ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Տնտեսական վերլուծություն

Սոցիալական խոստումները համարժեք չեն նաև 2020 թվականի բյուջեին

03 Հոկտեմբեր 2019 Գործող կառավարության հնգամյա ծրագրում առավել խնամքով են ձևակերպված սոցիալական պաշտպանության խնդիրների լուծման նպատակադրումները՝ գործազրկության և աղքատության էական կրճատում, նպաստների, կենսաթոշակների ու աշխատավարձերի առաջանցիկ բարձրացում, զբաղվածության և ժողովրդագրական խնդիրների լուծում և այլն:

Իսկ փաստացի ի՞նչ է ծրագրավորված 2020 թվականի պետական բյուջեի նախագծով:

Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվելու է 492,5 միլիարդ, աճը 2019 թվականի նկատմամբ կկազմի 48 միլիարդ կամ շուրջ 10 տոկոս: Ավելացող՝ 48 միլիարդ դրամի շուրջ 23 տոկոսը լրացուցիչ ուղղվելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ֆինանսավորմանը: 2020 թվականին այս համակարգի ֆինանսավորման համար պետական բյուջեից կհատկացվի 70 միլիարդ դրամ, որի աճը նախորդ տարվա համեմատ կազմում է 13,2 միլիարդ դրամ: Ընդ որում, խնդրահարույց այս ծախսերը նախորդ տարվա համեմատ շուրջ 27 տոկոսով էլ աճել են 2019 թվականին, դրանք հետագայում ևս ունենալու են կայուն աճի միտում: Այս համակարգի, որին դեմ էր նաև ներկայումս իշխող քաղաքական ուժը, չեղարկման դեպքում հնարավոր կլիներ այդ միջոցներն ուղղել կենսաթոշակների ընդհանուր բարձրացմանը, զբաղվածության պետական աջակցության, կայուն աշխատատեղ ստեղծող զարգացման և սոցիալական ներառական զարգացման այլ ծրագրերին:

Իսկ փաստն այն է, որ աշխատանքային կենսաթոշակի չափը չի բարձրանալու՝ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված է անփոփոխ թողնել կենսաթոշակի հիմնական չափը (14000 դրամ), ինչպես նաև մասնագիտական ստաժի 1 տարվա արժեքը:

Զբաղվածության պետական աջակցության ծրագրերին ուղղվող միջոցները 2020 թվականին կկազմեն 1,825 միլիարդ դրամ: Դրական է, որ գոնե հաջորդ տարի կունենանք աճ՝ շուրջ 9 տոկոս:

Սակայն այս աճը բացարձակ համարժեք չէ գործող կառավարության հնգամյա ծրագրում դրված՝ զբաղվածության խթանման նպատակադրումներին: Մյուս կողմից, մտահոգիչ է, որ 2019 թվականից սկսած էապես՝ շուրջ կիսով չափ, նվազեցվել են այս ծրագրերի հիմնական արդյունքային թիրախները՝ կայուն զբաղվածության ապահովման ցուցանիշները: Այսպիսով, գործնականում խնդրահարույց է դառնում զբաղվածության պետական ծրագրերի իրականացումը՝ թե՛ արդյունավետության, թե՛ հասցեականության, թե՛ հնարավոր տարբեր այլ ռիսկերի տեսանկյունից: Այս կարևոր պայմանների անտեսմամբ են պատասխանատուները հեշտացնում ծրագրերի իրականացման մեխանիզմները: Փորձում են ամեն գնով ապահովել կատարողական արդյունքներ: Պարզ է, որ զբաղվածության ծրագրերի ինքնանպատակ իրականացումն արդեն իսկ լուրջ խնդիր է: Բայց փաստ է նաև, որ 2018 թվականից սկսած այս ծրագրերի կատարողականն աննախադեպ անկում է գրանցել: 2018 թվականի ամփոփ արդյունքներով նշված կատարողականը կազմել է ընդամենը 25 տոկոս:

Ընտանեկան և սոցիալական նպաստների չափերը, շահառու ընտանիքների թիվը ևս նախատեսված է թողնել անփոփոխ՝ 37,7 միլիարդ դրամ, 100 հազար ընտանիք, 31442 դրամ նպաստի ամսական միջին չափ, որը գրեթե կրկնակի ցածր է նույնիսկ մեկ անձի հաշվով կենսապահովման նվազագույն զամբյուղի ընթացիկ արժեքից:

Ինքնին դրական է, որ մինչև երկու տարեկան երեխաների խնամքի նպաստի ամսական չափը 18000 դրամից դառնալու է 25500 դրամ: Առաջին և երկրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստի չափ բարձրանալու է և դառնալու է 300 հազար դրամ: Սակայն ակնհայտ է, որ ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով պետական հնարավոր աջակցության բոլոր ձևերում պետք է առաջնային թիրախավորվեն երրորդ և հաջորդ երեխաների ծնունդները: Իսկ 2018 թվականի կեսից բարձրացվեց երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը: 2020 թվականի կեսից նախատեսում են բարձրացնել առաջին և երկրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստի չափերը: Միևնույն ժամանակ, երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստների չափերի բարձրացում այդպես էլ չի նախատեսվում: Հատկանշական է նաև, որ ծննդյան միանվագ նպաստը չի կարող հանդիսանալ ժողովրդագրական իրավիճակի բարելավման առաջնային ու արդյունավետ գործիք: Այս պնդումը բխում է նաև միջազգային դրական փորձից:

Եվ վերջում, ցավոք նորից պետք է արձանագրենք՝ 2020 թվականի պետական բյուջեով ևս նախատեսված չի բազմազավակ ընտանիքներին աջակցության պետական ծրագիր, որը կառավարության պարտավորությունն է սոցիալական պաշտպանության ոլորտում և ամրագրված է մեր երկրի Սահմանադրությամբ:
Որպես ամփոփում. հանրության սպասումները փաստացի չեն արդարանում, սակայն հույսը՝ միշտ կա:

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company