ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բիւրօ
  • Հարցազրոյցներ

Արցախը պետք է դառնա լիիրավ անկախ և վերամիավորվի Մայր հայրենիքի հետ

24 Դեկտեմբեր 2019 Դեկտեմբերի 15-ին կայացած ՀՅԴ Արցախի Արտակարգ Շրջանային ժողովին մասնակցելու նպատակով Արցախում էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը: Ժողովից հետո «Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի հետ՝ Դաշնակցության անելիքների, ներքին ու արտաքին մարտահրավերների, կայացած ժողովի և այլ հարցերի շուրջ:

—Ինչպե՞ս կգնահատեիք Արտակարգ Շրջանային ժողովի ընթացքը և ընդունված որոշումները:

-Պատմական ժողով էր, ընտրություններն էլ լինելու են պատմական: Արցախը պետք է մնա կայուն, համախմբված և ՀՅԴ գաղափարներով տոգորված առաջ շարժվի:

Շատ ուրախ եմ, որ ժողովն անցավ համերաշխ, փոխհասկացողության մթնոլորտում և եզրակացրեց, որ Արցախի առաջիկա համապետական ընտրություններին կներկայանա նախագահի սեփական թեկնածուով: Վստահ եմ, որ մեր ընկերները ակտիվ և ամբողջական նվիրումով մասնակցություն են ունենալու այս ընտրարշավին, որպեսզի այն պսակվի հաջողությամբ և Դաշնակցությունն իր կարևոր տեղն ունենա Արցախի քաղաքական կյանքում:

-Վերջերս ԱՄՆ Սենատի կողմից ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Արդյո՞ք հնարավոր եք համարում նախագահի մակարդակով Ցեղասպանության ճանաչումը և արդյո՞ք հնարավոր է դրանից հետո ԱՄՆ Հայ Դատի գրասենյակների աշխատանքների հիմնական ուղղությունը դառնա Արցախի ճանաչումը:

-ԱՄՆ Սենատում այդ բանաձևի ընդունումը մեծ հաջողություն էր, որի համար տարիներ շարունակ աշխատում էինք: Ի պատիվ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի և ԱՄՆ հայության՝ հնարավոր դարձավ դրա իրագործումը, որն ինքնին շարունակությունն էր ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված նմանատիպ բանաձևի: ԱՄՆ-ն Հայոց ցեղասպանության առաջին ճանաչողներից էր, որ դեռևս 1951թ. նախագահի մակարդակով օգտագործել է «Ցեղասպանություն» տերմինը: ԱՄՆ վերջին նախագահը, ով օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» բառը, Ռոնալդ Ռեյգանն էր: Բանաձևն այդ կեցվածքի վերահաստատումն էր, որը չէր հաջողվում տարիներ ի վեր՝ հիմնականում թուրքական ճնշումների պատճառով: Մեր հաջորդ քայլը ԱՄՆ-ում գործող հանձնախմբերի և գրասենյակների ջանքերով նախագահի կողմից «Ցեղասպանություն» բառի օգտագործման ապահովումն է: Կարևոր է, որ 2020թ. ԱՄՆ-ում ընտրված նոր նախագահը ևս օգտագործի այն՝ հենված այդ երկու բանաձևերի վրա:

ԱՄՆ մի շարք նահանգներ արդեն ճանաչել են Արցախը, դաշնային մակարդակով ճանաչման մասին խոսելը մի քիչ վաղ է: Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է շարունակենք աշխատել այդ ուղղությամբ:

-Վերջերս այցելել էիք Լիբանան, որտեղ քաղաքական և տնտեսական անկայուն իրավիճակ է: Այդ առումով ինչպե՞ս եք գնահատում Լիբանանի հայ համայնքի վիճակը:

-Լիբանանի համայնքի վիճակը բավականին դժվար է՝ հիմնականում տնտեսական ճգնաժամի պատճառով: Առկա է նաև քաղաքական անկայունություն ու անորոշություն, որն ավելի է սաստկացնում տնտեսական ճգնաժամը: Նույնիսկ Լիբանանի քաղաքացիական պատերազմի օրերին այսպիսի տնտեսական մեծ ցնցում չէր եղել: Իմ այցելության նպատակն էր զորավիգ կանգնել ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեին, ինչպես նաև համայն լիբանանահայությանը, վերահաստատելու, որ Դաշնակցությունն իրենց կողքին է և գործնական քայլերի է դիմելու այս ճգնաժամը հաղթահարելու համար: «Հայաստան» համահայկական հիմնադրամը հայկական համայնքի տնտեսական ճգնաժամը մեղմելու համար գումար է հատկացրել, Արցախի նախագահը խոստացել է օժանդակություն տրամադրել: Գնահատելի է, որ թե ՀՀ, և թե ԱՀ նախագահները պատրաստակամություն են հայտնել աջակցության ցուցաբերել: Սա բարոյական մեծ նշանակություն ունի և գոտեպնդող է: Մենք էլ մեր ծրագրերն ունենք օգնելու մանավանդ ընչազուրկ դասակարգի կրթական, համայնքային կյանքի լիարժեք ապահովմանը:

Համայնքի տրամադրվածությունն այնպիսին է, որ պետք է կազմվի Ազգային համաձայնական կառավարություն, որը պետք է վայելի ժողովրդի վստահությունը:

—Հաճախ են հնչում Դաշնակցությունը «ներսի» և «դրսի» բաժանելու կարծիքներ, արդյո՞ք նույնը չեն Հայաստանում և Սփյուռքում ապրող դաշնակցականների տեսլականները, խնդիրների լուծման նկատմամբ իրենց դիրքորոշումները:

-Կասկած չկա, որ ինչպես ամեն մի մեծ կազմակերպության, այնպես էլ ՀՅ Դաշնակցության մեջ տարբեր կարծիքներ կան ու պետք է լինեն: Մենք ներքին ժողովների ընթացքում քաջալերում ենք բազմակարծությունը, որովհետև կարծիքների բախումից է ծնվում առողջ եզրակացությունը: Բայց հստակ է, որ չկա «ներսի» ու «դրսի», «հին» ու «նոր» դաշնակցական: Դաշնակցությունն ունի երկաթյա կարգապահություն: Կարծիքների բախումներից և որոշման կայացումից հետո այն դառնում է դաշնակցականի որոշումը: Կարելի է ունենալ կարծիքների տարբերություն մարտավարական առումով, բայց ընդհանուր նպատակակետերի, ռազմավարության մեջ մենք գաղափարական կենտրոնացում ունենք: Այսպես է Դաշնակցությունը տարիներով գոյատևել և հաջողել:

Երևանում դեկտեմբերի սկզբներին տեղի ունեցած երիտասարդական խորհրդաժողովի ժամանակ աշխարհի չորս կողմերից ժամանած երիտասարդներն այդ հարցերը քննարկեցին և երբեմն բուռն բանավեճ տեղի ունեցավ: Բայց հոյակապ էր տեսնել, որ յուրաքանչյուրն, անկախ իր բնակության վայրից, ներկայացնում էր նույն կերպարը, նույն նկարագիրը, նույն համոզումը և մեր գաղափարական հիմքի հանդեպ ամբողջական հավատը:

-ՀՀ վերջին ընտրություններից հետո ՀՅԴ-ն դարձել է արտախորհրդարանական քաղաքական ուժ: Այս պարագայում` ո՞րն եք համարում Դաշնակցության ամենակարևոր մարտահրավերը:

-Ընտրություններից հետո մեր հիմնական օրակարգն էր՝ ճշտել Դաշնակցության դերը Հայաստանի քաղաքական առօրյայում: Եվ այդ ուղղությամբ մենք ՀՅԴ Գերագույն մարմնի հետ որդեգրեցինք այլընտրանքային, այսպես կոչված՝ «ստվերային կառավարության» մոդելը: Այս մոդելը հաստատում է, որ մենք խորհրդարանում և նրանից դուրս անելիք ունենք: Հայաստանի պարագայում որոշվեց ստեղծել մասնագիտական ոլորտային հանձնախմբեր, որպեսզի յուրաքանչյուր պետական ոլորտի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարեն և առաջարկներ ներկայացնեն կառավարությանը կամ խորհրդարանին: Ունենք 11 հանձնախումբ, շուրջ 150 հոգի է աշխատում այդ հանձնախմբերում: Դրանցում ընդգրկված են փորձառու ընկերներ, երիտասարդներ և տարբեր ոլորտների մասնագետներ Սփյուռքից: Դրա կողքին գործում է Բյուրոյի ընկերատնտեսական ուսումնասիրությունների գրասենյակը, որն ավելի ռազմավարական մակարդակի ուսումնասիրություններ է կատարում: Աշխատանքներ ենք տանում նաև ՀՅԴ աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի գործունեությունն ընդարձակելու ուղղությամբ: Այդ գրասենյակները պաշտպանում են աշխատողների իրավունքները, նպատակ ունենք Երևանի գրասենյակից բացի մասնաճյուղեր բացել բոլոր մարզերում:

