ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

«Ապառաժ»-ի խմբագրական. Ուղենիշը՝ Հայրենիքի ազատագրում

02 Նոյեմբեր 2019 Հոկտեմբերի 25-ին հրապարակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը BBC լրատվական գործակալության «Hard talk» ծրագրում:

Սոցիալական ցանցերում, լրատվական կայքերում եւ հեռուստաալիքներում քննարկման նյութ դարձավ այս հարցազրույցը: Կասկածից վեր է, որ BBC նշված հաղորդաշարը, հանձինս Սթիվեն Շաքուրիի, բավականին հեղինակավոր հարթակ է միջազգային քաղաքական ասպարեզում դիրքորոշումների արտահայտման համար: Իհարկե, ինչպես հենց հաղորդման վերնագիրն է հուշում՝ դժվար է խոսել այդ հարթակից, իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարը չկարողացավ հաղթահարել այդ դժվար ասպարեզը:

Մի կողմ թողնելով հաղորդաշարի հեղինակի այն քննադատական դիտարկումները, որոնք վերաբերվում էին Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանը, մեզ հուզողը զրույցի Արցախին վերաբերող բաժինն է: Նախ պետք է նշել, որ փորձառու լրագրողի աչքից չեն վրիպել Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ արտաքին քաղաքական ոլորտի պատասխանատուների կողմից հնչեցվող հաճախ իրարամերժ արտահայտությունները, ինչը վկայում է քաղաքական հայեցակարգային հստակ դիրքորոշման բացակայության մասին: Որպես հատկանշական օրինակ՝ միջազգային հանրությունը չի ընկալում Արցախը՝ որպես ինքնուրույն սուբյեկտ բանակցություններին մասնակցելու փաստարկը եւ «Արցախը Հայաստան է եւ վերջ» լոզունգի համատեղումը:

ԱԳ նախարարի կողմից Արցախում Հայաստանի դերի մասին փաստարկները եւս խոցելի էին: Հայաստանը ներկայացվեց որպես իր հայրենակիցների անվտանգության երաշխավոր: Արցախյան հիմնահարցի գաղափարական հենքը ոչ թե սոսկ անվտանգությունն է, այլ հայրենի հողի ազատագրումը: Եթե հայրենիքի ազատագրումը դառնա հայեցակարգային առանցքային ուղենիշ, անվտանգության բաղադրիչն այդ ընդհանուր ուղենիշի մի մասնիկն է միայն: Իսկ հայրենիքի ազատագրման ուղենիշի ծիրում շատ եւ շատ այլ փաստարկներ կարելի է կիրառել՝ պատմական, մշակութային, իրավական…

Մտահոգիչ էր հաղորդավար Սթիվեն Շաքուրի անդրադարձը 1995 թվականին հրապարակված հակահայկական փաստաթղթերին, երբ միջազգային կազմակերպություններն ու Արցախյան հարցով զբաղվող պետությունները փորձում էին առավելագույնս ճնշում գործադրել Հայաստանի վրա: Դա տեղի էր ունենում միջազգային հանրության կողմից տարածաշրջան խաղաղապահ ուժեր մտցնելու ջանքերի համայնապատկերում: Հայկական կողմի համաձայնությունը կորզելու համար այդ օրերին Հայաստանը ենթարկվում էր դիվանագիտական ծանր ճնշումների: Այն ժամանակ հայկական դիվանագիտությունը կարողացավ խույս տալ ճնշումներից, սակայն հայկական քաղաքական դաշտը դեմ-հանդիման կանգնեց մի կացության, որը բերեց քաղաքական դաշտի վերաձեւավորման եւ հանգեցրեց 1998 թվականի խաղաղ իշխանափոխության:

Համընդհանուր դիտանկյունից նայելով խնդրո առարկա հարցազրույցին, զգալի է արեւմտյան ուժերի կողմից Հայաստանի վրա ճնշում գործադրելու միտումը: Մյուս կողմից, տարածաշրջանային զարգացումները, հատկապես Սիրիայի հարցով հիմնական դերակատարների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի լռակյաց համաձայնությունները, ինչպես նաեւ տարածաշրջանում թուրքական ազդեցության աճը խորհելու առիթ են տալիս: Տեղին է մեջբերել BBC փորձառու հաղորդավարի հարցազրույցում նախաբանի տեսքով արտահայտածը. «Հայաստանը կովկասյան տարածաշրջանում հսկայական ռազմավարական նշանակություն ունեցող փոքր երկիր է՝ շրջապատված լարվածությամբ եւ թշնամությամբ: Անցյալ տարի ժողովրդավական բողոքի ցույցերը հանգեցրին այսպես կոչված թավշյա հեղափոխության, որի արդյունքում Երեւանում իշխանության եկավ նոր կառավարություն: Քաղաքականապես եւ տնտեսապես Հայաստանը ձգտում է դեպի արեւե՞լք, թե՞ արեւմուտք»:

«Ապառաժ»-ի խմբագրական, 2 նոյեմբերի, 2019թ.

aparaj.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company