ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բիւրօ
  • Ելոյթներ

Տպավորություն է, որ երկիրը զարգանում է մեկ մարդու քմահաճույքով

15 Նոյեմբեր 2019 Արցախն արդեն ասել է, թե ինչպես պետք է հարցը լուծել և հարկավոր չէ նոր բաներ մոգոնել՝ «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի կազմակերպած համաժողովում, նշեց ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը:

«Ղարաբաղի ժողովուրդն իր Սահմանադրության 175-րդ հոդվածում հստակ սահմանել է, թե ինչպես է պատկերացնում Ղարաբաղյան հարցի կարգավորումը. ստատուս քվոն պետք է պահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ չի ճանաչվել Արցախի Հանրապետությունը և չի վերականգնվել նրա տարածքային ամբողջականությունն ու չեն ճշտվել սահմանները: Արտաքին քաղաքականությունը պետք է սրան հետևի: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ երկիրը ոչ թե ծրագրերով է զարգանում, այլ մեկ մարդու քմահաճույքով: Սա երկար չի կարող տևել: Ահազանգը պետք է հնչեցվի: Սա հո իրենց հոր բոստանը չէ, այլ բոլոր սերունդների նվաճած հայրենիքը: Մրից ելանք, մրջուրն ընկանք. այն ժամանակ ասում էին՝ «պոլի փետ լինի, ՀՀՇ-ից լինի», իսկ հիմա՝ ով քանի կիլոմետր քայլել է, ըստ այդմ պետք է պաշտոն ստանա»,- ասաց նա:

Ըստ Ռուստամյանի՝ նոր իշխանությունն ինքնասիրահարված է. եթե ասես՝ Ղարաբաղի հարցով գործընթացը մտել է փակուղի, կասեն՝ երբեք նման վիճակ չի եղել, որ Ղարաբաղի հարցում նման մեծ ձեռքբերումներ և հաջողություններ գրանցված լինեն, ասես՝ ազգը պառակտված է, կասեն՝ երբեք ազգն այսքան միասնական չի եղել, ասես՝ անօրինականություններ են կատարվում և դատական համակարգը ձեռքից գնացել է, կասեն՝ ո՞նց, մեր ժամանակների նման ժողովրդավարություն երբևէ եղե՞լ է, մենք ժողովրդի իշխանությունն ենք, ժողովուրդը մեզ տվել է մանդատ և երբեք այսպիսի ծանրակշիռ մանդատ ունեցող իշխանություն չի եղել: Սակայն, ըստ դաշնակցական գործչի, քանի դեռ իշխանությունները դուրս չեն եկել այդ ինքնասիրահարված վիճակից, երկխոսության հնարավորություն անգամ չի լինի:

Ռուստամյանը նշեց, որ երբ որևէ մեկը փորձում է իշխանություններին ասել, որ լուրջ պրոբլեմներ կան, բովանդակությունը թողած՝ ասողին են սկսում քննադատել, ասել՝ սև ես, հակահեղափոխական ես:

Նա համեմատական անցկացրեց ներկա և Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունների միջև։ Որպես ամենամեծ ձեռքբերում համարելով 2018 թ. շարժումը՝ Ռուստամյանը նշեց, որ ժողովուրդը հասկացավ՝ ոտքի կանգնելով կարող է իշխանություն փոխել և իր կամքը պարտադրել և դա չի կարելի կորցնել:

«Մենք տեսել ենք, որ 1991 թ. եկել է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 83 տոկոսով, և այնքան է ոգևորվել դրանից, որ իր թիվ մեկ հարցը համարել է, որ իր պատմական ձախողումը կլինի, եթե հանկարծ հաջորդ ընտրություններում չհաղթի, քանի որ դա կնշանակի, որ ինքն իջնում է Օլիմպոսից: Եվ ամեն ինչ արեց, որ ստեղծի իշխանության վերարտադրման համակարգ: Վախենամ՝ նույն բանը հիմա էլ լինի: Նրանց խնդիրն էլ է լինելու, որ հանկարծ խայտառակ չլինեն պատմության առաջ, քանի որ իրենց համարում են մեսիաներ, կատարել են մի բան, որ տիեզերքը պետք է գա՝ իրենցից օրինակ վերցնի: Ժողովրդով են եկել իշխանությունները, ժողովրդով էլ պետք է գնան»,- եզրափակեց Արմեն Ռուստամյանը:

yerkir.am

https://youtu.be/rM-zi98kYPk

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կա

Համատարած բռնությունների և վախի մթնոլորտում, բռնաճնշումների բոլոր տեսակների կի

24 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company