ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրոյցներ

Ընդհանուր թեկնածուն կարող է լինել ոչ կուսակցական

03 Նոյեմբեր 2019 Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով 2020-ին կայանալիք ԱՀ նախագահական ընտրություններին՝ նշեց, որ միասնական թեկնածուի առաջարկով հաջորդ շաբաթվանից կսկսեն խորհրդակցություններ երկրորդ փուլը՝ իրենց գաղափարներն իրականացնող համատեղ թեկնածուների հետ և կփորձեն հասարակության գոնե մի հատվածը կոնսոլիդացնել որոշակի գաղափարների շուրջ: Վահրամ Բալայանն անդրադառնալով կոալիցիոն թեկնածու ունենալու տարբերակին, նշեց, որ ՀՅԴ-ն իր հայտարարության մեջ դեռևս օգոստոսի 29-ին ասել է, որ ունենալու է իր թեկնածուն։ «Բայց դա կարող է լինել կուսակցական, կարող է լինել նաև անկուսակցական: Անկուսակցական ասելով նկատի ունեմ, որ մենք լինենք նրա քաղաքական հենարանը, դրա մեջ վատ բան չեմ տեսնում»,- ասաց նա:

- Պարո՛ն Բալայան, Դուք նշել էինք, որ Արցախում 2020-ին կայանալիք նախագահական ընտրություններին ՀՅԴ-ն միասնական թեկնածուի առաջարկով պետք է քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների երկրորդ փուլ սկսի, ի՞նչ փուլում է գործընթացը:

– Մենք առաջին փուլն ավարտել ենք, և այն կուսակցությունները, որոնք արդարադատության նախարարությունում գրանցված են, մենք նրանց հետ բանակցել ենք այն սկզբունքների շուրջ, թե ընդհանրապես 2020-ի ընտրություններն ինչ ձևով պետք է լինեն և ընդհանրապես նախագահը 2020-ին ընտրվելու պարագայում օրակարգում ինչ առաջնահերթ խնդիր կունենա: Այդ հարցերը քննարկել ենք և այդ փուլը հաջողությամբ անցել ենք ու նաև հայտարարությամբ հանդես ենք եկել, որ դա ավարտել ենք: Հիմա հաջորդ շաբաթվանից մենք կսկսենք նաև կոնսուլտացիաները այդ գաղափարները համատեղ իրականացնող թեկնածուների հետ և կփորձենք գոնե հասարակության մի հատվածը կոնսոլիդացնել որոշակի գաղափարների շուրջ, որպեսզի չթողնենք հասարակությունը բաժան-բաժան լինի, որովհետև վերջիվերջո մենք փոքր երկիր ենք, ցավոք սրտի, ժողովրդի թվաքանակով, տարածքով և մեզ համար անչափ կարևոր է մեր միասնականությունը պաշտպանել և պետության հետ կապված խնդիրներում ներգրավել հասարակության լայն շերտերի և համախոհուն լուծումներ ապահովել:

– Արդեն իսկ քննադատում են ձեր նախաձեռնությունը և ասում, որ դա ժողովրդավարության սկզբունքներից չի բխում, և միասնական թեկնածու ունենալով փորձում եք այս անգամ ևս կանխատեսելի դարձնել ընտրությունների արդյունքները:

– Մենք, իհարկե, դեմ ենք այս նոր ընդունված Սահմանադրությանը, որ նախատեսվում է անցկացնել խորհրդարանական և նախագահական ընտրությունները մեկ օրում, բայց ժողովրդի 90 տոկոսն այդ Սահմանադրությանը կողմ է քվեարկել, այսինքն՝ մենք պարտավոր ենք Սահմանադրության այդ դրույթներն իրականացնել կյանքում: Խնդիրը հետևյալի մեջ է, որ կամա, թե ակամա այդ կուսակցությունները ձգտում են նաև նախագահի թեկնածու ունենալ և պատկերացրեք այսօր 22 կուսակցություն կա՝ գրանցված Արդարադատության նախարարության կողմից, մի երեք-չորս նախաձեռնող խմբեր կան, արդյունքում մենք կունենանք 25-26 կուսակցություն և դրանցից կարող է 15-20 նախագահի թեկնածու, այսինքն՝ տրամաբանություն չկա դրա մեջ, հետևաբար մենք ստիպված ենք այդ ճանապարհով գնալ: Բայց այստեղ մեկ ուրիշ խնդիր ևս կա … հարց է առաջանում վերջիվերջո քաղաքական կուսակցություններն ինչի՞ համար են. նրա համար են, որպեսզի գաղափարներ ձևավորեն և մատուցեն ժողովրդին, եթե հանրությունը դա չի ընդունում, դա այլ հարց է, բայց մենք պարտավոր ենք այդ գաղափարները ձևավորենք և հանրությանը մատուցենք, եթե օգտավետ է, կարծում եմ հանրությունը կգնա այդ հարցերի շուրջ կոնսոլիդացիայի: Այն մարդիկ, եթե այլ ակնկալիքներ ունեն, նրանք էլ ավելի շատ են նման բաների մասին խոսում: Հետո մեկ ուրիշ հանգամանք էլ կա. ասեմ, որ, ցավոք, կան հակադաշնակցական ուժեր և անհատներ, որոնք ամեն կերպ փորձում են սևացնել Դաշնակցությանը, եթե համացանցում նայեք, ակնհայտ երևում է, դրանք մարդիկ են, ովքեր այստեղից, այնտեղից փող են ստանում, հազար ու մի ծրագրեր ունեն և անպայման ուզում են ազգային ուժին խփել, սա էլ կա, և դրանց մի մասի գնահատականը դրանցով է պայմանավորված:

