ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրոյցներ

Փորձում ենք Արցախի նախագահական ընտրություններին համաձայնեցված մեկ թեկնածու ունենալ

09 Հոկտեմբեր 2019 Արցախ Հանրապետության ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով 2020 թ-ին կայանալիք ԱՀ նախագահական ընտրություններին՝ նշեց, որ ՀՅԴ-ն դեռևս հստակ չի որոշել սեփական թեկնածուով հանդես կգա, թե կաջակցի այլ քաղաքական ուժի կողմից առաջադրված թեկնածուի: «Փորձում ենք ԱՀ նախագահական ընտրություններին համաձայնեցված մեկ թեկնածու ունենալ, եթե դա չհաջողվի աշնանը, ամենայն հավանականությամբ նոյեմբերին կհրավիրենք արտակարգ ժողով, որտեղ մեր թեկնածուն կառաջադրենք»,-ասաց նա:


-Պարոն Բալայան, 2020 թ-ին կայանալիք ԱՀ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին արդեն իսկ 4 քաղաքական ուժեր հայտարարել են, որ սեփական թեկնածուով հանդես կգան: Նաև Սամվել Բաբայանն է ընտրություններին մասնակցելու համար սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու գործընթաց սկսել: ՀՅԴ-ն ևս սեփական թեկնածու ունենալը չէր բացառել, թեև մինչ այդ հայտարարել էր, որ Արցախի քաղաքական ուժերի հետ նախընտրական բանակցությունների փուլ է սկսում: ՀՅԴ-ն, ի վերջո, նախագահի թեկնածու կունենա՞, թե ոչ:

-Մենք օգոստոսի 29-ին հանդես ենք եկել հայտարարությամբ՝ ընդհանուր առմամբ ներսում համերաշխություն ապահովելու նկատառումով և առաջարկել ենք քաղաքական ուժերին բանակցել որոշակի գաղափարների շուրջ, որը պետք է նյութականանա 2020 թվականի ընտրություններից հետո, այսինքն՝ ով կարող է նախագահ դառնալ և այդ գաղափարներն իրականություն դարձնել: Ասեմ, որ արդեն մեկ շաբաթ առաջ մենք այդ կոնսուլտացիանները Արցախում գրանցված 22 կուսակցությունների հետ վարել ենք, և հիմա 2-րդ փուլ պետք է ընթանա, որից հետո որոշվի, թե ով կարող է լինել այդ թեկնածուն: Այո, ի սկզբանե մենք ասել ենք, որ մենք ունենք նախագահի մեր կուսակցական թեկնածուն, բայց որպեսզի լինի ներքին համաձայնություն, այդպես փորձում ենք համաձայնեցված մեկ թեկնածուի վրա կանգնել, այսինքն՝ մենք պատրաստ ենք բանակցել, խոսել և հնարավոր է՝ կանգ առնենք այլ կուսակցությունից թեկնածուի վրա, կամ գուցե անկուսակցական լինի, առայժմ հստակեցված չէ: Եթե դա չհաջողվի աշնանը, ամենայն հավանականությամբ նոյեմբերին կհրավիրենք արտակարգ ժողով, որտեղ մեր թեկնածուն կառաջադրենք, այսինքն մենք այս ճանապարհն ենք ուզում անցնել: Կարևոր է մեր այս նախաձեռնությունը, որպեսզի 2020 թ-ից հետ էլ հեշտ լինի նախագահի համար աշխատել և ունենալ հանրային մեծ օժանդակություն և համակրանք:

-Ասացիք, որ ունեք նախագահի Ձեր կուսակցական թեկնածուն, կասե՞ք, ամեն դեպքում, թե ում մասին է խոսքը:

-Իհարկե չեմ կարող ասել, ինչպես ասում են, դեռևս ժամանակ կա, և կարիք չկա բանակցություններից առաջ անուն նշել:

-Իսկ առաջադրված թեկնածուների հետ կոնկրետ հանդիպումներ եղե՞լ են և կա՞ն այնպիսիք, որոնք Ձեզ հետո ունեն առավել գաղափարական ընդհանրություններ, և ընդհանրապես միասնական թեկնածուով հանդես գալու գաղափարին ինչպե՞ս են արձագանքում:

