ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

ՀՀ կառավարութեան շփոթ հասցէատետրը

25 Սեպտեմբեր 2019
Չեմ ուզեր ըստ էութեան քննարկել Վարչապետ Փաշինեանի ԱՄՆ այցելութեան հանգամանքները, որոնք կը կարօտին մանրամասն և բազմակողմանի վերլուծման։

Կ՚ուզեմ պարզապէս յիշեցնել, որ քանիցս ընդգծած եմ կենսական կարևորութիւնը Հայաստանի մէջ արտախորհրդարանական ընդդիմութեան։ Այսօրուան պայմաններուն մէջ, խորհրդարանական ընդդիմութիւնը ի վիճակի չէ ընդդիմադրութեան բնականոն պատասխանատւութիւնները ստանձնելու։ Ան թոյլ է, անկերպարան, տարտղնուած և քաղաքականօրէն պատանդ՝ գործադիր իշխանութեան առաջնահերթութիւններուն։

Պէտք է լրջօրէն մտագոհուիլ քաղաքական բեմէն խորհրդարանի այս էական բացակայութեան համար։ Վարչապետ Փաշինեան ցարդ գործնական քայլեր չէ առած այս վտանգաւոր բացը գոցելու ուղղութեամբ։ Քանիցս յիշեցուցած ենք Պր. Վարչապետին, որ ներկայիս միայն մէկ միջոց կայ այս մարզին մէջ իրական և դրական տեղաշարժ իրագործելու։ Խօսի՛լ արտախորհրդարանական ընդդիմութեան (և յատկապէս Դաշնակցութեան) հետ և զայն ընդգրկել երկրի քաղաքական գործընթացի բոլոր վճռական փուլերուն մէջ։ Վերածե՛լ երկիրը մասնակցային ժողովրդավարութեան և հնարաւոր դարձնել, որ երկրի միասնականութիւնը ինքզինք ի նորոյ գոյաւորէ և բանայ նոր դարը ՀՀ ազգային համերաշխութեան։

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի Ներկայացուցիչը իր վերջին ելոյթով կը հաստատէ, որ կառավարութիւնը որևէ քայլ չէ առած այս մարզին մէջ և քաղաքական ուժերու յարաբերութիւնները կը մնան մեռեալ կէտի վրայ։

Ի փոխարէն՝ Պր. Վարչապետը ԱՄՆ-ի ելոյթներու իր բեմէն կը յորդորէ՝ «…ԱՄՆ-ում ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեան (դիտել կու տայ), որ ՀՅԴ-ն պէտք է որոշակի վերագնահատումներն անի վերջին շրջանում ՀՀ-ում ծաւալած իր գործունէութեան վերաբերեալ։»

Յստակ շփոթ մը կայ այստեղ վարչապետական պատգամատւութեան ձևին հետ կապուած, որ անպայման պէտք է սրբագրուի։ Վարչապետական հասցէատետրը պէտք է միանգամընդմիշտ յստակացուի։ Քաղաքական յարաբերութիւններու բացը երկրի քաղաքական բեմին վրայ է այսօր և ոչ հեռաւոր Ամերիկայի մէջ։ Երկրի մայրաքաղաքին մէջն է, որ կողմերը պիտի սկսին սրտբացօրէն խօսիլ իրարու հետ և ոչ՝ ԱՄՆ-ի մէջ։ Երևանի մէջ է, որ պէտք է վառել խարոյկը, Պր. Վարչապետ, որպէսզի անոր բոցերը իսկապէս հասնին քաղաքական բեմի բոլոր ոլորտներուն և շղթայազերծեն մեր ազգային մեծ տեղաշարժը, որուն կենսական կարիքը ունինք երկար ատենէ ի վեր։

Կարօ Արմենեան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company