– Այո՛, կան նման գնահատականներ, կոնկրետ ՀՅԴ-ի և ձեր նախաձեռնության վերաբերյալ, որ հաշվի առնելով, որ չեք կարողանում սեփական թեկնածուի հարցում կողմնորոշվել և Արցախում ձեր ունեցած վարկանիշը բավարար չէ ընտրական շեմը հաղթահարելու համար, նման նախաձեռնություն եք սկսել:

– Մենք ունենք մի քանի թեկնածուներ, որոնք լավագույնս կղեկավարեն այս երկիրը՝ իրենց անցած ճանապարհով, իրենց փորձով, իրենց թողած գործով և ներկայացնելով կազմակերպված ուժ, այսինքն՝ այսպես թե այնպես մենք նման խնդիր չունենք, որ մենք թեկնածու չունենք և դրա համար ստիպված ենք: Մենք հարյուրավոր ընկերներ ունենք, ուրեմն չե՞ք կարողանում այդքանի մեջ մեկին գտնել, իրականում այդպես չէ: Վերջիվերջո մեր անցած ճանապարհը պետականաշինությանն է ուղղված եթե ուսումնասիրեք և տեսնեք, որ այս պետության հիմքերը մենք դրեցինք ժողովրդի օժանդակությամբ, օգնությամբ, առաջադեմ ուժերի օժանդակությամբ: Մենք եղել ենք այն ուժը, որը հանգիստ փոխանցել է իշխանությունը, և այդպես չի եղել, որ ատամներով, ամեն ձևով փորձում ենք կառչած մնալ աթոռին: Մենք ունենք մեկ խնդիր՝ ունենալ նորմալ զարգացող երկիր, որտեղ հայ մարդը անվտանգ կապրի, այս խնդիրը պետք է փորձենք լուծել և այդ ճանապարհով ենք մենք գնում և ոչ ոք, կարծում եմ, ի վիճակի չէ մեզ մեր ճանապարհից շեղել:

– Այսինքն՝ վարկանիշի հետ կապված ՀՅԴ-ն որևէ խնդիր չունի՞:

– Տեսեք, քանի որ ես դասախոս եմ, նաև իմ ուսանողներին եմ նույն բանն ասում՝ մենք կարող ենք ականջահաճո շատ բան ասել, բայց ասել՝ վայ, գիտեք թոշակները կավելացնենք, բա՞ սա երկիր է, պետք է այս անենք, փոխենք, քանդենք, ջարդենք, փշրենք ու նորից սարքենք, այդպես չէ, պետք է ասել ճշմարտությունը, որ այո, դժվարություններ, խնդիրներ ունենալու ենք, բայց պետք է ճիշտ ճանապարհով գնալ, ու գոնե եթե այս սերունդը, ինչպես ասում են, եվրոպական չափանիշներով սոցիալական կյանք չի կարողանում կազմակերպել, հաջորդ սերունդն ունենա: Այսինքն՝ այդպես չի, որ միանգամից հնարավոր է առատ երկիր ստեղծել, որտեղ ոչ մի խնդիր չի լինում, մենք պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, թշնամական տրամադրություն ունեցող երկրներով շրջապատված, մենք ստիպված ենք, ինչպես ասում են, խնայել, պահել, բանակը հզորացնել, մեր անվտանգության հետ կապված հարցերը լուծել և շատ դեպքերում սոցիալական բազում հարցեր, ինչպես ասում են, դուրս են մնում լուծելու ճանապարհին: Բայց համոզված եմ, որ սահմանը պինդ պահելու պարագայում, մեր անվտանգության հարցերը լուծելու պարագայում մենք լավ ապագա ենք ունենալու: Այս երկու պետությունները՝ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը լավ ապագա են ունենալու:

