ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրոյցներ

Հայաստանի եւ Արցախի միջեւ լարվածությունը չի նպաստում մեր միասնականությանը

01 Նոյեմբեր 2019
Արդեն 14-րդ օրն է՝ բանկային համակարգը չի աշխատում, դպրոցները փակ են, շուկաները դադարել են գործել, քանի որ ճանապարհները ևս փակ են. Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Լիբանանի ԿԿ անդամ Մելիք Գարագավորյանը՝ անդրադառնալով Լիբանանի ներքաղաքական իրավիճակին։

Այս ամենը, նրա խոսքով, կարող է տանել Լիբանանի ընդհանուր տնտեսության և բանկային համակարգի քայքայման, որի առաջը պետք է առնել։

«Շատ լուրջ հանգրվանի առջև ենք, կարող ենք շատ լուրջ դժվարություններ ունենալ նավթի առումով՝ գիտենք, որ գալիք օրերին ավելի ցուրտ, ավելի կոշտ կլիմայական պայմաններ են սպասվում, կարող ենք խնդիր ունենալ բենզինի, հացի և այս տեսակ այլ կենսական կարիքնեի առումով»,-մանրամասնեց նա։

Լիբանանահայ համայնքի անդամներից շատերը մասնակցում են հակակառավարական ցուցերին։ Դաշնակցությունը ժողովրդի սոցիալ-տնտեսական բողոքը առաջին օրերից համարել է արդարացի։

Ներքին լարումները, բնականաբար, ազդել են նաև հայ համայնքի առօրյա կյանքի վրա, քանի որ նրանք լիբանանյան հանրության մասնիկն են։ Որպեսզի հայկական թաղամասերում անդորրն ու կայունությունը չխաթարվեն, ՀՅԴ-ն հանդիպումներ է կազմակերպել ժողովրդի հետ, որին մասնակցել են նաև մասնագիտացած որոշ շրջանակների անձինք, և բացատրել, որ կողմ լինելով ցուցարարների արդար բողոքին՝ մերժում են ծայրահեղականությունը։

Այս հանդիպումները, Մելիք Գարագավորյանի խոսքով, նպաստել են միասնականության ու կայունության՝ սկզբունք դառնալուն, իսկ այդ սկզբունքը վերաճել է քաղաքական վարքագծի։ Դրա շնորհիվ հայկական թաղամասերում, բացի ընթացիկ ֆինանսատնտեսական խնդիրներից, որևէ բախում, իրարանցում, խլրտում չի եղել։

Դաշնակցությունը այս փուլում դեմ էր նաև վարչապետի հրաժարականին, քանի որ անկայունության սրացում էին կանխատեսում։ Տվյալ մթնոլորտը շահագործել փորձող քաղաքական նկրտումները ևս ՀՅԴ-ի համար անընդունելի են։

«Առաջին քայլը, որ ցուցարարներին կարող է որոշ գոհացում տալ, եթե ցուցարարների մոտեցումները զուտ լիբանանյան են և սոցիալ-տնտեսական, այսինքն՝ արտաքին գործոնները հետին նպատակներով չեն ազդելու, նրանց պետք է բավարարի երկրի նախագահի խոսքում տնտեսական բարեփոխոււմների, հավելյալ տուրքերի վերացման, կաշառակերության դեմ պայքարի, արդյունավետ և ավելի նեղ կազմով կառավարություն ունենալու երևույթը»,-պարզաբանեց Մելիք Գարագավորյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ ցուցարարների մի մասն արդեն վերադարձել է տուն։

«Պետք է հաշտեցնել 3 հանգամանք՝ պարտադրված բարեկարգումներ, կաշառակերության և կոռուպցիայի դեմ պայքարի աշխուժացում, ցուցարարների արդարացի պահանջների հաշտեցում»,-ասաց նա։

ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեն իրադարձություններից 2 ամիս առաջ Լիբանանի նախագահի պալատում սոցիալ-տնտեսական երկխոսության է մասնակցել և ներկայացրել իր մշակած տնտեսական բարեփոխումների փաթեթը՝ ավելի խիստ գործելաոճ կաշառակերության, մենաշնորհների դեմ պայքարում, հափշտակված գումարների վերադարձ պետական գանձարան, հավելյալ տուրքերից հրաժարում։ Որոշ անառարկելի առաջարկներ ընդունվել են։

Մելիք Գարագվորյանն անդրադարձավ նաև այսօր՝ Իսրայելական օդանավի՝ Լիբանանի տարածք ներխուժելուն և իսրայելական անօդաչուների թռիչքներին։ Ասաց՝ ռազմաքաղաքականացած և կիսապատերազմական այս իրավիճակին բնորոշ է, որ արտաքին սպառնալիքները վերականգնվեն․ «Արտաքին սպառնալիքներ առաջ քաշող հարևանները, թշնամիները միշտ փորձում են այս խառնիճաղանջ քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակում փնտրել իրենց նպաստող իրավիճակ, որ կարողանան հակահարված տալ»։

ՀՅԴ-ն դատապարտելի է համարել որոշ երկրների՝ սահմաններ չճանաչող ծավալապաշտական մոտեցումները Լիբանանի՝ վերջին 1 տարում ստեղծված սոցիալ-տնտեսական ճգնաժամի պայմաններում։

Հիշեցնենք, որ արդեն 14-րդ օրն է Լիբանանում հակակառավարական ցույցեր են, որոնց հետևանքով երկրի ղեկավար Սաադ Հարիրին հրաժարական է ներկայացրել։

Մելիք Գարագավորյանը խոսեց նաև Հայաստանի ներքին իրավիճակից սփյուռքահայ համայնքի դժգոհության, Արցախի հարցում մտահոգությունների, դեպի Հայաստան ներգաղթի կազմակերպման անհուսության մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

https://youtu.be/2kq6RQwhaXE

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company