ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

«Հեղափոխական ընտրյալները»՝ բարձրաստիճանները եռապատկեցին իրենց վարձատրությունը

08 Հունվար 2020 2019 թվականը բացասական իմաստով նաև աննախադեպ էր աշխատավարձերի չափերի փոփոխության առումով: Օրվա իշխանությունները շարունակեցին իրենց հերթական խոստումը. «առաջին հերթին և միջինից առավել բարձր տեմպերով ապահովելու են աշխատող աղքատների՝ ցածր եկամուտ ունեցողների վարձատրության աճը»:

Իսկ պաշտոնական վիճակագրությամբ արձանագրվեց ճիշտ հակառակ պատկերը:

Մասնավորապես, 2019 թվականին մեր երկրում միջին աշխատավարձը նախորդ տարվա համեմատ աճել է ընդամենը 5,9 տոկոսով, ընդ որում՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճից ավելի քիչ չափով: Իսկ 2020 թվականի պետական բյուջեում կանխատեսվող միջին աշատավարձի աճը հավասար է գնաճին:

Նվազագույն ամսական աշխատավարձի չափը 2019 թվականին չի բարձրացվել: Եվ սա այն դեպքում, երբ մեր երկրում աշխատողների շուրջ 25 տոկոսն աղքատ են: 2020 թվականին նվազագույն ամսական աշխատավարձը կբարձրանա 23 տոկոսով, սակայն շուրջ 10 տոկոսի չափով կունենանք նաև առաջին անհրաժեշտության ապրանքների իրական գնաճ:

Մյուս կողմից էլ՝ 2020 թվականին չի նվազելու մինչև 150000 դրամ ամսական աշխատավարձ ստացող՝ աշխատողների 65 տոկոսի եկամտային հարկի բեռը: Այս աշխատողների շուրջ 40 տոկոսն աշխատող աղքատներ են:

Փոխարենը՝ 2020 թվականին էապես նվազելու է բարձր վարձատրությամբ աշխատողների հարկային բեռը: Օրինակ՝ ամսական շուրջ 2,2 միլիոն դրամ վարձատրություն ունեցող նախարարի եկամտային հարկի բեռը կնվազի շուրջ 35 տոկոսով:

Պետական համակարգի վարձատրության ընդհանուր չափերը որոշող բազային աշխատավարձը չի բարձրացվել և 2020 թվականին ևս մնալու է նույնը: Այսինքն՝ կրտսեր և միջին պաշտոններ զբաղեցնող աշխատողների աշխատավարձը չի բարձրանալու և նրանց իրական եկամուտները կրճատվելու են սպասվող գնաճի հաշվին:

Փոխարենը՝ գոնե այս պահին հանրությանը հայտնի տեղեկատվությամբ 2019 թվականին բարձրաստիճան պաշտոնյաների (նախարար, մարզպետ, նախարարի և մարզպետի տեղակալներ, աշխատակազմի քարտուղարներ և այլն) վարձատրությունը եռապատկվել է խնդրահարույց պարգևատրումների և ինքնապարգևատրումների հաշվին:

Իսկ 2020 թվականին բարձրաստիճանների իրական եկամուտները կաճեն ևս 35 տոկոսով՝ եկամտային հարկի հակասոցիալական փոփոխությունների հետևանքով:

Պատկերն ավելի առարկայական կդառնա բարձրաստիճան պաշտոնյաների համար պետական բյուջեից կատարվող ընդհանուր ծախսերի ներկայացման պարագայում:

Ասենք նախարարի օրինակով՝ ամսական աշխատավարձը կազմում է 794 հազար դրամ, ամսական միջինը ստանում է շուրջ 1,4 միլիոն դրամի չափով պարգևատրում, նրան սպասարկող վարորդի ամսական միջին վարձատրությունը կազմում է շուրջ 140 հազար դրամ, իսկ նրա ծառայողական ավտոմեքենայի պահպանման ծասսը՝ ամսական շուրջ 120 հազար դրամ:

Փաստորեն, յուրաքանչյուր նախարարի համար պետական բյուջեից ծախսվում է ամսական շուրջ 2 միլիոն 450 հազար դրամ՝ նվազագույն ամսական աշխատավարձի շուրջ 30-ապատիկը: Ընդ որում՝ ներկայացված հաշվարկում ներառված չեն գործուղումների ծախսերը:

Ակնհայտ խնդիր են նաև բարձրաստիճան այդ «ընտրյալների» աշխատանքի պահպանվող ցածր որակն ու անպատժելիությունը, որի մասին պարբերաբար ներկայացնում ենք բազմաթիվ կոնկրետ փաստեր և մասնագիտական գնահատումներ:

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company