– Այսինքն՝ այս գործընթացները միտվա՞ծ են կոալիցիոն ձևաչափով ընտրությունների գնալ, և շատ հավանական է, որ ՀՅԴ-ն սատարի մեկ կամ մի քանի քաղաքական ուժերի կողմից առաջադրված թեկնածուի:

– Մենք մեր հայտարարության մեջ դեռևս օգոստոսի 29-ին ասել ենք, որ ունենալու ենք մեր թեկնածուն, այսինքն՝ դա կարող է լինել կուսակցական, կարող է լինել նաև անկուսակցական: անկուսակցական ասելով, որ մենք լինենք նրա քաղաքական հենարանը, դրա մեջ վատ բան չեմ տեսնում:

– Պարո՛ն Բալայան ինչպե՞ս կմեկնաբանեք Սահմանադրությունը փոփոխելու և իրեն որպես նախագահի թեկնածու գրանցելու վերաբերյալ Սամվել Բաբայանի դիմումի մերժումը Արցախի Ազգային ժողովի կողմից։ Հնչում են մեղադրանքներ, որ մերժեցիք, քանի որ վախենում էիք Բաբայանի բարձր հեղինակությունից:

– Ժողովրդի մեջ սխալ պատկերացումներ կան, եթե լավագույն դեպքում մենք առաջին ընթերցմամբ ընդունած լինեինք, գործընթացներ կային, որ երկրորդ ընթերցում պետք է լիներ, հետո քվեարկության դնեինք ու ուղարկվեր Գերագույն դատարան, որը ՀՀ ՍԴ-ի ֆունկցիաներն է կատարում և սահմանադրականության հետ կապված գնահատական տրվեր: Վեց ամսվա ընթացքում ՍԴ-ն պետք է պատասխան տար, հետո գումարած ևս երեք ամիս: Իսկ մենք փետրվարին նախագահի թեկնածու պետք է առաջադրենք, հիմա նոյեմբերն է, ամիսները գումարեք և տեսեք հնարավո՞ր է երկու-երեք ամսում այդ ամենը, իհարկե ոչ, դա լավագույնս հնարավոր է անել հունիս, հուլիս ամիսներին, այսինքն՝ այն ժամանակ, երբ և՛ նախագահական, և՛ խորհրդարանական ընտրությունները վերջացած կլինեն: Այնպես որ, Սամվել Բաբայանի անձի հետ կապված որևէ խնդիր չկա: Բայց դրա հետ մեկտեղ մենք ունենք բազմաթիվ հիմնավորումներ, որի մասին ամբիոնից հնչեցրել ենք, ինչու մերժել: Այնպես չէ, որ անձի դեմ է, խնդիրներ լուծելու համար է, մենք առաջնորդվում ենք օրենքով այս երկրի ու պետության շահով և այդ շահից բխող որոշում ենք կայացրել: Մեր հայրենիքի ամեն անդամ հարգելի է և իրավունք ունի և՛ կառավարմանը մասնակցել, և՛ երկրին իր ծառայությունը մատուցել, բայց կարգ ու կանոն կա, և մենք դրանով ենք առաջնորդվել:

-Կրկին անդրադառնանք ՀՅԴ-ին, չե՞ք կարծում, որ թեկնածու չառաջադրելով և ընդհանրապես կոնսուլտացիաներով ձգձգելով հապաղում եք՝ հաշվի առնելով, որ մյուս քաղաքական ուժերը, որոնք հայտարարել են, որ կունենան թեկնածու, բավական ակտիվ քարոզարշավի փուլ են մտել:

-Մենք մի քանի անգամ դրա մասին խոսել ենք, դա ճիշտ չէ և ինչ-որ տեղ նաև հակաօրինական է: Ինչպես ասում են՝ ստարտը տրված չէ, և ոչ ոք իրավունք չունի սկսել, ժողովրդին լարված պահելու իմաստ չկա, և մենք ուզում ենք օրենքով սահմանված ժամանակացույցին մոտենալ:

-Իսկ հասարակության տրամադրություններն ինչպիսի՞ն են, ուրվագծվո՞ւմ են ֆավորիտ թեկնածուներ:

– Արդեն որոշ գործիչներ հայտարարել են, որ իրենք կմասնակցեն այս ընտրություններին, և այլ թեկնածուներ ևս կլինեն և մեր խնդիրն է այդ մարդկանց հետ խոսենք, իրենց տեսլականը տեսնենք, ինչպես են երկրի զարգացումը պատկերացնում, այդ կոնսուլտացիները այդ նպատակն են հետապնդում։ Ի դեպ, նաև ժամանակացույց ունենք, թե երբ սկսենք, ոնց անենք:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպական

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

16 Հոկտեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Բնապահպանական Խոստումներ․․․Կենսաբազմազ

«Երկիրը չի մեռնիր․ զայն կը սպաննեն։ Եւ այդ սպաննողները անուններ ու հասցէներ ու

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company