ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

«Փիղը երկնեց և մուկ ծնեց» կամ հաստատվեց «Աշխատիր Հայաստան» ծրագիրը

06 Դեկտեմբեր 2019 Վերջապես՝ շուրջ երկու տարի մշակվելուց ու գովազդվելուց հետո, 2019թ. դեկտեմբերի 5-ին կառավարությունը հաստատեց «Աշխատիր Հայաստան» ռազմավարությունը (https://www.e-gov.am/sessions/, օրակարգի 29-րդ հարց):

Հանրության մեջ օբյեկտիվորեն ձևավորվել էր հավաքական սպասում հնգամյա այս ծրագրից, ըստ որի՝ այն պետք է դառնար «աղքատությունից դեպի արժանապատիվ աշխատանք» ճանապարհային քարտեզը:
Ցավոք, նորից արձանագրում ենք անհամապատասխանություն՝ ձևավորված հանրային սպասումների և այս դեպքում՝ արդեն հաստատված ռազմավարության:

Խոսքն էլ վերաբերում է գործող իշխանության հռչակած հեղափոխական հիմնարար թեզին՝ «աղքատությունը գլխից հանելուն և աշխատելուն»:

Բերենք բնութագրական մանրամասներ: Կառավարության այս որոշմամբ սահմանվել է՝ «Աշխատիր Հայաստան» ռազմավարությամբ ապագա հինգ տարիների համար նախատեսված ծրագրերը պետական բյուջեից կֆինանսավորվեն, եթե տվյալ տարվա բյուջեում լինի այդ ծախսերի հատկացման հնարավորություն:

Ստացվում է՝ կառավարությունը չափելի որևէ պարտավորություն չի վերցնում իր ռազմավարության իրականացման հիմնական պայմանը՝ ֆինանսավորումն ապահովելու համար:

Ոչ ֆինանսական ցուցանիշների թիրախավորումը ևս որևէ աղերս չունի նախապես խոստացվածի հետ:
Փաստորեն, գործազրկության կրճատման և զբաղվածության աճի հեղափոխական խոստումները հենց ստացան թվային արտահայտություն և դարձան իշխանության համար չափելի պարտավորություն՝ «թռիչքայինից» դարձան «հազիվ սողացող»:

Մասնավորապես, «Աշխատիր Հայաստան» ռազմավարության հիմնական նպատակադրումներից է զբաղվածության ծրագրերի աջակցությամբ աշխատանքի տեղավորվածների թվի ավելացումը, որի համար էլ ապագա 5 տարիներին թիրախավորվել է տարեկան ընդամնեը 5 տոկոս աճ:

Պատկերն ամբողջացնելու համար բերենք հատկանշական ևս 2 ցուցանիշներ, որոնց մասին բազմիցս ենք հայտնել մեր առարկայական մտահոգությունները: 2018 թվականին զբաղվածության պետական ծրագրերի կատարողականը կազմել է աննախադեպ ցածր՝ 25 տոկոս, իսկ 2019 թվականի փաստացի ցուցանիշներով չի գերազանցի 50 տոկոսը: Այսինքն՝ 2018-2019 թվականներին զբաղվածության պետական ծրագրերի թերակատարման հետևանքով մեծ թվով գործազուրկներ չեն ընդգրկվել պետական ծրագրերում և չեն տեղավորվել աշխատանքի: Հնարավորությունն արդեն կորցրած գործազուրկների ընդհանուր թիվը կազմում է զբաղվածության պետական ծրագրերում ներգրավելու համար նախատեսվող շահառուների տարեկան միջին թվի 125 տոկոսը:

Այլ կերպ ասած՝ աննախադեպ ցածր կատարողականների հետևանքով նախորդ 2 տարիներին կորցրած հնարավորությունը կվերականգնվի 25 տարի հետո՝ «Աշխատիր Հայաստան» ռազմավարության թիրախավորմամբ (զբաղվածության ծրագրերի արդյունքում աշխատանքի տեղավորվածների թվի ավելացում՝ տարեկան 5 տոկոսով): Այսպիսով, անհրաժեշտ կլինի իրագործել 5 հատ այսպիսի ռազմավարություն:

Գործող կառավարությունը կունենա արդյո՞ք այդքան ժամանակ, որ իր նախորդ 2 տարիների ձախողումների հետևանքները վերականգնի՝ զբաղվածության ծրագրերի իրականացման ոլորտում:

Այսքանից հետո մեղմ ասած զարմանալի են ռազմավարության մեջ ներառված «գնահատումները», որոնք վերաբերում են իրենցից առաջ իրականացվող զբաղվածության քաղաքականությանը: Ասենք օրինակ՝ ոլորտը պատշաճ ուշադրության չի արժանացել, զբաղվածության պետական ծրագրերը կա՛մ գրավիչ չեն, կա՛մ դրանց մասին իրազեկվածության մակարդակն է ցածր, առկա ծրագրերը մեծամասամբ թիրախավորում են սոցիալապես խոցելի խմբերին, մինչդեռ պետությունը պիտի սահմաներ այլ առաջնահերթություններ և այլն:

Նախորդ շրջանը գնահատելու պարագայում օբյեկտիվորեն անհրաժեշտ է անդրադառնալ նաև այդպես էլ անպատասխան մնացած բազում հարցերի, որոնք բազմիցս բարձրացրել ենք իշխանափոխությունից հետո՝

