ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրոյցներ

Տարածաշրջանի թեժացումները որոշակի վտանգ են ներկայացնում Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների համար

08 Հունվար 2020 Իրանի շուրջ ստեղծված իրադրության և հնարավոր զարգացումների մասին Yerkir.am-ը զրուցել է alikonline-ի խմբագիր Արամ Շահնազարյանի հետ:

- Պարո'ն Շահնազարյան, Իրանի շուրջ ընթացող արտաքին զարգացումների մասին բավական խոսվեց, ինչպիսի՞ն է իրադրությունը երկրի ներսում, ի՞նչ տրամադրություներ են ստեղծել վերջին իրադարձությունները հասարակական շրջանակներում։

– Երկրի ներսում, ներկա դրությամբ, իրավիճակը կայուն է: Մարդիկ զբաղված են իրենց առօրյա կյանքով, եւ խուճապի որեւէ նշան չկա: Վերջին իրադարձությունները հասարակական բացառիկ համախմբվածության պատճառ դարձան: Իրանական հասարակությանը խիստ վրդովեցրել են ԱՄՆ-ի անօրինական գործողությունները: Նրանք, ովքեր քիչ թե շատ ծանոթ են Իրանի ժողովրդին, նրա մտածողությանն ու հոգեկառուցվածքին, լավ գիտեն, թե արտաքին սպառնալիքի դեպքում, երբ, հատկապես, նժարին դրված է երկրի անվտանգության եւ ազգային արժանապատվության հարցը, ինչպիսին է իրանական հասարակության արձագանքը:

Գեներալ Սոլեյմանիի հուղարկավորության եւ թաղման արարողությունը դրա վառ ապացույցն էր:

– Կարծիք կա, որ գեներալի սպանությունը, որքան էլ կորստաբեր էր Իրանի համար, այդուհանդերձ, այն ունեցավ համախմբող ազդեցություն երկրի ներսում։ Համաձա՞յն եք։

– Միանշանակ համաձայն եմ: Գեներալ Սոլեյմանին այն բացառիկ կերպարներից էր, որն իր մեջ խտացրել էր իրանական հասարակության համար երեք չափազանց կարեւոր՝ ազգային, կրոնական եւ մարդկային բաղադրիչները: Եւ հենց սա էլ բացառիկ համախմբող ազդեցություն ունեցավ երկրի ներսում:

Պետք է նշեմ, որ գեներալի մահը սգում են անգամ նրանք, ովքեր ունեն որոշակի ընդդիմադիր հայացքներ եւ մոտեցումներ: Գիտեք, լեգենդար զորահրամանատարին կարել էր չհամակրել, նրա կարծիքները եւ գաղափարները չկիսել հնարավոր էր, բայց նրան չհարգելը բացառված էր:

– Իրանն, ի վերջո, կստեղծի՞ միջուկային զենք։

– Դա բացառված է: Տարիների ընթացքում Իրանը բազմիցս հայտարարել եւ ապա իր գործողություններով փաստել է, որ չի ձգտում միջուկային զենքի: Դա երբեւէ Իրանի պաշտպանական դոկտրինի մաս չի կազմել եւ չի էլ կազմելու:

Ես ցանկանում եմ հատուկ ընդգծել մի կարեւոր փաստ. զանգվածային սպանության զենքերի, այդ թվում՝ միջուկային զենքի օգտագործումը հակասում է Իրանի իշխանությունների եւ ժողովրդի ազգային, կրոնական եւ բարոյական արժեհամակարգին: Սա պետք է գիտակցեն եւ հասկանան բոլորը: Իսկ նման դեպքերում, իրանցիները երբեւե դեմ չեն գնում իրենց սկզբունքներին:

– ԱՄՆ-ը, բնականաբար, կփորձի Իրանի դեմ ներքաշել տարածաշրջանի մի շարք երկրների և ուժերի։ Կձևավորվի՞, այսպես կոչված, հակաիրանյան կոալիցիա, թե՞, այդուհանդերձ, կհաջողվի հավասարակշռությունը պահպանել տարածաշրջանում։

– Ներկա դրությամբ, ցանկացած ձեւաչափով, հակաիրանական որեւէ կոալիցիայի մաս կազմելը չի բխում տարածաշրջանի երկրների շահերից: Կարծում եմ՝ դա գիտակցում են տարածաշրջանի բոլոր երկրները: Համենայն դեպս, այդ մասին են վկայում տարածաշրջանի երկրների չափազանց զգուշավոր եւ պահպանողական դիրքորոշումները:

Նրանք գիտակցում են, որ ինչպիսի անկանխատեսելի եւ աղետալի հետեւանքներ կարող է ունենալ զինված հակամարտությունը ողջ տարածաշրջանի համար: Չմոռանանք, որ Իրանն արդեն իսկ նախազգուշացրել է տարածաշրջանի երկրներին՝ ամերիկյան սադրանքների մեջ ներքաշվելու հնարավոր հետեւանքների մասին:

– Տարածաշրջանի այսպիսի թեժացումը կարո՞ղ է ինչ-որ կերպ անդրադառնալ «հայկական թեժ օջախի»՝ արցախյան հակամարտության վրա։

– Նման թեժացումները միանշանակ որոշակի վտանգ են ներկայացնում Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների համար: Հնարավոր պատերազմի դեպքում, Հայաստանը կկորցնի արտաքին աշխարհի հետ իր ամենավստահելի ելքը: Սա միանշանակ աղետալի հետեւանքեր է կարող ունենալ հայկական զույգ պետությունների անվտանգության համար:

Դրանից բացի, կարծում եմ, որ եթե պայմանները նպաստավոր լինեն, ապա մեր թշնամի պետությունները՝ Ադրբեջանն ու Թուրքիան ձեռքից բաց չեն թողնի ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով իրենց օգտին լուծելու առիթը:

Այնպես որ` հայկական կողմը պետք է պահպանի զգոնությունը, վարի նախաձեռնողական քաղաքականությունն, տարբեր մակարդակներով խորհրդակցություններ ունենա տարբեր երկրների հետ, որեսզի սցենարի վատագույն զարգացման դեպքում անգամ, կարողանա ստեղծված իրավիճակից ելք գտնել:

Այս համատեքստում ես կցանկանայի հիշեցնել մի կարեւոր փաստի մասին. ամերիկացիները, այնուամենայնիվ, եկվորներ են: Նրանք կարող են այսօր լինել, իսկ վաղը հեռանալ մեր տարածաշրջանից: Բայց, Իրանն ու Հայաստանը հարեւաններ են, որոնք հազարամյակներ շարունակ ապրել եւ խաղաղ գոյակցել են կողք կողքի եւ այդպես էլ շարունակելու են հավերժ:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company