ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Վարչապետ Փաշինեան Հանդիպում Ունեցաւ ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի Ներկայացուցիչներուն Հետ

24 Սեպտեմբեր 2019 Միացեալ Նահանգներ տուած այցելութեան ծիրին մէջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան հանդիպում մը ունեցաւ ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէն ներկայացնող պատ-ուիրակութեան, ինչպէս նաեւ ՀՅԴ Բիւրոյի անդամներ դոկտոր Վիգէն Եագուպեանի եւ Արամ Գալուստեանի հետ:

Ողջունելով ՀՅԴ ներկայացուցիչները՝ Նիկոլ Փաշինեան նշեց. «Ուրախ եմ ձեզ հանդիպելու այս առիթի համար։ Բարձր եմ գնահատում Հայ Յեղափոխական Դաշնակցութեան գործունէութիւնը ընդհանրապէս եւ նաեւ հայապահպանութեան գործում։ Կարծում եմ, որ այդ առումով էլ մենք մի նոր փուլի ենք հասել, որովհետեւ, ի հարկէ, հայապահպանութիւնը շատ կարեւոր գործունէութիւն է, որը մեզ բերել-հասցրել է այսօրուայ հանգրուանին։ Այսօր մենք խօսում ենք ռազմավարական, հեռանկարային խնդիրների մասին, բայց կարծում եմ կայ մի փոքր նիւանս (նրբերանգ-Խմբ.), որ պէտք է աւելացնել՝ հայապահպանութիւն ասելով պէտք է նկատի ունենալ ոչ միայն պահպանում, այլեւ պէտք է արդէն զարգացման մասին մտածենք։

«ՀՅԴն Հայաստանի ներքաղաքական կեանքում բաւական ակտիվ (աշխոյժ-Խմբ.) դերակատարում է ունեցել եւ ունի։ Այդ դերակատարման ընթացքում միշտ չէ, որ ես համաձայն եմ եղել Դաշնակցութեան հետ, միշտ չէ, որ մենք համաձայնութիւն ենք ունեցել, բայց մեր համազգային նպատակների համատեքստում դա ոչ մի բան չի փոխում, որովհետեւ այն հարցերը, որոնց վերաբերեալ մենք այդքան էլ համաձայն չենք, այնքան էլ էական չեն, եթէ կան բազմաթիւ ռազմավարական բնոյթի հարցեր, որոնց շուրջ մենք համաձայն ենք։ Ուստի շատ ուրախ եմ այսօրուայ հանդիպման համար։ Ես այս ընթացքում էլ որոշակի շփումներ եմ ունեցել եւ միշտ էլ պատրաստակամութիւն եմ յայտնել, որպէսզի այս շփումները շարունակուեն եւ նոր իմաստ ստանան։

«Չեմ թաքցրել եւ կարծում եմ, որ ՀՅԴն նաեւ պէտք է որոշակի վերագնահատումներ անի վերջին շրջանում Հայաստանում ծաւալած գործունէութեան առնչութեամբ, նկատի ունեմ որպէս իշխող կոալիցիայի (համախմբում-Խմբ.) անդամ, եւ իմ համոզմունքն այն է, որ դա շատ կարեւոր կը լինի Հայաստանում հենց Դաշնակցութեան հետագայ իմիջի (պատկերի-Խմբ.) եւ գործունէութեան համար»։

ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Եագուպեան, իր հերթին, ողջունած է վարչապետն ու անոր ընկերացող պետական պատուիրակութիւնը, ապա բարձր գնահատած է անցնող տարուան տեղի ունեցած ժողովրդային շարժումը, որ միասնական ու արդար պոռթկումն էր հայ ժողովուրդի բոլոր խաւերուն, միեւնոյն ժամանակ պայծառ ապագայի եւ արժանապատուութեամբ ապրելու յոյս ներշնչող անկիւնադարձային իրագործում: Եագուպեան կարեւորութեամբ շեշտած է բաժանարար գիծեր ստեղծելու վտանգէն զգուշանալը եւ մեր ժողովուրդի ամբողջական ներուժը օգտագործելը՝ յանուն մեր արդար դատին ու հայրենիքին անվտանգութեան, առանց թերագնահատելու օրէնքի ու սահմանադրութեան գերակայութիւնը:

Եագուպեան նաեւ մատնանշած է Սփիւռքը յուզող հարցերը գնահատել՝ ըստ երկրին ու այնտեղ գործող հայ համայնքներուն տուեալներուն: Ան շեշտած է, որ պէտք չէ սփիւռքը դատել որպէս հայապահպանման եւ այդ ուղղութեամբ միայն աշխատանք տանող կառոյց, այլ հայապահպանումը սփիւռքին համար եղած է ու կը մնայ միջոց՝ ծառայելու մեր պահանջատիրական դատին ու հայրենիքին: Հետեւաբար այս ըմբռնումով հարկ է վերաբերիլ սփիւռքին հետ, որպէսզի հասնինք ոչ թէ պարզ գործընկերութեան, ինչպէս վերջերս յաճախ կը հնչեցնեն ոմանք, այլ պէտք է հասնինք իսկական հայոց աշխարհի ստեղծման, որուն մէջ նաեւ սփիւռքը, իր ժողովուրդով եւ կառոյցներով, ներկայ ու մասնակից ըլլայ:

Բիւրոյի անդամը իր խօսքի աւարտին անդրադարձած է Դաշնակցութեան շերտաւորուածութեան մասին տարձայնուող լուրերուն, եւ յայտնած է, թէ այս մէկը թիւրըմբռնում է եւ սխալ որակում Դաշնակցութեան կառուցուածքին մասին: Ան բացատրած է Դաշնակցութեան ապակեդրոն գործելաոճը, բայց նաեւ շեշտած է, թէ ան ունի գաղափարական ըմբռնումներու եւ սկզբունքներու կեդրոնացում, որ խարսխուած է իր կազմակերպական կառոյցին մէջ ամէնուր: «Իր գաղափարական կեդրոնացումով Դաշնակցութիւնը մէկ է, միշտ ալ մէկ կը մնայ եւ երբեք չի կրնար շերտաւորուիլ: Շփոթելը ապակեդրոն գործելաոճին, այլակարծութեան եւ շերտաւորման միջեւ՝ սխալ մօտեցում է, որ վերջերս, ցաւօք սրտի, տարբեր-տարբեր պատճառներով կը շահագործուի», ըսաւ Եագուպեան:

Իր կարգին, ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Աւետիք Իզմիրլեան այս առիթով անդրադարձաւ Հայաստանի մէջ ժողովրդավարութեան ամրապնդման հարցին: Ան յատկապէս մատնանշեց գործադիր, օրէնսդիր եւ դատական իշխանութիւններուն անջատման, ընկերային արդարութեան հաստատման ծառայող քայլերուն, ինչպէս նաեւ փտախտը երկրէն արմատախիլ ընելու հրամայականին, «որպէսզի երիտասարդութիւնը իր ապագան տեսնէ իր հայրենիքին մէջ եւ ոչ երկրէն դուրս»: Իզմիրլեան անդրադարձաւ նաեւ օրէնսդրական գործնական քայլերու դիմելու անհրաժեշտութեան, որպէսզի կարելի ըլլայ Սփիւռքը առաւել մասնակից դարձնել Հայաստանի զարգացման գործընթացին: Ան նկատել տուաւ նաեւ, որ վերջերս Ամերիկայի Արեւմտեան շրջանին մէջ կազմուած է Համահայկական խորհուրդ մը, որուն մէջ ներառուած են 23 կազմակերպութիւններ: «Լուրջ աշխատանք կը տարուի որպէսզի կարենանք առաւելագոյն թիւով կազմակերպութիւններ ընդգրկել այս խորհուրդին մէջ: Համոզուած ենք որ այս ձեւով պիտի կարենանք լաւագոյնս պաշտպանել մեր համայնքի իրաւունքներ, զօրացնել համայնքի կարողականութիւնը՝ զայն Հայաստանի զարգացման ու հզօրացման ծառայեցնելու համար», յայտնեց Իզմիրլեան:

Հանդիպումին խօսք առաւ նաեւ Կեդրոնական կոմիտէի ատենապետ տոքթոր Քարմէն Օհանեան, որ խօսեցաւ այս շրջանի իւրայատկութիւններուն եւ Դաշնակցութեան ունեցած դերակատարութեան մասին՝ իբրեւ կազմակերպիչ եւ հայութեան տարբեր հատուածները համախմբող ոյժ: Ան խօսեցաւ նաեւ հայկական կազմակերպութիւններուն ինչպէս նաեւ Հայաստանի պետական համակարգին մէջ հայ կանանց դերակատարութիւնը ըստ արժանուոյն գնահատելու անհրաժեշտութեան մասին:

asbarez.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպական

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

16 Հոկտեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Բնապահպանական Խոստումներ․․․Կենսաբազմազ

«Երկիրը չի մեռնիր․ զայն կը սպաննեն։ Եւ այդ սպաննողները անուններ ու հասցէներ ու

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company