-2018-2019 թվականներին զբաղվածության ծրագրերի աննախադեպ թերակատարումներն արձանագրվել են պատշա՞ճ ուշադրությամբ, թե՞ …,
-զբաղվածության ոլորտի պատասխանատու և բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնողներն այս ընթացքում յուրաքանչյուր ամիս պարգևատրվել են օրենքո՞վ՝ կատարողական արդյունքների՞ համար, թե՞ …,
-ծրագրերը գրավիչ դարձնելու, թե՞ ամեն գնով կատարողական ապահովելու համար է, որ այս ընթացքում հետևողականորեն վերացվում են ծրագրերի ռիսկերի կառավարման և հասցեականության ապահովման գործիքները,
-ամեն գնով կատարողական ապահովելու համար հիմա էլ նախատեսվում է վերացնե՞լ շահառուների առաջնահերթությունները, որոնք սահմանված են՝ ըստ աշխատաշուկայում գործազուրկների անմրցունակության, բա ու՞ր մնաց սոցիալական ներառական զարգացումը,
-ինչու՞ է պատասխանատու պետական մարմնի առաջարկով օրենքից հանվում ծրագրերի տարածքային բաշխման և թիրախավորման պահանջն այն դեպքում, երբ «Աշխատիր Հայաստան» ռազմավարության մեջ հիմնավորված է ծրագրերի բաշխման օբյեկտիվ անհրաժեշտությունը՝ աշխատաշուկայի տարածքային առանձնահատկություններով պայմանավորված,
-ներկայումս որքանո՞վ են համակարգված ծրագրերի հանրայնացման աշխատանքները, իրազեկման ի՞նչ նոր քայլեր են արվել և որքանո՞վ է բարձրացել իրազեկվածության մակարդակը,
գործող ծրագրերին ի՞նչ նոր ծրագիր է ավելացել,
-ինչու՞ են տարիներ շարունակ գործող ծրագրերը հանրությանը ներկայացվում՝ որպես նոր ծրագիր, ասենք օրինակ՝ անասնապահության աջակցության ծրագիրը, որը գործում է 2014 թվականից, սակայն 2019 թվականի նոյեմբերին կառավարության նիստում զեկուցվեց՝ որպես նոր ծրագիր,
-ինչու՞ են 2-3 տարով հետաձգվել զբաղվածության ոլորտի տեղեկատվական ապահովման կարևորագույն բարեփոխումները, որոնք մեկնարկել էին դեռևս 2016 թվականից և ձևավորված էին իրական նախադրյալներ՝ 2018 թվականին ավարտելու համար, ասենք օրինակ՝ զբաղվածության առցանց հարթակի մշակումը հետաձգվել է մինչև 2020 թվական, զբաղվածության պետական գործակալության տեղեկատվական ներքին համակարգը՝ 2021 թվական,
զբաղվածության քաղաքականության փոփոխություններ նախաձեռնելիս դիտարկվում է՞ «մի՛ վնասիր» սկզբունքը, որն այս իրավիճակում առարկայական անհրաժեշտություն է,
-միջազգային անորոշ փորձ վկայակոչելով և թելադրված քաղաքական դրդապատճառներով մասնագիտական գնահատումներ կատարելիս՝ ծանոթացել ե՞ք զբաղվածության գործող մոդելի վերաբերյալ Աշխատանքի միջազգային կազմակերպության բարձր գնահատականին, ըստ որի՝ մեր երկրում ներդրված նոր ծրագրերը առաջարկվել են ԵԱՏՄ անդամ երկրներին:

Իսկ հուսադրողն էլ այն է, որ աշխատանքի և զբաղվածության ոլորտում իշխանափոխությունից հետո ձախողված գոնե որոշ բարեփոխումներ վերաիմաստավորվել և ներառվել են «Աշխատիր Հայաստան» ռազմավարությունում:
Մասնավորապես, 2017 թվականին հաստատվել էր «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» օրենքի հայեցակարգը: Դրա հիման վրա էլ մշակվել էր համապատասխան օրենքի նախագիծը, որը գտնվում էր քննարկումների փուլում և պետք է ընդունվեր 2018 թվականին:

Մյուսը՝ 2017 թվականին մշակվել էր ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների ծավալուն նախագիծ: Շահագրգիռ լայն քննարկումների և միջազգային փորձագիտական եզրակացությունների հիման վրա այդ նախագիծը լրամշակվել և 2018 թվականի սկզբին ներկայացվել էր Ազգային ժողովի քննարկմանը: Նախագիծը բխում էր մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման, ինչպես նաև իրավակիրառական պրակտիկայից վեր հանված մի շարք խնդիրների լուծման օբյեկտիվ անհրաժեշտությունից: Ի դեպ, 2018-2019 թվականներին այս նախագծից առանձնացված մի քանի հոդվածներ ընդունվել են՝ որպես իշխող քաղաքական ուժի որոշ պատգամավորների նախաձեռնություն:

Իշխանափոխությունից հետո ի՞նչ հիմնավորմամբ և ու՞մ թեթև ձեռքով հանվեցին շրջանառությունից օրենսդրական այս նախագծերը և հիմա ի՞նչ հիմնավորմամբ են դրանք կարևորվել և ներառվել «Աշխատիր Հայաստան» ռազմավարության մեջ:

Առաջիկայում ևս կներկայացնենք օբյեկտիվ այլ հարցեր և սրտացավ գնահատումներ՝ զբաղվածության պետական կարգավորման խորացող խնդիրներին վերաբերող:

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company