քրիստոնյաներին սպառնացող չպայթած զինամթերքի հեռացում), ապա նրանք պետք է բարձրաձայնեն այդ մասին:

– Նշվում է, որ ԱՄՆ հայկական լոբբին այս առումով ճնշում է բանեցնելու ԱՄՆ Կոնգրեսի վրա: Այս մասով ի՞նչ հաջողություններ եք գրանցել:

– 1998թ.-ից ի վեր Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը առաջամարտիկի դերում է՝ Արցախին ամերիկյան օգնություն ցուցաբերելու հարցերում ընդհանրապես և Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ մնացող և այդ երկրի բռնապետ Իլհամ Ալիևի հրադադարի ռեժիմի խախտումների մշտական թիրախում գտնվող Արցախի ժողովրդի համար այդքան կենսական ականազերծման աշխատանքներում՝ մասնավորապես:

Այս առումով՝ HALO Trust կազմակերպության ջանքերն անհամար կյանքեր են փրկել մի տարածքում, որտեղ մեկ շնչի հաշվով ականներից առաջացած մահվան դեպքերի և ֆիզիկական վնասվածքների ցուցանիշն աշխարհում ամենաբարձրերից է:

ԱՄՆ-ի ֆինանսավորման դադարեցումը հիմա, երբ այսքան մոտ ենք Արցախի իսպառ ականազերծմանը հասնելուն, սխալ ազդանշան է Ալիևի ռեժիմին, որը շարունակում է մերժել տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ողջամիտ առաջարկները, այդ թվում՝ դիպուկահարների հեռացումը, ԵԱՀԿ լրացուցիչ դիտորդների ներկայությունը և հրազենային կրակի հայտնաբերման համակարգերի տեղակայումը:

Ակնհայտ է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի անդամները, այդ թվում՝ նախագահի ավելի քան կես տասնյակ թեկնածուներ (Արցախին տրամադրվող օգնությունը պաշտպանող 22 սենատոր և Ներկայացուցիչների պալատի 89 անդամ՝ սենատոր Մենենդեսի և ներկայացուցիչներ Շերմանի և Կոքսի գլխավորությամբ գրված իրենց նամակում) հայտնել են իրենց համաձայնությունը։ Սա, իհարկե, գալիս է լրացնելու 2020թ. ֆինանսական տարվա արտաքին օժանդակության օրինագծի շրջանակում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից հունիսին ընդունված Կոքսի բարեփոխումների ծրագիրը՝ հատկացնելով 1,5 մլն դոլար Արցախում ականազերծման և վերականգնողական աշխատանքները շարունակելուն: Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը աշխատանքներ է տանում նման ձևակերպումները սենատի օրակարգ մտցնելու ուղղությամբ:

– ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը «Գործընկերների կարողությունների ամրապնդում» ծրագրի շրջանակում 100 մլն դոլար է հատկացնելու Ադրբեջանին և 7 մլն դոլար՝ Հայաստանին։ Համեմատության համար՝ 2018 թ. ֆինանսական տարում Ադրբեջանը ստացել է 58.6 մլն դոլար, իսկ Հայաստանին տրամադրված օժանդակությունը կազմել է 4.2 մլն դոլար: Տարեցտարի Հայաստանին տրվող աջակցությունը նվազում է: Ի՞նչն է պատճառը:

– Մեկ բառով՝ Ադրբեջան: Շատ առումներով, ինչպես Վրաստանի և Ուկրաինայի պարագայում է, Ադրբեջանի ներկայի ղեկավարությունը, կարծես, միջազգային աջակցություն և ֆինանսավորում է փնտրում աշխարհաքաղաքական կողմնորոշումների միջոցով, որոնք կարող են հանգեցնել կարճաժամկետ օգուտների, ինչպիսին Թրամփի վարչակազմի կողմից Իրանի գործոնով տրամադրվող օգնությունն է և մնացած քաղաքական ողջ թատրոնը: Սակայն շատ հավանական է, որ դա հանգեցնի նաև երկարաժամկետ ֆինանսական ծախսերի՝ խորը և տևական հետևանքներով:

Նշված միջոցները, որոնք հիմնականում ստացվում են Պենտագոնի՝ 2017 թվականին հիմնված «Գործընկերների կարողությունների ստեղծում» հիմնադրամից, ուղղված են հակաահաբեկչական գործողությունների աջակցմանը, զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի գործողություններին, ինչպես նաև ծովային և սահմանապահ գործողություններին, հատկապես՝ Կասպից ծովում:

– Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևն արգելում է Ադրբեջանին տրամադրել ռազմական աջակցություն՝ բացառությամբ սահմանված դեպքերի: Այս պարագայում ինչպե՞ս է հաջողվում ադրբեջանական լոբբիստական կազմակերպություններին գտնել շրջանցման ուղիներ:

– Կոնգրեսի կողմից ընդունված Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևով ԱՄՆ-ին արգելվում է ցուցաբերել այնպիսի օգնություն, որը կխաթարի կամ կխոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների շարունակական ջանքերը կամ որը կարող է օգտագործվել Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շարունակում է հսկողության տակ պահել ԱՄՆ-ի գործողությունները՝ համոզվելու համար, որ դրանք իրականացվում են այս բանաձևին համապատասխան:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company