ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Տնտեսական վերլուծություն

Զարգացման ռեսուրսը կառավարվում է «կազինոյի էֆեկտով»

21 Հոկտեմբեր 2019 Ցավով պետք է արձանագրենք՝ իշխանափոխությունից հետո երկրի բնականոն զարգացմանը վերաբերող, մեր կողմից բազմիցս բարձրաձայնված հիմնական մտահոգությունները հետևողական կերպով դառնում են իրողություն, տեսանելի են դառնում նաև դրանց ահագնացող հետևանքները:

Խոսքը վերաբերում է հանրային կյանքի հիմնական ոլորտներին՝ արտաքին քաղաքականությունից մինչև տնտեսություն, սոցիալական ու ժողովրդագրական հարցերից մինչև հանրային համերաշխություն, անվտանգությունից մինչև արդարադատություն, ընտանեկան ու ավանդական արժեքների պահպանումից մինչև ժողովրդավարական զարգացում:

Սխալ ընթացքը, շոշափելի ձախողումներն ակներև են: Հանրության մեծ ոգևորությունը և փաստերի բերումով ձևավորված զարգացման աննախադեպ մեծ ռեսուրսն ուղղակի, օրեցօր փոշիացվում է՝ իրական ծրագրերի ու թիրախավորված արդյունքների, հետևաբար՝ քաղաքական լիարժեք պատասխանատվության բացակայության ֆոնին:

Հետևողականորեն որդեգրվում է իշխանության կրողներին սրբադասելու, շարքային քաղաքացիներին առկա հիմնախնդիրների լուծման հիմնական պատասխանատու կարգելու, իսկ ձախողման դեպքում էլ մեղավոր համարելու արատավոր մոտեցումը:

Ի դեպ, այս ամենն էլ համակարգված ուղեկցվում է անսահման պոպուլիզմով և վիճակագրական հիմնական ցուցանիշների պարբերական մանիպուլիացիաներով: Հետաձգվում են իրական խնդիրների լուծումները, փոխարենը՝ հանրային կյանքում ներմուծվում են արհեստական օրակարգեր՝ իշխող քաղաքական ուժի կոնկրետ խոստումների կատարման ձախողումները պարտակելու համար:

Իսկ փաստն այն է, որ արտագաղթը շարունակվում է գրեթե նույն տեմպերով: 2019 թվականի 2-րդ եռամսյակում՝ 1-ին եռամսակի համեմատ 51500-ով նվազել է 15-75 տարեկան առկա բնակչության թիվը, որից 46400-ը գործազուրկներ են: Իսկ իշխանությունները սա ներկայացնում են՝ որպես գործազրկության մակարդակի կրճատում: Ի դեպ, 2019 թվականի 1-ին եռամսյակին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գործազուրկների թիվն աճել էր 16 հազարով:

Բացասական այս միտումների պարագայում էլ՝ 2018 թվականին զբաղվածության պետական ծրագրերի կատարողականը եղել է աննախադեպ ցածր՝ 25 տոկոս, որի հետևանքով շուրջ 3000-4000 գործազուրկներ չեն ստացել հնարավոր պետական աջակցություն և չեն տեղավորվել աշխատանքի: Կարևոր է իմանալ նաև՝ 2019 թվականին զբաղվածության պետական ծրագրերով աշխատանքի են տեղավորվել ամսական ընդամենը 140 աշխատանք փնտրողներ:

Հաջորդը, աշխատանքային կենսաթոշակի չափը չի բարձրանալու նաև 2020 թվականի պետական բյուջեով՝ նախատեսված է անփոփոխ թողնել կենսաթոշակի հիմնական չափը (14000 դրամ), ինչպես նաև մասնագիտական ստաժի 1 տարվա արժեքը: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի արմատական վերանայման խոստումը կատարելու փոխարեն՝ գործող իշխանությունները կոսմետիկ փոփոխություններով արմատավորեցին այն և լիարժեք գործադրում են՝ պետական բյուջեից այս ուղղությամբ ծախսերը կայուն ավելացնելով:

Մյուսը՝ ընտանեկան և սոցիալական նպաստների չափերը, շահառու ընտանիքների թիվը ևս նախատեսված է թողնել անփոփոխ՝ 37,7 միլիարդ դրամ, 100 հազար ընտանիք, 31442 դրամ նպաստի ամսական միջին չափ, որը գրեթե կրկնակի ցածր է մեկ անձի հաշվով կենսապահովման նվազագույն զամբյուղի ընթացիկ արժեքից:

Չի կատարվում նաև պետական հատվածի աշխատավարձերի համընդհանուր բարձրացման խոստումը: 2020 թվականի բյուջեում պետական համակարգի վարձատրության չափերը որոշող ցուցանիշը (բազային աշխատավարձի անվանական չափը) նորից մնալու է անփոփոխ՝ 66140 դրամ: Դրա փոխարեն՝ հաջորդ տարի եռապատկվելու են պարգևատրման ֆոնդերը: Լրացուցիչ ֆոնդերից բարձրաստիճան պաշտոնյանները արդեն իսկ ամսական պարբերականությամբ ստանում են աննախադեպ չափերի պարգևատրումներ՝ իրենց հիմնական աշխատավարձի շուրջ կրկնապատիկը:

Երկիրը համընդհանուր ճգնաժամի տանող բացասական այս երևույթների ու դրանց իրական հետևանքների շարքն այսքանով չի սահմանափակվում: Դրանց նույնպես կանրադառնանք հետագայում:

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company