ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Տնտեսական վերլուծություն

Զբաղվածության պետական աջակցության կրկնակի ձախողում և աճող ռիսկեր

07 Նոյեմբեր 2019 Բազմիցս ներկայացրել ենք կոնկրետ մտահոգություններ և օբյեկտիվ գնահատումներ զբաղվածության պետական ծրագրերի ձախողումների վերաբերյալ, որոնք արձանագրվում են իշխանափոխությունից հետո՝ ոլորտի չհամակարգված և ոչ արհեստավարժ կառավարման հետևանքով:

Մասնավորապես, 2018 թվականին զբաղվածության պետական ծրագրերի կատարողականը կազմել է աննախադեպ ցածր՝ 25 տոկոս: Նույնիսկ եղած սուղ հնարավորությունների պայմաններում շուրջ 3000-4000 գործազուրկներ չեն ստացել հնարավոր պետական աջակցություն և չեն տեղավորվել աշխատանքի: Սրա հետևանքով է նաև, որ 2019 թվականի 1-ին եռամսյակին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գործազուրկների թիվն աճեց 16 հազարով:
2019 թվականի տասը ամիսների ցուցանիշներով ևս արձանագրվում է զբաղվածության պետական ծրագրերի ձախողումը: Ասենք օրինակ՝ գործազուրկների մասնագիտական ուսուցման ծրագրի կատարողականը կազմում է շուրջ 19 տոկոս, գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման ծրագրինը՝ 25 տոկոս, գործազուրկին աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման ծրագրինը՝ 45 տոկոս, երիտասարդների մասնագիտական պրակտիկայի ծրագրինը՝ 40 տոկոս, գյուղացիական սեզոնային զբաղվածության աջակցության ծրագրինը՝ 50 տոկոս (հղումը՝ http://employment.am/am/report.html): Այլ կերպ ասած, այս ծրագրերի կատարողականը այս տարի ևս խիստ ցածր է՝ չի գերազանցում 50 տոկոսը:

Փաստորեն ստացվում է, որ զբաղվածության ոլորտի պատասխանատու, քաղաքական բարձր պաշտոններ զբաղեցնողներն ամեն ամիս ստանում են իրենց աշխատավարձի չափ պարգևատրումներ՝ իրենց համար ծրագրված հիմնական աշխատանքը կիսով չափ չկատարելու համար: Այս երևույթը ևս աննախադեպ է՝ բացասական իմաստով:
Ոլորտի պատասխանատուները հիմա էլ մի նոր մանիպուլիացիա են մտածել՝ նորից աննախադեպ: Կառավարության վերջին նիստում ընդունվեց զբաղվածության ծրագրերի ֆինանսական վերաբաշխման նախագիծը (հղումը՝ https://www.e-gov.am/sessions/, օրակարգի 32-րդ հարց): Այս նախագծի հիմնավորման մեջ նշված է հետևյալ նպատակը՝ գործազրկության մակարդակի նվազեցում և կայուն զբաղվածության ապահովում:
Սակայն իրական նպատակը բոլորովին այլ է.

ապահովել զբաղվածության պետական ծրագրերի կատարողականը՝ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման արդյունավետությունը ամբողջովին անտեսելու և ծրագրերի իրականացման ռիսկերն առավելագույնի հասցնելու գնով:

Մասնավորապես, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նաարարության առաջարկով՝ զբաղվածության հիմնական ծրագրերի թերի կատարման հետևանքով չծախսված միջոցները (615 միլիոն դրամ) վերաուղղվում են ընդամենը մեկ ծրագրի՝ անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության ծրագրին: Այս փոփոխությունը առաջ է բերում մի շարք խնդիրներ: Նախ՝ սահմանված չեն գնահատման արդյունքային ցուցանիշները՝ շահառուներից քանի՞ ընտանիքներ դուրս կգան նպաստի համակարգից, քանի՞սը կդառնան ֆերմերներ, լրացուցիչ քանի՞ մարդու համար կապահովվի ժամանակավոր զբաղվածություն և այլն: Լիարժեք նախատեսված չեն շահառուների ընտրության առաջնահերթությունները, ընդ որում՝ ամեն 30 ընտանիքից պիտի ընտրվի 1 ընտանիք: Տարվա ավարտին մնացել է մեկուկես ամիս, որն օբյեկտիվորեն բավարար ժամանակ չէ 1000 լրացուցիչ շահառուների համար այս ծրագիրը կազմակերպելու համար, եթե նկատի ունենանք, որ 2019 թվականի 10 ամիսներին այս ծրագրում ներգրավվել են ընդամենը 42 շահառուներ՝ նախատեսված 50-ի փոխարեն:

Փաստորեն, այս պարագայում առանց մեծ ջանքերի և արդյունքի համար պատասխանատվության՝ կարելի է ցանկացած թվով շահառուների ներգրավել այս ծրագրում և ապահովել բարձր կատարողական նաև զբաղվածության մյուս՝ առավել բարդ ընթացակարգ և հստակ չափելի արդյունք ունեցող ծրագրերի համար, որոնք վերջին երկու տարիներին ձախողվում են: Այս ծրագրի բովանդակությունը պարզ է՝ շուկայից ձեռք է բերվում ասենք խոշոր եղջրավոր անասունը և տրամադրվում է անապահով ընտանիքին՝ յուրաքանչյուր ծրագրի համար ծախսելով 1 միլիոն դրամ:

Այս պարագայում նաև հարց է առաջանում՝ անհրաժեշտ է՞ ունենալ շուրջ 300 աշխատողներով, տարեկան շուրջ 1,2 միլիարդ դրամ պահպանման ծախսերով զբաղվածության պետական ծառայություն, որը, փաստացի պետք է իրականացնի այս ծրագիրը և կազմակերպման բարդության տեսանկյունից դրան համարժեք՝ գյուղացիական սեզոնային զբաղվածության աջակցության ծրագիրը, ամսական մոտ 150 շահառուների համար:

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company