ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

Եվրասիական տնտեսական միության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման հնարավորությունները և Հայաստանի Հանրապետության անելիքները

28 Հոկտեմբեր 2019 2019 թվականի հոկտեմբերի 27-ին ուժի մեջ մտավ «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված ժամանակավոր համաձայնագիրը» (այսուհետ՝ Համաձայնագիր):

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի «Եվրասիական տնտեսական միության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման հնարավորությունները և Հայաստանի Հանրապետության անելիքները» թիվ 7 վերլուծության նպատակն է ցույց տալ, որ Հայաստանի նման փոքր ներքին շուկա և տնտեսություն ունեցող երկրների դեպքում ինտեգրացիոն միավորումները նաև միջոց են, պատուհան՝ դեպի արտաքին աշխարհ, դեպի՝ նոր շուկաներ: Ասվածի վառ օրինակը կարող է լինել Իրանի Իսլամական Հանրապետության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման ժամանակավոր համաձայնագիրը:

ԵԱՏՄ անդամ երկրներից միայն Հայաստանն է, որն ունի ցամաքային սահման Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ավելի մոտիկից ծանոթ է իրանական տնտեսական քաղաքականությանը, ազգային և գործարար սովորույթներին, ապրանքներին, նրանց կողմից կիրարկվող կրոնական պահանջներին և այլն:
Այս փաստաթուղթն Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման առաջին փուլն է ներկայացնում: Ժամանակավոր համաձայնագիրը կնքվում է երեք տարի ժամկետով, որի ընթացքում կողմերը պետք է համաձայնության գան ազատ առևտրի գոտու մասին լիարժեք համաձայնագրի մասին:

Համաձայնագրում ամրագրվել է դրույթ, համաձայն որի սահմանի վրա իրանական կողմից գանձվող տուրքերի և վճարների չափը պետք է սահմանվի մատուցվող ծառայությունների գնին համապատասխան և չկիրառվի որպես ներքին արտադրողների համար սահմանված պաշտպանիչ միջոց կամ լրացուցիչ տուրք:

Համաձայնագրի անբաժանելի մաս են հանդիսանում նաև կից ցանկերը, որոնց մեջ ներառված ապրանքատեսակների նկատմամբ Կողմերը պատրաստ են տրամադրել սակագնային արտոնություններ, այսինքն՝ մաքսատուրքերի նվազեցում: Նշված ցանկերում ներառված են ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ արդյունաբերական ապրանքներ: Իրանական կողմին տրվել է 306 տասանիշ ԱՏԳ դասակարգման ապրանքների սակագնային արտոնություն, իսկ ԵԱՏՄ-ին՝ 303 ութանիշ դասակարգման ապրանքների սակագնային արտոնություն:

Հայաստանի Հանրապետության արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ,որոնք ունեն նաև մեծ տեսակարար կշիռ Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն արտահանման ծավալներում, հետևյալն են՝

-տավարի միս – մաքսատուրքը 26 տոկոսի փոխարեն լինելու է 10 տոկոս,
-հանքային և գազավորված ջրեր, որոնք պարունակում են շաքարի կամ այլ քաղցրացնող կամ համաբուրավետիչ նյութեր, ոչ ոգելից խմիչքներ – մաքսատուրքը 55 -տոկոսի փոխարեն լինելու է 14 տոկոս,
-դեղամիջոցներ – մաքսատուրքը 37 տոկոսի փոխարեն լինելու է 18.5 տոկոս,
-տրիկոտաժե արտադրանք – մաքսատուրքը 55 տոկոսի փոխարեն լինելու է 38.5 տոկոս, և այլն:

Հարկ է նշել, որ շոկոլադ և կակաո պարունակող սննդամթերքի, հրուշակեղենի մասով իրանական կողմը համաձայնել է տրամադրել մաքսատուրքի դրույքաչափի իջեցում, սակայն նույն ապրանքների մասով առաջարկվել է կիրառել փոխադարձ զիջումներ:

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) մաքսային համակարգի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ լիազոր մարմինը, ելնելով տնտեսական իրավիճակից, կարող է գերատեսչական հրամանով բարձրացնել և իջեցնել մաքսատուրքերը, ինչը անկանխատեսելիություն է հաղորդում ներմուծման գործընթացին: Իրավիճակը հստակեցնելու նպատակով որոշ ապրանքատեսակների մասով առաջարկվել է գործող մաքսատուրքի դրույքաչափի պահպանում (սառեցում): Նշված ցանկում հայկական կողմից հետաքրքրություն ունեցող ապրանքներից են ոչխարի միսը, ձուկը՝ 5 տոկոս մաքսատուրք, մեղրը՝ 55 տոկոս մաքսատուրք:

Համաձայնագիրը միաժամանակ լայն հնարավորություններ է ընձեռում Հայաստանին և ԻԻՀ-ին ընդլայնել և խորացնել արտաքին տնտեսական հարաբերությունները: ԵԱՏՄ անդամ հանդիսացող Հայաստանը, ունենալով արտոնյալ առևտրային ռեժիմներ (GSP, GSP+) նաև Եվրամիության, ԱՄՆ-ի և այլ երկրների հետ, կարող է և պետք է դառնա կամուրջ իրանական ապրանքների համար: Օրինակ՝ ԻԻՀ-ից ներմուծված բանջարեղենը հնարավոր է վերամշակել Հայաստանում և արտահանել այլ երկրներ: Հայաստանում արտադրության կազմակերպումը առավել գրավիչ կդարձնի Մեղրիում տեղակայված ազատ տնտեսական գոտին, որտեղ գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտները կազատվեն մի շարք հարկատեսակներից:

Երկար սպասված Համաձայնագրից արդյունավետ օգտվելը պետք է դառնա Հայաստանի տնտեսական առաջնահերթություններից մեկը, և այս հանգրվանում նպատահարմար է իրականացնել հետևյալ քայլերը.

-Համաձայնագրից բխող սակագնային արտոնությունների մասին տեղեկատվություն տարածել՝ հստակ նշելով մաքսատուրքերի նվազեցումները,
-Համաձայնագրին կից հրապարակել նաև այլ երկրների կողմից Հայաստանին տրամադրված արտոնյալ առևտրային ռեժիմի (GSP, GSP+) տակ ընկնող ապրանքների ցանկը,
-Իրանահայերի մասնակցությամբ կազմակերպել բիզնես համաժողով` խրախուսելով հայ-իրանական կոոպերատիվ կապերի ստեղծումը,
-Պետության-մասնավոր համագործակցության շրջանակում ֆինանսավորել հայ-իրանական նոր բիզնես նախագծերը,
-Հայրենական արտադրությունը պաշտպանելու նպատակով՝ մշակել և կյանքի կոչել ոլորտային աջակցության պետական ծրագրեր՝ առաջնահերթ համարելով գյուղատնտեսությունը:

ԵԱՏՄ և ԻԻՀ միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված ժամանակավոր համաձայնագիրը կոչված է ամրապնդել հյուսիս-հարավ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, առավել հզորացնել մեր տարածաշրջանի տնտեսական գրավչությունը և բարձրացնել անվտանգության մակարդակը:

ԵԱՏՄ կողմից Իրանի հետ կնքված համաձայնագիրը բացառիկ հնարավորություն է Հայաստանի համար երկրի տնտեսությունը հասցնել բոլորովին այլ մակարդակի։ Սա հնարավորություն է, որից օգտվելու համար անհրաժեշտ է երկրի առջև դրված խնդիրների գիտակցում, դրանք լուծելու հստակ ռազմավարություն, կոնկրետ գործողությունների իրականացման ժամանակացույց, ինչպես նաև համապատասխան բարձրակարգ կառավարիչ թիմ, որը ունակ է ամենօրյա քրտնաջան աշխատանքի միջոցով որակապես նոր շունչ հաղորդել երկրի տնտեսական քաղաքականությանը։

Ամբողջական վերլուծության հետ իր հավելվածներով կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով. Iran-EAEU_final (1) (1)

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company