ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Յօդուածներ

Առաջնահերթը` Հայ Դպրոցն Է

29 Նոյեմբեր 2019 Յ.ԲԱԳՐԱՏՈՒՆԻ

Լիբանանեան փոթորիկը անմասն չի ձգեր Լիբանանի հայութիւնը:

Վերջին ժամանակաշրջանին հետզհետէ խորացող տնտեսական տագնապին, ելեւմտական իրավիճակի անյստակութեան ու աճող կենցաղային դժուարութեանց վրայ եկաւ աւելնալու 17 հոկտեմբերի ժողովրդային ցասումին իբրեւ հետեւանք կառավարութեան հրաժարականը եւ դրամատնային տագնապը աննախատեսելի ապագայ մը բացաւ բոլոր լիբանանցիներուն առջեւ:

Լիբանանեան թղթոսկիի արժեզրկումով ու տնտեսական տագնապին իբրեւ հետեւանք գործազրկութիւնը աւելցաւ եւ բոլորս դրաւ յաւելեալ պատասխանատուութեանց դիմաց:

Առաջին անգամը չէ, որ Լիբանանի հայութիւնը կը գտնուի տագնապի մէջ:

Բայց նաեւ պիտի չըլլայ ա՛յն, որ մենք յուսալքուինք, խուճապի մատնուինք եւ արագ ու անհաշիւ կեցուածքներով մտահոգուինք հաւաքական «քանդումով» մը, որ վայել է միայն անջիղ, անողնայար, պատեհապաշտ ու անհեռատես հաւաքականութեանց:

Հայութիւնը Լիբանանի մէջ տարբեր տագնապալի փուլերու, հարուստ կենսափորձը ունի տոկալու, համբերելու, յաղթահարելու եւ յաղթելու իր դիմաց ցցուած խոչընդոտներուն` այդպիսով շարունակելու համար հայութեան հաւաքական գոյութեան պահպանումն ու ամրապնդումը:

Լիբանանի մէջ մեր գոյութեան պահպանման հիմնական ամրոցը հայ դպրոցն է անկասկած: Այս մէկը լաւ գիտէ իր զաւակը հայ դպրոց ուղարկող ծնողքը, հայոց լեզուին ու հայկականութեան նախանձախնդիր հայ մարդը, հայու ինքնութիւնը ամրօրէն պահպանուած տեսնող հայը:

Կրթական պատասխանատուութիւն շալկած հայկական յարանուանութիւններ թէ միութիւններ արդէն իսկ անցնող տարիներուն, երկարատեւ սերտողութիւններէ ետք կատարեցին անհրաժեշտ դասաւորումներ, դպրոցներու միացումով կամ մէկտեղումով եւ դիմեցին համապատասխան միջոցառումներու կրթութեան հայ օճախը վառ ու նախանձելի պահելու համար:

Այսօր, մեր այս տագնապին մէջ, մեր առաջնահերթութիւնը հայ դպրոցն է միայն:

Բոլոր միութիւններէն, կառոյցներէն, նպատակներէն առաջ հայ դպրոցը կանգուն պահելու հիմնախնդիրին դիմացն ենք բոլորս:

Չկայ աւելի առաջնահերթ խնդիր ու ծրագիր, քան տագնապի այս օրերուն լիբանանահայ դպրոցը կանգուն պահելու գերխնդիրը:

Բազմիցս ըսած ու կրկնած ենք, ու պիտի շարունակենք կրկնել:

Ոչ մէկ կուսակցութիւն կը գոյատեւէ առանց հայ դպրոցի:

Ոչ մէկ մշակութային, մարզական, բարեսիրական թէ հայրենակցական միութիւն կը գոյատեւէ առանց հայ դպրոցի:

Ոչ մէկ թերթ կը գոյատեւէ եւ ընթերցող կը պահէ առանց հայ դպրոցի:

Հայ եկեղեցին կը փակէ իր դռները, երբ հայ դպրոցը կ՛անշքանայ: Հայը կրնայ մնալ քրիստոնեայ, բայց եկեղեցին չ՛ունենար հայերէնով աղօթք բարձրացնող հայ, ո՛չ ալ հայերէն աղօթք կարդացող հոգեւորական:

Հայ դպրոցը հիմն է մեր գոյութեան:

Երկրի տնտեսական այս վիճակին մէջ, մեր միակ կիզակէտը պէտք է ըլլայ կրթական մեր կառոյցներուն, մեր գոյութիւնը ապահովող հայ դպրոցին գոյատեւման եւ առաքելութեան շարունակութեան պահպանումը:

Այս ուղղութեամբ, տնտեսական թէ ելեւմտական հաշիւներէ մեկնած որեւէ նահանջ, տկարութիւն կամ տատանում ո՛չ միայն չի նպաստեր հայ դպրոցին այլեւ կը հարուածէ Լիբանանի հայութեան ողնայարը:

Խուճապային, շուտիկ եւ զուտ առեւտրական հաշիւներով որոշումներ կարելի չէ կայացնել նման ճակատագրական փուլերու:

Պահանջուածը` հաւաքական գիտակցութեամբ եւ հաւաքական պատասխանատուութեամբ հայ դպրոցը ամուր պահելն է:

Հարցը համայն լիբանանահայութեան խնդիրն է եւ կարելի չէ զիջիլ հայ դպրոցին հաշուոյն:

Որեւէ զիջում համահայկական մեր ուժը տկարացնելու կը ծառայէ միայն:

Առաջնահերթը` հայ դպրոցն է:

Բոլորս պարտինք նեցուկ կանգնիլ հայ դպրոցին:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կա

Համատարած բռնությունների և վախի մթնոլորտում, բռնաճնշումների բոլոր տեսակների կի

24 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company