ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Լուրեր

2020թ. բյուջեի քննարկումները «Դաշնակցություն» խմբակցության հետ

04 Դեկտեմբեր 2019 Արցախի Հանրապետության Ազգային Ժողովում 2020թ. պետական բյուջեի հանձնաժողովային քննարկումներից հետո նախագիծը քննարկվում է ԱՀ խմբակցություններում: Դեկտեմբերի 3-ին «Դաշնակցություն» խմբակցությունը ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիոսյանի և ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանի հետ քննարկել է 2020թ. գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագծի հետ կապված հարցեր:

Խմբակցության պատգամավորները լուսաբանական հարցեր են ուղղել ու տարբեր ոլորտների վերաբերյալ առաջարկներ ներկայացրել կառավարության ներկայացուցիչներին:

«Դաշնակցություն» խմբակցության անդամները նախ բարձրացրել են գյուղատնտեսության ոլորտում ցուցանիշների անկման հարցը՝ տվյալ ոլորտում շոշափելի արդյունքներ ապահովելու համար կարևորելով կոոպերատիվ տնտեսությունների զարգացումը: «Մեր ազգաբնակչության հիմնական մասը զբաղված է այդ ասպարեզում, բայց չնայած կառավարության ջանքերին, շոշափելի արդյունքներ տեսանելի չեն»,- նշել է Վահրամ Բալայանը:

Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ գյուղատնտեսության բնագավառում շոշափելի արդյունքներ կան, իսկ նվազումը պայմանավորված է բնակլիմայական անբարենպաստ պայմաններով: Պետնախարարը շեշտել է, որ կարևորում են կոոպերատիվների ստեղծումը: «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին օրենքում հստակ նշված է, որ պետությունը պետական աջակցության ծրագրեր պետք է իրականացնի: Այս տարի փորձնական առաջին անգամ պետական աջակցությամբ երկու կոոպերատիվ է ստեղծվել Շուշիի շրջանում, ակնկալում ենք, որ այդ փորձը կտարածենք նաև այլ շրջաններում»,- ավելացրել է Գրիգորի Մարտիրոսյանը:

ԱՀ ԱԺ փոխնախագահը առաջարկել է արժեզրված ավանդները գոնե ՀՀ-ում կիրառվող մեխանիզմով՝ այսինքն ամբողջությամբ փոխհատուցել: Վահրամ Բալայանը հարցեր է ուղղել նաև լրացուցիչ միջոցներ տրամադրելու միջոցով ՏԻՄ լիազորությունների ընդլայնման, ժողովրդագրական վիճակի բարելավման ուղիների, թատրոնի շենքի վերանորոգման, ինտերնետային հասանելիության և այլ խնդիրների մասին:


Պատգամավոր Ռիտա Մնացականյանը բարձրացրել է զոհված 38 ազատամարտիկների ընտանիքներին բնակարանների հատկացման, Արցախում գիշերօթիկ հաստատությունների փակման հավանականության, գյուղաբնակ երիտասարդ ընտանիքներին բնակարանների կառուցման համար տրամադրվող 3մլն դրամ աջակցության ավելացման և այլ հարցեր:

Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ ընթացիկ տարում կազմվել են զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանների վերանորոգման և տրամադրման հերթացուցակներ, ըստ այդմ էլ կտրամադրեն: Պետնախարարի խոսքով՝ գյուղաբնակ երիտասարդ ընտանիքներին 3 մլն դրամը տրվելու է անհատույց, իսկ 2 մլն դրամը փոխառությամբ՝ տարեկան 1% տոկոսադրույքով: Իսկ ինչ վերաբերում է գիշերօթիկ հաստատությունների փակման հարցին, ապա, ըստ ԱՀ կառավարության ներկայացուցիչների, Արցախում նման հարց չի քննարկվում:

«Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Ալյոշա Գաբրիելյանն անդրադարձել է պետական բյուջեի ցուցանիշներին: «Նախորդ տարվա համեմատ համախմբված բյուջեով 2020թ. 7,6% աճ է նախատեսում, բայց ոչ սեփական եկամուտների հաշվին: Իմ մտահոգությունն այն է, որ սեփական եկամուտների հաշվին բյուջեն ավելանա»,- նշել է Ալյոշա Գաբրիելյանը՝ շեշտելով հանքարդյունաբերությունից բյուջե կատարվող մուտքերը:

ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը նշել է, որ հանքարդյունաբերությունից եկամուտների նվազումը կապված չէ վարչարարության հետ, հիմնականում արտաքին ազդակներով է պայմանավորված:

Ալյոշա Գաբրիելյանը կառավարության ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրել է նաև համայնքների համաչափ զարգացման անհրաժեշտության վրա՝ նշելով Ստեփանակերտի և շրջանների բնակիչներին մեկ շնչի հաշվով հատկացվող պետական միջոցների անհավասարությունը:

Հիշեցնենք, որ «Դաշնակցություն» խմբակցությունը պարբերաբար բարձաձայնում էր համայնքների համաչափ զարգացման խնդիրը՝ կարևորելով գյուղերի բնակիչների կեցության բավարար պայմանների ապահովումը:

«Դաշնակցություն» խմբակցության անդամները ԱՀ պետնախարարի և ֆինանսների նախարարի հետ հանդիպմանը բարձրացրել են նաև Ստեփանակերտի 10-րդ դպրոցի վերանորոգման, Մեծ Թաղերի «Սոսե» և Քարվաճառի մանկապարտեզների կառուցման, Պառավաթումբից Կաղարծի տանող ճանապարհի որոշ հատվածի բարեկարգման և այլ հարցեր:

Տ. Աղաջանյան
aparaj.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company