ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

Ինչպիսի՞ն է արտագաղթի իրական պատկերը. վարչապետի հրապարակած ցուցանիշի հետքերով

18 Նոյեմբեր 2019 Օրերս Փարիզում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2019 թվականին 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից արտագաղթը նվազել է 90 տոկոսով։ Ցավոք, հայտարարությունից հետո իշխանության ներկայացուցիչները չփորձեցին կոնկրետ թվերով հիմնավորել այդ պնդում, ինչը հանրության շրջանակում տարընկալումների տեղիք տվեց։ Թեև գործող իշխանությունները չեն սիրում թվեր, հաշվարկներ, մոդելներ, այնուամենայնիվ, դրա անհրաժեշտությունը կա, քանի որ արտագաղթը և դրա դինամիկան ուղղակիորեն խոսում են տվյալ երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականության արդյունավետության մասին։ Արտագաղթը արյունաքամ անող վերք է. արտագաղթ ծնող հիմնական պատճառների մասին խոսելիս նախևառաջ հարկավոր է համեմատել ցուցանիշները, գնահատելու, թե ինչ է արվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը և կենսամակարդակը բարելավելու, մարդկանց իրենց հայրենիքում պահելու ուղղությամբ։ Այսպես. 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից մեկնողների և ժամանողների տարբերությունը կազմում է -9857 մարդ, որը ներառում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների տեղաշարժը՝ մուտքերը և ելքերը։ 2016 թվականի նույն ժամանակահատվածում Հայաստանի անցակետերով իրականացված մուտքերի և ելքերի տարբերությունը կազմել է -86694 մարդ։ Ըստ ՀՀ վիճակագրության կոմիտեի տվյալների՝ 2019 թվականին 2016 թվականի նույն ժամանակահատվածի համաձայն Հայաստանից մեկնողների և ժամանողների տարբերությունը (ներառյալ ՀՀ քաղաքացիներ և օտարերկրացիներ) նվազել է 88,6 տոկոս, որը բավականին մոտ է վարչապետի հրապարակած 90 տոկոսին։

Միաժամանակ, նույն պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից արտագաղթել են 35549 ՀՀ քաղաքացիներ (ՀՀ փաստաթղթերով), որոնց թիվը 2018 թվականի համեմատ նվազել է 15,7 տոկոսով, 2017 թվականի համեմատ՝ 52,6 տոկոսով, 2016 թվականի համեմատ՝ 64,1 տոկոսով։

Հատկանշական է, որ 2019 թվականին արտագաղթի կրճատման տեմպը ավելի ցածր է, քան նախորդ տարիներինը․ մասնավորապես՝ 2019 թվականին 2018 թվականի համեմատ արտագաղթը նվազել է 37,2 տոկոսով, 2018 թվականին 2017 թվականի համեմատ՝ 70,9 տոկոսով, 2017 թվականին 2016 թվականի համեմատ՝ 37,8 տոկոսով։ Պատկերը ավելի վատ է ՀՀ փաստաթուղթ ունեցող անձանց արտագաղթի կրճատման մասով։ Սա նույն է, որ տարին նախորդ տարվա համեմատ գրանցենք նվազող ՀՆԱ-ի աճի տեմպ, և դա որպես մեծ ձեռքբերում կամ հեղափոխական առաջընթաց հայտարարենք։

Մտահոգիչ է նաև, որ վերջին տարիների ընթացքում օտարերկրացիների էական հոսքի անվերահսկելի դինամիկա է գրանցվում, իսկ այս ուղղությամբ համապատասխան միգրացիոն և աշխատաշուկայի կարգավորման քաղաքականությունն ուղղակի բացակայում է։

Ամփոփելով վերոգրյալը, հարկ է արձանագրել, որ 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին վատացել է արտագաղթի կրճատման տեմպը, ինչը մեկ անգամ ևս փաստում է, որ նախորդ շրջաններից եկող և այս իշխանությունների կողմից շարունակվող նեոլիբերալ քաղաքականությունն իրեն սպառել է՝ նույնիսկ նվազող կոռուպցիայի պայմաններում։ Հայաստանի ժողովրդագրության խնդիրը արմատապես լուծելու համար անհրաժեշտ է համադրել քաղաքական և մասնագիտական շրջանակների ներուժը՝ նոր սոցիալ-տնտեսական քաղաքականություն մշակելու և իրականացնելու համար։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company