– Պատկերացրեք՝ բոլոր քաղաքական ուժերն էլ մեր գաղափարները կիսում են, այն գաղափարները, որոնց միջոցով պետք է երկիրը առաջ շարժվի: Մի մասն էլ ընդհանրապես դեմ չէ, որ միասնական ճակատով փորձ արվի դուրս գալ: Իսկ գաղափարները վերաբերում են Արցախի տարածքային ամբողջականության հարցերին, կոռուպցիայի դեմ պայքարին, սոցիալական արդարությանը և այսպես շատ ու շատ հարցերին, որոնց պետք է փորձենք արմատական լուծումներ ապահովել: Այս գաղափարների շուրջ է առայժմ, իսկ թեկնածուների շուրջ երկրորդ փուլում քննարկում կկատարենք, ամենայն հավանականությամբ Արցախի բարեկամների ֆորումի ավարտից հետո: Հավանաբար, տեղյակ եք, որ կուսակցության աջակցությամբ և Արցախյան կառավարության մասնակցությամբ ֆորում է կազմակերպվել, որը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին, 30 երկրներից շուրջ 150 պատվիրակներ կլինեն, այս ամենը վերջացնելուց հետո կանցնենք մյուս փուլին:

-Իսկ որքանո՞վ է արդարացված ընտրություններին միասնական թեկնածուով հանդես գալու ձեր նպատակը, մեկ թեկնածուով ընտրությունները ժողովրդավարական կարելի՞ է համարել:

-Ես համոզված եմ՝ մեկ թեկնածու չի լինի, մի քանիսը կլինեն, պարզապես, խնդիրն այն է, որ ԱԺ-ի և նախագահական ընտրությունները նույն օրը պետք է կայանան, հետևաբար, ինչպես ասում են, գայթակղիչ է այն առումով, որ ամեն մի կուսակցություն կնախընտրի իր թեկնածուն ունենալ։ Այս տեսանկյունից գտնում ենք, որ մի տեսակ անհարմար է փոքր տարածքով և փոքր ժողովրդով 10-ից 12 թեկնածուներ ունենալը, մի տեսակ գեղեցիկ չէ: Մյուս կողմից էլ այդքան շատ թեկնածու ունենալը նշանակում է հասարակությանը բաժանել տարբեր շերտերի: Իհարկե, ընտրությունները երկրի զարգացման ինստիտուցիոնալ համակարգերից մեկն են, բայց ընտրություններն ունեն նաև բացասական հետևանքներ․ ամեն մի ընտրությունից հետո մենք ստիպված ենք լինում հանրության մեջ փորձել խաղաղություն հաստատել, մարդկանց միջև տարաձայնությունները հարթել, որովհետև վերջիվերջո մի ժողովուրդ ենք, որն ունի մեկ նպատակ, և մեզ համար շռայլություն կլինի եղած ուժերը բաժան-բաժան անել: Կարծում ենք՝ այդ ճանապարհը դեռևս սպառված չէ, մենք կփորձենք գնալ և հասնել մեր նպատակին:

-Պարոն Բալայան, տարբեր կարծիքներ են հնչում, որ սա Արցախի անկախ պատմության համար առանձնահատուկ ընտրություններ են, իր տեսակով՝ բավական անկանխատեսելի և այս անգամ իսկապես մարդիկ պիտի կողմնորոշվեն ու գնան իրենց ձայները տան, համակարծի՞ք եք:

-Իհարկե այո, իսկապես յուրօրինակ է լինելու այն տեսանկյունից, որ մենք կատարում ենք այս ընտրությունները նոր սահմանադրության պայմաններում, երբ միասնաբար պետք է ընտրենք և՛ Ազգային ժողով, և՛ նախագահ, այս տեսանկյունից, այո, քաղաքական ուժերի մոտեցումները տարբեր կլինեն: Նաև մեկ այլ հանգամանք էլ կա, վերջիվերջո, նախագահ Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամկետը վերջանում է, և այս տեսանկյունից, ինչպես ասում են, նախագահական ինստիտուտին «տեր դառնալը» գայթակղիչ է դառնում:

-Իսկ Ձեզ համար անհանգստացուցիչ չէ՞, երբ նախագահ Բակո Սահակյանը դեռևս որևէ թեկնածուի կամ քաղաքական ուժի աջակցության մասին հայտարարությամբ հանդես չի եկել, և նաև Հայաստանի իշխանությունները, կարծես, խուսափում են այս կամ այն թեկնածուին աջակցություն հայտնել:

– Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում կորոշակիանա, Արցախի նախագահն էլ որոշակի մոտեցում կունենա: Ամեն դեպքում ինքը քաղաքականապես ակտիվ անձնավորություն է և չեմ կարծում, որ կողքից նայողի դերակատարություն ունենա: Ինչ վերաբերում է ՀՀ-ին, իհարկե, մի կողմից որ նայում ենք, ճիշտ է, որ ՀՀ-ն Արցախի ներքին գործերին չխառնվի և հակառակը, ԱՀ-ն՝ ՀՀ-ի ներքին գործերին չխառնվի, բայց այստեղ այլ հարց էլ կա․ մեր երկու երկրների հարաբերություններն այն աստիճանի են, մենք այնպես չի, որ բարեկամ երկրներ ենք, մենք իրար մեջ ապրող երկրներ ենք, իրարից անբաժան, այլ կարգավիճակ ունենք: Համենայն դեպս այդ խորհուրդները, մասնակցությունը, եթե բարի է, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում, եթե կոշտ միջամտություն չի կամ հակասահմանադրական չի, ես այդ մոտեցումները միայն ու միայն ողջունում եմ: Ամեն դեպքում, հնարավոր է, որևէ մի թեկնածուի աջակցություն հայտնեն, վերջիվերջո, ինչպես ասում են, միասին պետք է ճանապարհ անցնեն և վատ չի լինի, եթե կարևոր նշանակության հարցերը համաձայնեցվեն՝ իհարկե՝ Սահմանադրության, օրենքի տառին համապատասխան:

-Պարոն Բալայան, երկու երկրների միջև արդեն իսկ որոշակի լարվածություն է ձևավորվել, մասնավորապես, թեկնածուներից Վիտալի Բալասանյանի շուրջ ստեղծված աղմուկն ինչպե՞ս կգնահատեք: Բալասանյանի՝ ՀՀ իշխանությունների դեմ արված հայտարարությանը նույնիսկ արձագանքել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ նշելով, որ Վիտալի Բալասանյանն իրեն պահում է «որպես խուլիգան, այլ ոչ թե՝ Արցախի նախագահի թեկնածու»:

– Ինձ դուր չի գալիս այն տեսանկյունից, որ ես կցանկանայի, որ ամեն մի հարց լուծվի փոխհամաձայնության, խաղաղության մթնոլորտում, վերջիվերջո, Վիտալի Բալասանյանն Արցախում հայտնի անձնավորություն է, ճանապարհ ունի անցած, ծառայություններ ունի մատուցած և ցանկալի կլինի, որ իր ներդրումն այս երկրում նույնպես լինի: Համենայն դեպս իմ մոտեցումն այն է, որ մտքերը կարելի է արտահայտել՝ բառերը խնայելով:

-Իսկ նրա հավանական հաղթանակը ի՞նչ սցենար կարող է ունենալ:

-Եթե նույնիսկ Բալասանյանը նախագահ ընտրվի, համենայն դեպս ինքը լուրջ, պատասխանատու անձնավորություն է, չեմ կարծում, որ կհասնի այնպիսի վիճակի, որ ՀՀ-ի ու Արցախի միջև խնդիրներ կառաջանան: Բոլորսն էլ քաջ գիտակցում ենք, որ դա կործանարար է երկու կողմերի համար էլ և չեմ կարծում, որ այդ ճանապարհով կգնան: Ուղղակի նախընտրական շրջան է, և միշտ էլ կրքերի որոշակի բորբոքում է լինում, լարվածության մթնոլորտ է լինում: Կցանկանայի՝ թե՛ ԱՀ-ից, թե՛ ՀՀ-ից, մանավանդ պաշտոնական շրջանակներից, այդպես կոշտ ու տհաճ մոտեցումներ չլինեին, որովհետև ոչ մի կողմին էլ դա օգուտ չի բերում:

-Իսկ Արցախի հանրության մոտ ինչպիսի՞ տրամադրություններ կան,տեսնո՞ւմ ենք, որ քաղաքական ուժերի մոտ աստիճանաբար մրցակցությունը սրվում է, հանրությունն ինչպե՞ս է արձագանքում նախընտրական այս իրավիճակներին:

-Արցախի հայությունը մի տեսակ յուրօրինակ բնավորություն ունի, իմ մոտ տպավորություն է, որ ժողովուրդը կողքից մի տեսակ հանգիստ նայողի, դատավորի դերակատարություն ունի: Ինչպես ասում են՝ ժամանակը կգա, բարին էլ հետը, և համապատասխան մոտեցում կլինի, մեկն ունի որոշակի մոտեցում, վերլուծություն, բայց չեմ կարծում, որ ժողովուրդը արտառոց կամ ոչ պետականամետ որոշում կկայացնի, համոզված եմ, որ Արցախի հայությունը, ինչպես դարեր շարունակ խոհեմ քայլեր է կատարել, այս անգամ էլ նման խոհեմ քայլեր կկատարի:

Հեղինակ Նելլի Լազարյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company