ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Ելոյթներ

Մուշեղ Իշխան. Գերզգայուն անհատը

08 Հոկտեմբեր 2019 Համազգային Հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանի ելույթը Մուշեղ Իշխանին նվիրված միջազգային գիտաժողովի ժամանակ.

«ԵՊՀի և Համազգայինի միացեալ կազմակերպութեամբ տեղի ունեցող պարբերական գիտաժողովները Մուշեղ Իշխանին նուիրուած այս ձեռնարկով կը թևակոխեն յատկանշական անկիւնադարձ մը, անկախ միւսէն՝ որ այս տարի մեր համալսարանի հիմնադրութեան 100ամեակն է:

Արդարև, գիտաժողովներու այս շարքը սկսաւ 2005 թուականին Նիկոլ Աղբալեանի արտասովոր տիպարի և իր գործի ուսումնասիրութեամբ: Ատիկա կը պարունակէր խորհրդանշական իմաստ. վերջապէս Նիկոլ Աղբալեան ներկայիս ԵՊՀ կոչուող, բայց՝ որպէս Հայաստանի Համալսարան իր գործունէութիւնը սկսած ազգային հաստատութեան և Համազգայինի հասարակաց հիմնադիրը հանդիսացած էր՝ մէկը միւսեն շուրջ տասը տարի տարբերութեամբ:

Ն. Աղբալեանին կը յաջորդէին Համաստեղ (2008ին), Լևոն Շանթ (2009ին) և Հակոբ Օշական (2011ին): Նիկոլ Աղբալեան, Լևոն Շանթ և Յակոբ Օշական եղած են Մուշեղ Իշխանի ուսուցիչները՝ առաջին երկուքի հիմնած Հայ Ճեմարանէն, իսկ Յակոբ Օշականը նոյնպէս՝ Նիկոսիոյ Մելգոնեան կրթական հաստատութենէն ներս: Մուշեղ Իշխան կը կրէ երեքին ալ ազդեցութիւնը տարբեր համեմատութիւններով և տարբեր բնագաւառներու մէջ:

Մանուկ հասակին երկու անգամ ճաշակելէ ետք տարագրութիւնը, Մուշեղ Իշխան կը յաջողի աւարտել իր դուռները նոր բացած Պէյրութի Հայ Ճեմարանը ու անմիջապես կը նետուի ուսուցչական և գրական ասպարէզ:

Մուշեղ Իշխանի գրականութիւնը կ՛ընդգրկէ բանաստեղծութիւնը, արձակը, յուշագրութիւնն ու թատերգութիւնը: Գրականութենէն անդին՝ ան տարածուեցաւ նաև հրապարակագրութեան և մանկավարժութեան ոլորտներէն ներս: Իր մտքին մէջ սակայն միշտ հնչած է իր առաջին մեծ ուսուցիչի՝ Յակոբ Օշականի յորդորը՝ «Ղազեթաճի մի՛ ըլլաք. հրապարակագրութիւնն է, որ մեռցուց Ռ. Զարդարեանի, Գեղամ Բարսեղեանի և ուրիշ տաղանդաւոր տղոց գրականութիւնը…»:

Մուշեղ Իշխան իւրացուց նաև իր միւս նշանաւոր ուսուցիչին՝ Լևոն Շանթի հանգամանաւոր քարոզը՝ «Տղա՛քս, աշխատեցէ՛ք, աշխատեցէք, սուրբ է աշխատանքը: Աշխատո՛ղը միայն մարդ կը դառնայ»: Մուշեղ Իշխանի բանաստեղծական ու արձակ հատորներու երկար շարքը փա՛ստն են ատոր. ան մահացաւ իր վերջին ձեռագիրը ձեռքին: Անոր ձեռքը կար իր «Իրիկնալոյս ռումբերու տակ» հատորի ձեռագիրը՝ սրբագրուելու համար: Յետ մահու լոյս տեսած հատորի վերջին բանաստեղծութիւնը, «Կարենայի» վերնագրով, կը կրէ «21 մայիս, 1990» թուականը:

Վերջին բանաստեղծութիւնը գրելէն երեք շաբաթ ետք, 12 յունիս 1990ին, իր աչքերը յաւիտեանս փակեց ազնիվ, մեղմ ու բարեհամբոյր նկարագրով հայկական բոլոր շրջանակներու համակրանքը շահած Մուշեղ Իշխան:

Իր մահը պատահեցաւ այնպիսի պայմաններու մէջ, որոնք նման էին իր մանկութեան ընթացքին իր ծննդավայրի շրջակայքի անցուդարձերուն: Ինչպէս ատենին Սիվրի Հիսարն ու Էսկի Շեհիրը, Մուշեղ Իշխանի որդեգրած նոր հայրենիք Լիբանա՛նն ալ առնուած էր արեան, կրակի ու մահուան աքցանի մը մէջ: Պատերազմի դաշտի վերածուած Պէյրութ քաղաքի դասական դարձած արևմուտք և արևելք բաժանումին վրան աւելցած էր արևելեան Պէյրութի ներքին բաժանումը: Պուրճ Համուտի գերեզմանատունը, ուոր պիտի ամփոփուէր Մուշեղ Իշխանի անշունչ մարմինը, կը գտնուէր վտանգաւոր գօտիի մէջ:

Իր հարազատներուն ու մտերիմ ընկերներուն իսկ չարտօնուեցաւ ընկերակցիլ իր դագաղին: Բանաստեղծին համար հայ հասարակութեան սուգը նօսրացաւ լուծուելով Պէյրութի և Լիբանանի մէջ պատերազմին պատճառած համատարած սուգին մէջ: Իր մանկութիւնը սուգի մէջ անցուցած երեխան, ծերութեան իր հայրենակիցներուն խնայեց միայն ի՛ր անձի համար սգալու ուժեղ ցաւը:

Բանաստեղծ մը առհասարակ զգայուն կ՛ըլլայ երևոյթներու, որոնց հանդէպ հասարակ մահկանացուները անտարբեր կը մնան: Անոր ճիգին արդիւնքը, ասինքն՝ բանաստեղծութիւնը հետևանքն է ո՛չ միայն արուեստի մասին ենթակայի ընկալումին, այլ նաև ու մանաւանդ իր անհատական, նկարագրային յատկանիշներուն:

Այս իմաստով՝ Մուշեղ Իշխան շատ զգայուն, գերզգայուն անհատ մըն էր: Իր գրականութիւնը ուսումնասիրողները այդ եզրակացութեան հասած են, մեկնելով՝ իր գրական գործէն: Իրական կեանքի մէջ ալ այդպէս էր Մուշեղ Իշխան:

Մուշեղ Իշխան՝ իր ծննդավայրէն մանուկ հասակին աքսորուած, այդ վիճակին արհաւիրքը ճաշակած, Սփիւռքի մէջ հասակ նետած, իբրև հայ գրագէտ և մտաւորական կազմաւորուած առաջին սերունդի բեղմնաւոր ներկայացուցիչներէն կը հանդիսանայ: Ան, բնականաբար, արծարծած է այդ սերունդը յատկանշող ընդհանուր թեմաները. երազներու հայրենիք Հայաստանը, հայոց լեզուի, գիրի և մշակոյթի հանդէպ պաշտամունքի աստիճանին հասնող սէրը, հայկական տառապանքի, բայց նաև՝ հայկական փիւնիկեան վերածնունդի յաճախ դիւցազնական բանաստեղծութիւնն ու երգը:

Յաջողութիւն կը մաղթեմ գիտաժողովի աշխատանքներուն»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company