ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Սորվի՞լ հայերէն, հայոց պատմութիւն, Հայաստանեայց Եկեղեցւոյ պատմութիւն…ի՞նչ կ՚ըսեք

08 Նոյեմբեր 2019 Իսկապէս որ շշմեցուցիչ է ինքզինքդ գտնել այս հարցման դիմաց յատկապէս, երբ ան կը դրուի անկախ Հայաստանի կառավարութեան Կրթութեան, Գիտութեան, Մշակոյթի և Սպորտի Պր. Նախարարին իսկ կողմէ։ Շշմեցուցիչ է մանաւանդ սփիւռքահայ այս ծնողին համար, որ հայր է չորս զաւակներու և մեծհա՛յր՝ ութը թոռներու և որ հայոց լեզուի, հայ գրականութեան և հայ մշակոյթի մեր ոգեղէն հարստւթիւնը տարիներ շարունակ, իր կողակցին հետ կողք-կողքի, յամառօրէն փոխանցած է իր ընձիւղներուն՝ տնային ուսուցման այդ գործին համար տեղ բանալով ամերիկեան կեանքի բոլոր միւս սուր առաջնահերթութիւններու կողքին, յաղթահարելով ամէն չկամութիւն, մրցելով շրջապատող մշակոյթի հզօր ալիքին հետ և մերժելով ամէն սոփեստ միջամտութիւն հայէն և օտարէն։

Այսպէս ըրած են և կ՚ընեն այլ ծնողներ ևս ամբողջ Սփիւռքի տարածքին։ Հարց մի տաք մեզի, թէ մենք ինչպէ՞ս ապրած ենք և կ՚ապրինք Սփիւռքի չորս ծագերուն։ Եւ մանաւանդ օրինակ մի բերէք Սփիւռքը արդարացնելու համար ձեր ողորմելի թէզերը հայեցի դաստիարակութեան առարկաները դուրս բերելու պարտադիր ուսուցման կարգավիճակէն մասնագիտական բուհերու պարագային։ Ձեր գործը հայոց հայրենիքին սրտին վրայ անհեթեթ սփիւռք մը ստեղծելը չէ։ Մասնագիտական ուսումնարաններէն շրջանաւարտ ուսանողները կոչուած են կազմելու մեր երկրի ղեկավարութիւնը։ Անոնք կոչուած են փայլելու իրենց ասպարէզներէն ներս։ Անոնք կոչուած են ճակատագրական որոշումներ առնելու։ Անոնք կոչուած են ճակատագիր դարբնելու իսլամութեան ծովուն մէջ ապրող մեր քրիստոնեայ պետականութեան համար։ Անոնք են, որ, առաջին հերթին, պիտի տիրապետեն հայոց լեզուին, հայոց պատմութեան, հայ մշակոյթի հարստութեան, Հայաստանեայց Եկեղեցւոյ պատմութեան, անոր կառոյցին և դաւանաբանական առանձնայատկութիւններուն։

Եւ անոնք են, որ պիտի ըլլան բծախնդի՛ր՝ մեր մշակոյթի որակին և առաջնորդեն հանրային կարծիքը հայ կեանքի երկուութիւններու բարդ ոլորտին մէջ։ Խորհրդային տարիներուն, մեր երկրին պարտադրուած ռուսական վարժարանները իրենց աղէտը գործած են արդէն։ Մենք ունինք նախարարներ այսօր, որոնք հանգիստ խղճով հանրութիւնը կը տանին այսպիսի հարցադրութեանց փոխանակ ամէն օր աւելի ամրագրելու պետութեան պարտադիր ուսման քաղաքականութիւնը ի պաշտպանութիւն մեր ազգային ինքնութեան։ Եւ կարևոր է, որ դաժանօրէն անկեղծ ըլլանք իրարու հետ։ Խորհրդային տարիները հետևողականօրէն զրկած են հայ քաղաքացին բոլոր այս նիւթերէն։ Մեծ բացեր կան հանրութեան գիտակցութեան մէջ այսօր թէ՛ հայոց լեզուի, թէ՛ հայոց պատմութեան, թէ՛ հայ գրականութեան և թէ՛ հայ մշակոյթի պատմութեան ոլորտներուն մէջ։ Հսկայ բաց մը՝ մանաւանդ հայ եկեղեցագիտութեան հետ կապուած։ Պարզ խօսքով, եկէք ընդունինք, որ Հայաստանի Հանրապետութեան ամբողջատիպ քաղաքացին դեռ չէ ծնած։ Այն բարձրորակ հանրութիւնը (որուն կ՚ակնարկէր մեր բազմերախտ ուսուցիչը՝ Գառնիկ Գիւզալեան), որ պէտք էր փայլէր իր բարձրորակ գիտութեամբ և քաղաքացիական ինքնավստահութեամբ և հայրենասիրութեամբ, դեռ մենք չունինք։

Մենք ունինք բարձրորակ մասնագէտներ և փայլուն հաստատութիւններ այս մարզերէն ներս, բայց դեռ չունինք այն հասարակութիւնը, որ իր որոշիչ զանգուածով տէրը ըլլայ իր ոգեղէն հարստութեան։ Մենք ունինք հայրենանուէր բանակ, չարքաշ և հաւատաւոր գիւղացիութիւն, տոկուն ժողովուրդ, բայց ոչ՝ իր անցեալի իրականութեան լիովին իրազեկ քաղաքացի։ Մեծապետական աշխարհին մէջ ի Հայաստան և ի սփիւռս աշխարհի, առանց անկախ պետականութեան, մենք ըրած ենք ամէն բան կարելին փրկելու հաստատակամութեամբ։ Թէ՛ Հայաստանի և թէ՛ Սփիւռքի մէջ մենք գործած ենք նաւաբեկեալի դիրքերէ և մեծ ճիգերով նաւը հասցուցած ենք նաւահանգիստ։

Հիմա ժամանակն է կերտելու մեր ամբողջական քաղաքակրթութիւնը փոխանակ մեծապետական մայրաքաղաքներուն մասնագիտական ատաղձ հայթայթելու։ Ուսուցման այս փաթեթը, որ կ՚առաջադրուի Պր. Նախարարին կողմէ, հայրենիք և անկախ պետականութիւն չի կերտեր։ Ան կը պատրաստէ արտագաղթի սերունդ։ Ան կը պատրաստէ նոր սփիւռք։ Ան կը պարպէ երկիրը իր էութենէն։ Ան նաև իր թոյլատու և կամազուրկ մտայնութեամբ ի վերջոյ կը բարոյալքէ Սփիւռքը։ Ան չի կրնար ընդունելի ըլլալ մեր պահանջատէր երիտասարդութեան։ Ան չի կրնար ընդունելի ըլլալ հայ քաղաքական բեմին վրայ ազգային տեսլականով գործող և այդ գործին դրօշակիրը հանդիսացող ուժերուն։ Ան պէտք է կասեցուի անմիջապէս և առանց այլևայլի։ Աննշան և անվնաս թուող այս քայլերն են, որ օրը օրին մտայնութիւն կը դառնան և հետզհետէ կը քայքայեն մեր դիմադրականութեան հիմքերը։

Կարօ Արմենեան
Նոյեմբեր 8, 2019 Ուաշինկթըն

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company