ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Երիտասարդական
  • Յայտարարութիւններ

ՀՅԴ ՀԵՄ. Դիմում՝ Ազգային ժողովի ԲՀԿ և ԼՀԿ խմբակցություններին

15 Նոյեմբեր 2019 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվելի՛ խմբակցություններ,

Ինչպես գիտեք, արդեն տևական ժամանակ հանրության լայն շրջանակի մոտ տարակուսանք և ընդվզում է առաջացրել կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում մեկ նախարարության պատասխանատվության ներքո մեկտեղված կառավարության քաղաքականությունը: Առանց համապարփակ հայեցակարգի, օրակարգ են բերվել և իրականացվում են մի շարք գործողություններ, որոնք ուղղված են ազգային արժեհամակարգի և հաստատությունների դեմ:

Ընդվզման առաջամարտիկը հայ երիտասարդությունն է, որը դեմ է ազգայինը առաջադիմականին արհեստականորեն հակադրող նախարարի և նրան աջակցող քաղաքական թիմի մոտեցումներին ու ազգային ինքնությանը հարվածող գործողություններին: Պետական բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձը նաև անվայել վարքագիծ է դրսևորում:

ԿԳՄՍ նախարարության բազմաթիվ գործողությունների և վարվող քաղաքականությանը դեմ են արտահատվում մշակութային գործիչներ, գիտամանկավարժական կոլեկտիվներ, ակադեմիական հանրության ներկայացուցիչներ, հեղինակություն ունեցող բազմաթիվ մարդիկ: Իշխանափոխությանը հաջորդած 1,5 տարվա ընթացքում այս ոլորտներում դրական փոփոխությունների փոխարեն ականատեսն ենք անձի արժանապատվությունը վիրավորող, ազգային միասնականությանն ու ինքնությանը, ավանդական արժեքներին հարվածող իշխանության ներկայացուցիչների վարքագծին:

Երիտասարդական շարժման կազմակերպիչների և հանրության լայն շրջանակների կողմից առաջադրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին պաշտոնից ազատելու հարցը՝ որպես ոլորտային քաղաքականության մշակման և իրականացման` Սահմանադրությամբ և օրենքով լիազորված պատասխանատուի:

Պետության խորհրդարանական կառավարման համակարգին անցած Հայաստանի Հանրապետությունում Ազգային ժողովին ու նրա առանձին մարմիններին Սահմանադրությամբ վերապահվել է գործադիրի վրա ներգործելու հնարավորություն: Մասնավորապես՝ Սահմանադրության 113-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովի խմբակցություններն ունեն կառավարության անդամներին գրավոր հարցապնդումներով դիմելու իրավունք: Հարցապնդումների պատասխանները ներկայացվում են Ազգային ժողովի նիստում: Խմբակցության առաջարկությամբ հարցապնդման պատասխանը քննարկվում է: Հարցապնդման արդյունքով՝ Ազգային ժողովը կարող է առաջարկել վարչապետին՝ քննարկել կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը:

Սահմանադրության 152-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության կարգի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նախարարն ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը, ինքնուրույն մշակում և իրականացնում է կառավարության՝ նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի քաղաքականությունը: Նույն օրենքի համաձայն՝ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակում և իրականացնում է կրթության, գիտության և լեզվի, հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդման, ազգային և համամարդկային արժեքների պահպանման և զարգացման, գիտական և գիտատեխնիկական, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի համակարգի բնականոն գործունեության ապահովման, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառների պահպանման ու զարգացման ապահովման, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի համակարգերի որակի և արդյունավետության մոնիտորինգի և գնահատման, մշակույթի զարգացման, մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, ուսումնասիրության, օգտագործման, հանրահռչակման, հասարակության կողմից մշակույթի՝ որպես զարգացման միջոցի գիտակցման, նոր արժեքների ու նոր գաղափարների ներդրման, հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման ու զարգացման համար պայմանների ստեղծման, մշակութային արժեքներին հաղորդակցվելու, մշակույթի բնագավառում ազատ ու մատչելի ծառայությունների մատուցման պայմանների ապահովման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերի, բնակչության առողջության ամրապնդման, ֆիզիկական դաստիարակության համակարգի ստեղծման, մարզիկների պատրաստման, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի և մարզիկների մասնակցության, սպորտի բնագավառում գիտամեթոդական ու վերլուծական աշխատանքների իրականացման, ծրագրերի համադասման ապահովման, երիտասարդության ներուժի իրացման և զարգացման համար արդյունավետ մեխանիզմների մշակման և կիրառման, երիտասարդների մասնակցային գործընթացների խթանման, հոգևոր-մշակութային, ազգային ինքնության զարգացման, հայրենասիրական դաստիարակության, իրավագիտակցության մակարդակի բարձրացմանն ուղղված՝ կառավարության քաղաքականությունը:

Ակնհայտ է, որ հանրության լայն շրջանակների դժգոհությունն առաջացրած ՀՀ ԿԳՄՍ նախարարության վարած քաղաքականությունն ու նախաձեռնած գործողությունները չեն համապատասխանում վերը նշված, ինչպես նաև մի շարք օրենսդրական պահանջների (այդ թվում՝ կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, ինչպես նաև Հայաստնյայց առաքելական սուրբ եկեղեցու վերաբերյալ օրենսդրությանը):

Ելնելով վերը նշվածից, դիմելով Ձեզ՝ ակնկալում ենք, որ կիրականացնեք Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված գործողություններ՝ նախաձեռնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության գործընթացը:

Հարգանքով՝
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միություն

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company