ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

Հիմա էլ գործազուրկներին ու աղքատներին են «հակահեղափոխական» հռչակում

10 Հունվար 2020 Առիթներ ունեցել ենք շատ անգամներ բերելու առարկայական փաստեր առ այն, որ անկախացումից ի վեր Հայաստանում դեռևս չլուծված են սոցիալական բազմաբնույթ ու տարածված մի շարք խնդիրներ: Դրանք հիմնականում արդյունք են տնտեսության տարերային զարգացման ու շուկայի ձախողումների:

Իշխանափոխությունից հետո էլ պետությունը շարունակում է քայլ առ քայլ հեռանալ Սահմանադրությամբ ամրագրված իր սոցիալական պարտավորություններից՝ «թոթափելով» իր սոցիալական բեռը.

-սոցիալական պաշտպանության ոլորտի հիմնական բարեփոխումների հետաձգում, համակարգային կառավարման բացակայություն,
-պետական ոլորտի աշխատատեղերի կրճատումներ, պետական կազմակերպությունների լուծարումներ, պետական աշխատավարձերի խոստացված բարձրացման փոխորեն՝ միայն բարձրաստիճան իշխանավորների վարձատրության եռապատկում,
-երկրի միջին աշխատավարձի աննշան (5-6 տոկոս) աճ և 25 տոկոս աշխատող աղքատների պահպանվող ցուցանիշ,
-արտագաղթի հետևանքով աշատանքային ռեսուրսների էական կրճատում (միայն 2019թ. շուրջ 52 հազարով),
-ստվերից դուրս բերված աշխատատեղերի ներկայացում՝ որպես նոր ստեղծված աշխատատեղեր, իսկ իրականում 2019թ. -գրանցված աշխատողների թվաքանակի աճի 98 տոկոսը ստվերի կրճատման արդյունք է, որը գործազրկության իրական պատկերի վրա չունի ուղղակի ազդեցություն,
-ցածր աշխատավարձ ստացողների իրական եկամուտներն առաջանցիկ ավելացնելու խոստումները կատարելու փոխարեն՝ -եկամտային հարկի համահարթեցում և միայն բարձր եկամուտ ունեցողների հարկային բեռի էական նվազեցում,
-զուգահեռաբար՝ անուղղակի հարկերի բեռի ավելացում և առաջնային սպառման ապրանքների գնաճ,
-զբաղվածության պետական ծրագրերի թերակատարում՝ 2018թ. 75 տոկոս, 2019թ. 50 տոկոս:

Զբաղվածության պետական ծրագրերի միջոցով 2019թ. կայուն զբաղված են դարձել գործազուրկների ընդամենը 1 տոկոսն այն դեպքում, երբ նրանց շուրջ 30 տոկոսը գրանցված են զբաղվածության պետական ծառայությունում և ակտիվ փնտրում են աշխատանք:

Հետևաբար՝ նրանք պառկած չեն իրենց դիվանին, մտածում են աշխատելու և աղքատության ճիրաններից դուրս գալու մասին, այլ ոչ թե աղքատ լինելու մասին: Սակայն այդպես էլ չեն գտնում աշխատանք՝ թափուր աշխատատեղերի և պետական անհրաժեշտ աջակցության բացակայության կամ պետական կառավարման կոնկրետ ձախողումների հետևանքով:

Այս ֆոնին բազմաչափ աղքատությունը շարունակում է արմատավորվել՝ հակառակ օրվա իշխանությունների հռչակած սոցիալական կարգախոսերի: Մասնավորապես, 2017թ. աղքատության մակարդակի նվազման տեմպը 70 տոկոսով գերազանցել է 2018թ. ցուցանիշը:

Փաստ է՝ տնտեսական աճի արդյունքները ինքնաբերաբար չեն մտնելու յուրաքանչյուր քաղաքացու տուն և չեն փոխելու յուրաքանչյուրի կյանքի որակը: Պետությունը պետք է ստանձնի ոչ միայն կոռուպցիայից զերծ տնտեսվարման պայմաններ ապահովողի դեր, այլ պետք է ունենա լիարժեք մասնակցություն և պարտավորություններ՝ աղքատությունից զերծ, համերաշխ հասարակություն ունենալու գործում: Օրինակ՝ աշխատաշուկայում անմրցունակ յուրաքանչյուր գործազուրկի պետք է առաջարկվի պետական աջակցությամբ կայուն զբաղվածություն կամ ինքնազբաղվածություն:

Այս դեպքում միայն արդարացված կլինի պետության կողմից քաղաքացիներին ուղղված պահանջը՝ աշխատել և սեփական քրտինքով բարելավել իր և իր ընտանիքի կյանքի որակը: Հակառակ դեպքում՝ այդ պահանջը դառնում է սպառնալիք: Բացարձակ անընդունելի է դառնում նաև գործազուրկ դարձած քաղաքացու նախկինում վճարած հարկերից բարձրաստիճանների աշխատավարձերի եռապատկումը: Նաև այն պաշտոնյաների, որոնք պատասխանատու են մարդկանց կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելուն ուղղված պետական աջակցության համար:

Այս ընթացքով ոչ թե մեր կյանքի իրողությունները մի օր կհամապատասխանեն Սահմանադրությանը, այլ Սահմանադրությունը «կսրբագրվի» և կդառնա առկա իրողությունների արտացոլումը:

Ավելորդ չէ նորից հիշեցնել, որ մեր երկրի Սահմանադրությամբ դեռևս ամրագրված է՝ Հայաստանը սոցիալական պետություն է: Մեր երկրի տնտեսական կարգի հիմքը պետք է հանդիսանա սոցիալական շուկայական տնտեսությունը, ոչ թե վայրի կապիտալիզմը: Պետական քաղաքականությունն էլ պետք է ուղղված լինի ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը, ոչ թե իրենց սոցիալական խնդիրների համար մարդկանց մեղադրելուն և դրանց լուծման համար կրավորական պահանջներ դնելուն:

Սահմանադրությամբ հստակ է պետության դերն ու պարտավորությունը՝ յուրաքանչյուր քաղաքցու սոցիալական խնդիրների լուծման և արժանապատիվ գոյության ապահովման գործում:

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company