Կառավարության ծրագրի վերաբերյալ մեր ուսումնասիրությունը, առաջարկներն ենք ներկայացրել, որը դժբախտաբար, արձագանք չի ունեցել: Այս կառավարության գործելաոճում ամենագիտության, այլ կարծիք չընդունելու միտում ենք նկատում. նրանք այլ կարծիքի կարիք չունեն, ունեն «իմաստության բանալին»: Այդ իմաստով՝ ընդհանուր համերաշխություն, միասնական ճիգ, համահայկական համախմբում առաջացնելու միտում չեմ տեսնում: Ընդհակառակը, բաժանարար գծեր են տանում, «սևի» ու «սպիտակի» հարց դեռևս գոյություն ունի: Ընդդիմությունը ժողովրդավար երկրում բնական երևույթ է, բայց Հայաստանում այն վերածվում է թշնամանքի, որն անընդունելի է:

-Նկատելի է, որ ՀՀ իշխանությունները պայքար են սկսել Դաշնակցության դեմ: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Վերջերս շատ հստակ, համակարգված աշխատանք է ընթանում ՀՅԴ-ի դեմ: Ըստ երևույթին, այսպես կոչված «մասնագետները» սխալ խորհուրդներ են տալիս վարչապետին ու նրա շրջապատին: Նրանք հանգել են այն եզրակացության, որ Դաշնակցության դեմ արշավի կետերից մեկը կարող է լինել «ներսի» և «դրսի» դաշնակցականների, «հին» ու «նոր» ղեկավարության խնդիրը: Այդ սխալ եզրակացության վրա հիմնված՝ նրանք կարծում են, որ եթե համադրված պայքար տանեն այդ ուղղությամբ, կարող են ճեղքեր առաջացնել:

Հույս ունենք, որ մեր կոչերին ընդառաջելով նրանք կհրաժարվեն բաժանարար գծեր ստեղծելու քաղաքականությունից, որովհետև նրանց իշխանության բերած ժողովրդային շարժումը վարչապետի իսկ բառերով «սիրո և հանդուրժողականության», ժողովրդավար երկիր կառուցելու նպատակ ունի: Մենք շատ ոլորտներում կարող ենք համագործակցել, եթե իշխանությունները բոլորին համախմբելու խոհեմություն ցուցաբերեն և ուժերը մասնատելու փոխարեն կենտրոնացնեն բոլորի կողմից ընդունելի հստակ նպատակի իրականացման համար: Նույնիսկ այս իրավիճակում, երբ կա լարված մթնոլորտ, մենք շարունակում ենք մեր աշխատանքները մի շարք նախարարությունների հետ: Լավագույն օրինակը պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններն են: ՀՅԴ-ն աշխարհով մեկ իր ուժերն օգտագործում է Հայաստանի դիվանագիտության հետ պաշտպանելու Հայաստանի միջազգային վարկը՝ սատարելով նրա պետականության ամրապնդմանը և չթողնելով, որ ներքին խնդիրներն արտացոլվեն արտաքին ճակատում: Այս հակադրություններից կարող է ուրախանալ միայն ու միայն մեր թշնամին, որը Հայաստանի սահմաններից դուրս է:

Ուզում եմ հիշեցնել Ստեփանակերտում հոկտեմբերին հրավիրված խորհրդաժողովի մասին, երբ առաջին անգամ հավաքվեցին Արցախին սատարող շուրջ 150 քաղաքական, գիտական և մամուլի օտարազգի ներկայացուցիչներ: Հոկտեմբերին տեղի ունեցած այդ խորհրդաժողովում հիմք դրվեց Արցախի բարեկամների ցանցին, որը շարունակական երևույթ է և պետք է ընդարձակվի:

-ՀՅԴ-ն արդեն 130-ամյակն է թևակոխում: Ի՞նչ ծրագրեր են նախատեսվում, որո՞նք եք համարում կուսակցության առաջնահերթ մարտահրավերները:

-Առաջիկա տարիների մեր կարևորագույն մարտահրավերը Հայաստանի հզորացումն է, Հայաստանի տնտեսական զարգացումը, ընկերային արդարության հաստատումը և միասնականության ոգու վերականգնումը: Երկրորդը՝ Արցախի պարագայում բանակցային գործընթացի առողջ ընթացքն է՝ Արցախի ինքնորոշման իրավունքի և վերջապես անկախության ճանաչումը: Արցախը պիտի դառնա լիիրավ անկախ և վերամիավորվի Մայր հայրենիքի հետ:

Սփյուռքի դեպքում վերակենսավորման խնդիր ունենք: Ծրագրում ենք այլ ուժերի հետ խորհրդաժողով կազմակերպել և բոլոր ուղեկից կառույցների միացյալ համագումար հրավիրել հայրենիքում: Անշուշտ, մեծ շուքով նշելու ենք Սևրի դաշնագրի 100-ամյակը, որը պարտամուրհակ է հայ ժողովրդի նկատմամբ:

Այստեղ ուզում եմ ավելացնել, որ առկա է միջինարևելյան ճգնաժամերի խնդիրը, որը մենք պետք է համակողմանի ուսումնասիրության ենթարկենք և այն հունավորելու ուղիներ մշակենք: Մեր նպատակն այն է, որ Սփյուռքի սիրտը հանդիսացող, երբեմնի հզոր միջինարևելյան գաղութները համահայկական աջակցության արժանանան, որպեսզի գոյատևեն, իսկ արտագաղթի դեպքում հաստատվեն հայրենիքում:

Ջավախքի պարագայում՝ մեր հիմնական առաջադրանքներից է այնտեղ բնակվող հայրենակիցներին աջակցելը, որպեսզի պաշտպանվեն նրանց իրավունքները: Վրաստանի իշխանությունները միշտ չէ, որ հարգում են այդ իրավունքները: Մեր պարտականությունն է՝ շարունակաբար այդ հարցը օրակարգում պահել, որպեսզի մեր եղբայրներն ու քույրերը ամուր կառչած մնան հայրենի հողին:

Հարցազրույցը՝ Տաթեւիկ Աղաջանյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Իսրայել-Թուրքիա հարաբերություններում լ

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները բարդ պատմություն ունեն՝ ներառյալ համագ

09 Հոկտեմբեր 2026
«Խաղաղություն»՝ առանց հայկական հետքի․

Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ձևավորված տեղեկատվա

09 Հոկտեմբեր 2026
Նոր կախվածության վտանգը. ադրբեջանական

Ս.թ. օգոստոսին Բաքվից ու Երևանից հնչեցին իրար լրացնող, թեև տարբեր քաղաքական հա

09 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի ապագան, ազգային զօրաշարժը եւ Հ

«Թորոնթոհայ TV» կայանի հաղորդավար Խաժակ Գուլաճեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի ան

08 Հոկտեմբեր 2026
Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ կոչ են

ԱՄՆ օրենսդիր մարմնի ավելի քան 100 ներկայացուցիչներ՝ 26 սենատոր և 75 կոնգրեսակա

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժ Եւ Վերաշխուժացում Յանուն Համազգային Նպատակներու Սփիւռքի դեր

08 Հոկտեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վե

ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանի ելույթը՝ Անդորրայում ըն

07 Հոկտեմբեր 2026
Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

07 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը մասնակցեցաւ Ընկե

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտնէ, որ Հայ Յեղափոխական Դաշնակցո

07 Հոկտեմբեր 2026
ՀԵԴ Արեւմտեան Միացեալ Նահանգների Պատգա

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, ԿԱԼԻՖՈՐՆԻԱ — Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Արեւմտեան Միացեալ Նահա

07 Հոկտեմբեր 2026
Ադրբեջանն աջակցում է Փաշինյանին՝ ընդդե

Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններն ու նրանց լրատվամիջոցները ուշադրությամբ

06 Հոկտեմբեր 2026
Անվտանգային այն միջավայրը, որ ստեղծվել

Պետք է շատ մանրամասն քննարկվի Շաքիի դեպքը. Զինված ադրբեջանցին հատել է սահմանը,

06 Հոկտեմբեր 2026
«Ռազմիկ»-Ի Դերը ԼԵՄ-ի Կեանքին Մէջ

Հարցազրոյց ՀՅԴ Բիւրոյի Անդամ Տարօն Տէր Խաչատուրեանի Հետ ԼԵՄ-ի «Ռազմիկ» պաշտ

06 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company